o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆեյսբուքը երբեք այսքան քաղպոետիկ չի եղել. այո, թե՝ ոչ որն է հոգեպես ավելի ազնիվ

12.02.2020 02:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ֆեյսբուքը երբեք այսքան քաղպոետիկ չի եղել. այո, թե՝ ոչ որն է հոգեպես ավելի ազնիվ

Թեպետ բազմաչարչար հանրաքվեի քարոզարշավը պետք է մեկնարկի փետրվարի 17-ից, բայց արդեն իսկ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ակտիվորեն սկսել է ԱՅՈ-յի քարոզարշավը, անգամ ձոներգ նվիրել: Նա ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է. «Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին».

Ցնցված եմ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից․ Նիկոլ Փաշինյան

Հանրաքվե

Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝
Իր վաղվա օրվան ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:

Արդարությանը ասում եմ Այո,
Ոչ մի հրոսակ որ չխուսափի,
Հանցանքին արժան պատասխան տալու
Եւ հատուցելու ահեղ սարսափից:

Ազատությանը Այո եմ ասում,
Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի,
Երկար տարիներ դավերով բազում,
Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:

Այո եմ ասում Նոր Հայաստանին,
Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ:
Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք,
Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:

Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ,
Իր ապագային ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:

Վարչապետից հետ չմնալով մի շարք քաղաքական, հասարակական գործիչներ, ֆեյսբուքյան օգտատերեր եւս հանդես են եկել ուրույն բանաստեղծություններով՝ նվիրված հանրաքվեին ԱՅՈ եւ ՈՉ ասողներին, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ:

ՀՀ հպարտ եւ անկոտրում քաղաքացու անունից «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ գրում է. «Նոր տեսա, որ Փաշինյանն իր էջում ՀՀ հպարտ քաղաքացուն բանաստեղծություն է ձոնել։ Չկարողացա հեռու մնալ գայթակղությունից».

Դու խաբեցիր մի ողջ ազգի,
Ու կոտրեցիր ուժը բազկի,
Առ ու ծախին դարձար գերի
Ինչը Աստված էլ չի ների։

Դու լցրեցիր պիղծ քո հոտը
Իշխող բոլոր օղակներում,
Բայց մնացին անապական
ՍԴ, 4-րդ իշխանություն։

Չե՛ս հաղթելու, Նիկոլ փաշա,
Ողջ ՀԱՅ ԱԶԳՆ է կանգնեցնելու,
Իսկ հատուցման ժամին ահա
Պատասխան ես դու մեզ տալու։

Իսկ բազուկը, որ ծալել ես
Այսօր պիղծ ու անաստվածով,
Նորից ՀԱՅԻ ուժը կառնի,
Հայաստանը վեր կհառնի։

Իսկ «Ադեկվատ» կուսակցության համահիմնադիր ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ անհայտ ադեկվաԴ-ի անունից է բանաստեղծություն գրել եւ հարց է հղել. «Կլնի՞ եքյա համապետական հանրաքվեի փոխարեն մի հատ ռեփ բաթլ անենք ու հարցը մի քանի րոպեում փակենք».

Գնում ու ասում ենք մենք ոչ,
Ադեկվատ մարդկանցով ամբողջ:
Գնում ենք ասում ենք մենք ոչ,
Փաշինյանին անառողջ:

Ընտրում ենք արդարն ու շիտակը,
Ընտրում ենք խոհեմն ու արին,
Տալիս ենք կեղծիքին ապտակը,
Սկիզբ տալով ճշմարիտ պայքարին:

Պարգևավճարներին ենք ասում մենք ՝ոչ,
Որ ստանում են առանց պատճառ,
Գեյերի ենք ասում մենք՝ոչ
Ում հետ նրանք խմում էին մաճառ:

Ընտրում ենք արդարն ու շիտակը,
Ընտրում ենք խոհեմն ու արին,
Տալիս ենք կեղծիքին ապտակը,
Սկիզբ տալով ճշմարիտ պայքարին:

Ոչն ենք ասում զիջելուն
Արցախյան հողերը մեր
Ով այո ասի թաքուն
Մենք նրանց հերն ու Մեր:

Քառյակով է հանդես եկել տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ.

Հեղափոխությանը ասում եմ՝ Այո,
Ետ ճամփա չունեմ դեպ սոված անցյալ՝
Իմ վաղվա օրվան ժպտացող Պողոս,
Հիմնադրամին փող, ինձ էլ սեւ իկռա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА