o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՏՎԵՐՈՎ ՀՆԱ-Ն ՄԱՐԴԿԱՆՑ ՍԱՌՆԱՐԱՆՆԵՐԸ ՉԻ ԼՑՆԻ

11.02.2020 21:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՎԵՐՈՎ ՀՆԱ-Ն ՄԱՐԴԿԱՆՑ ՍԱՌՆԱՐԱՆՆԵՐԸ ՉԻ ԼՑՆԻ

Անկախ փորձագետների կարծիքով` 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս: Այս մասին նախօրեին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սպասենք պաշտոնական վիճակագրությանը, որ կհրապարակվի փետրվարին»,- նշել է նա:

Այս պահին տնտեսական ճգնաժամի հարվածն ավելի ուժեղ ստացվեց, քան, եթե չպայքարեին կոռուպցիայի դեմ. Վահրամ Միրաքյան

Ո՞ր «անկախ փորձագետներին» նկատի ունի Նիկոլը, իհարկե, բառ անգամ ասված չէ: Բայց ահա փոխարենը արդեն որերորդ անգամ նրա կողմից հնչեցվող նման հայտարարությունը նման է պաշտոնական վիճակագրությանն ուղղված կոնկրետ հրահանգի. ապահովել նման աճ, հակառակ դեպքում վիճակագիրներն էլ կարող են համալրել «հեղափոխության թշնամիների» շարքերը: Հիշեցնենք, դեռ վերջերս էր Փաշինյանը խոսում 8 տոկոս աճի հեռանկարից ու հիմա հասավ 8.2-ի: Եվ իհարկե, վիճակագիրների համար դժվար չէ այդ երազանքների ցուցանիշը հրամցնել: Միայն թե, ինչքան էլ գունագեղ, սակայն մի շարք պարզագույն հարցերի պատասխաններն այդպես էլ չեն տրվում: Օրինակ` բեռնափոխադրումների հայտնի թեման: Տեսեք, համաձայն նույն պաշտոնական վիճակագրության, անցած տարի ունեցել ենք ՀՆԱ-ի վրա մեծ ազդեցություն թողնող մի շարք ոլորտների լուրջ վիճակագրական աճ: Օրինակ, արդյունաբերության 9 տոկոս, այդ թվում՝ հանքարդյունաբերության 23.9 տոկոս աճ: Առեւտրի՝ 8.9, այդ թվում՝ մանրածախ առեւտրի 7.7 եւ մեծածախի՝ 11.5 տոկոս աճ: Արտահանման 9.4 եւ ներմուծման՝ 10.8 տոկոս աճ եւ այդպես շարունակ: Այս ոլորտներն իրար հետ կապված են նրանով, որ դրանք բոլորն էլ ենթադրում են ապրանքների՝ բեռների մեծածավալ տեղափոխում: Օրինակ, չի կարող մանրածախ առեւտրի աճ լինել, եթե այդ բոլոր ապրանքները մի քանի փուլեր տեղափոխվելով, չհասնեն վաճառակետեր: Բայց ահա, այս ամենին զուգահեռ ունենք 2018թ. համեմատ բեռնափոխադրումների մոտ կիսով չափ անկում ¥տե՛ս աղյուսակը¤: Ընդ որում, նույն մանրածախ առեւտուրը բառացիորեն կախված է ներհանրապետական ավտոմոբիլային բեռնափոխադրումներից: Բայց ահա այս ուղղությամբ ունենք 73 տոկոսանոց անկում: Նույն ավտոմոբիլային բեռնափոխադրումներից մեծապես կախված է նաեւ շինարարությունը. ուրեմն, 73 տոկոսանոց անկման դեպքում ինչպե՞ս են վիճակագիրները ստացել շինարարության 4.6 տոկոս աճ: Ի վերջո, կա հետեւյալ պարզ ճշմարտությունը. ունենալով ներքին բեռնափոխադրումներում երկաթուղու խիստ սահմանափակվածություն եւ օդային տրանսպորտի լիովին բացակայություն, ներքին տնտեսությունն իր բոլոր ոլորտներով հիմնված է հենց ավտոմոբիլային բեռնափոխադրումների վրա:

Ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը

Մինչդեռ այս կարեւորագույն ուղղությամբ ունեցել ենք մոտ 15 միլիոն տոննայի կամ բեռների մոտ 3/4-ի անկում: Այս իրավիճակո՞ւմ է վարչապետը խոսում 8.2 տոկոսանոց ՀՆԱ-ի աճից: Այն դեպքում, երբ «նախահեղափոխական» 2017թ.-ին, երբ ունեինք ՀՆԱ-ի 7.5 տոկոս աճ, բեռնափոխադրումներն ավելացել էին 36.9 տոկոսով, այդ թվում՝ ներքին ավտոմոբիլային փոխադրումները՝ 46.8 տոկոսով: Սակայն հարցը անգամ բեռնափոխադրումները չեն: Ավելին, ի վերջո, ՀՆԱ-ի թվերից զատ, կա մեկ շատ ավելի էական գործոն, որը կարծես թե այդպես էլ վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը չի ըմբռնում: Թվերին, մեկ է, ոչ մեկն էլ չի հավատում, քանի որ երկրի ամեն մի բնակիչ «տնտեսական հեղափոխությունը» զգում է սեփական սառնարանի պարունակությամբ, եւ այս հարցում է, որ ոչ մի վերին հրահանգ բան չի փոխում: Վերջապես, եթե իրականում էլ լիներ 8,2 տոկոս ՀՆԱ-ի աճ, դրանում որեւէ «հեղափոխական թռիչք» չկա: Այն ժամանակներից էլ սկսած ու մինչ այժմ Նիկոլը խոստանում է սոցիալական այնպիսի զարգացումներ, որոնց համար առնվազն մի 15-20 տոկոս ՀՆԱ-ի աճ է պետք: Ընդ որում, միանգամայն ռեալ, հարցերի եւ կասկածների տեղիք չտվող եւ նաեւ հասարակության բոլոր շերտերի միջեւ բաժանվող աճ: Իսկ 8,2 տոկոսը մեկ բան է նշանակում՝ երբեմնի խոստումներից մանիպուլյացիոն միջոցներով փախուստ:

Ի՞նչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ կորոնավիրուսի տարածումը․ Էկոնոմիկայի նախարարի մեկնաբանությունը

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА