o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դպրոցներում բացակայությունների թիվն աստղաբաշխական է

11.02.2020 17:29 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դպրոցներում բացակայությունների թիվն աստղաբաշխական է

Iravunk.com-ի տեղեկություններով, խայտառակ իրավիճակ է տիրում, ՀՀ մի շարք դպրոցներում: Ինչպես արդեն մամուլը գրեց, Երևան քաղաքի մի շարք դպրոցներում, բացակայությունների թվերն անցնում են հազարը: Օրինակ Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում 1866 աշակերտից բացակա է 1421-ը, մնացյալ դպրոցներում ևս նման իրավիճակ է տիրում: Հարկ է նկատել, որ ՀՀ-ում Երևանից բացի, կան շատ այլ քաղաքներ, որտեղ իրավիճակը ևս սարսափելի է: Մեր տեղեկություններով, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզերում ևս նման իրավիճակ է տիրում: Մեր տեղեկություններով, Էջմիածին և Արմավիր քաղաքներում աշակերտների 90%-ը դպրոց չի հաճախում գրիպի պատճառով, սակայն,թե՛ Առողջապահության,թե՛ Կրթության նախարարությունն այս մասին լռում են: Նկատենք, որ նախորդ տարիներ եւս այս սեզոնին գրիպի պատճառով աշակերտները բացակայում էին դասերից, բայց ոչ այս մաշտաբի, որքան որ հիմա է: 

«Նորքի տուն-ինտերնատի 15 տարեց այս պահին հոսպիտալացված է, մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»․ նախարարի խոսնակ

Հայկ Գևորգյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА