o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ehrmann»-ի «Alpenland» յոգուրտը ժամկետի մեջ, բայց` բորբոսնած. Խաբված սպառող

12.02.2020 11:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«Ehrmann»-ի «Alpenland»  յոգուրտը ժամկետի մեջ, բայց` բորբոսնած. Խաբված սպառող

Օրերս «Իրավունք» թերթի խմբագրությունը ահազանգ է ստացել սպառող Նոննա Ադամյանից: Նա Բանգլադեշ թաղամասում գտնվող «Etalon» սուպերմարկետից գնել է «Ehrmann» ընկերության երկու տուփ «Alpenland» յոգուրտ, որը, տանելով տուն, բացել է, որպեսզի կերակրի 2.5 տարեկան փոքրիկին: Բայց բացելուն պես պարզվել է, որ տարայի մեջ, բացի յոգուրտից, ամեն ինչ կա` բորբոս, բորբոսափոշի, սպիտակ չոր զանգված: Իսկ մյուս տարայի միջի յոգուրտն էլ թեեւ բորբոսնած չէր, բայց թթված էր: Այն դեպքում, երբ ըստ մակնշման` յոգուրտը ժամկետի մեջ էր մինչեւ մարտի 17-ը:

Մեր հիմնական թիրախները պետք է լինեն նաև սպառողական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները․ վարչապետ

«Այդ բորբոսնած ու թթված յոգուրտի տարաները անմիջապես տարա սուպերմարկետ: Մոտեցա մենեջերին, որպեսզի հասկանամ, թե ինչպես է ստացվում, որ ժամկետի մեջ ապրանքը բորբոսնած ու թթված է լինում: Մենեջերը անմիջապես հրավիրեց խանութի սեփականատիրոջը, ով խնդրին ծանոթանալուց հետո տեղեկացրեց, որ ապրանքը նրանք ստանում են «Դերժավա» ընկերությունից: Կապ հաստատեց նախ առաքիչի հետ, ով խնդիրը լսելուց հետո տեղեկացրեց, որ կհայտնի տնօրինությանը: Վայրկյանների ընթացքում սուպերմարկետի տնօրենին զանգահարեց «Դերժավա» ընկերության պատասխանատուներից մեկը` համենայնդեպս` տնօրենի փոխանցմամբ: Ես տեղեկացրի տնօրենին, որ այս մասին բարձրաձայնելու եմ մամուլով, տնօրենը փոխանցեց տվյալ ընկերության պատասխանատուին, ով պարզապես ասաց, որ ինչ ուզում եմ` անեմ»,- վրդովված նկատեց սպառողը:

Նկատենք, որ խնդիրը օբյեկտիվ ներկայացնելու համար մենք եւս փորձեցինք զրուցել «Etalon» սուպերմարկետի տնօրենի հետ, ով չցանկացավ ներկայանալ: Վերջինս տեղեկացրեց, որ` այո, իրենց խանութից է գնվել յոգուրտը, բայց քանի որ ապրանքը ժամկետի մեջ է, նրանք որեւէ պատասխանատվություն չեն կրում. «Եթե ժամկետի մեջ չլիներ, նոր մեզ կարող էիք ինչ-որ հարցում մեղադրել: Բայց տվյալ դեպքում ես ժամկետի մեջ ապրանք եմ վաճառում, իսկ թե ինչ է կատարվում ժամկետի մեջ գտնվող ապրանքի փակ տարայում` կարող են պատասխանել միայն «Դերժավա» ընկերությունից, որը տվյալ յոգուրտը ներմուծում է Հայաստան»:

Իհարկե, սա, այսպես ասենք, «կեղծ դիվանագիտություն» է: Սպառողը գործ ունի հենց վաճառակետի հետ, որից գնել է ապրանքը, եւ ոչ թե` ներկրողի: Այն պարզ պատճառով, որ կոնկրետ դեպքում ժամկետի մեջ գտնվող յոգուրտը կարող էր փչանալ նաեւ վաճառակետի մեղքով, եթե այնտեղ ապրանքի պահպանման կանոնները խախտեին: Այսինքն, դա երկար-բարակ պարզաբանումների հարց է, այդ թվում` փորձաքննությունների միջոցով: Իսկ ահա քաղաքացուն յոգուրտ վաճառողը նախ պարտավոր էր` վատ ապրանքի համար իր մեղքը քավել, ապա անցնել մատակարարի հետ պարզաբանումներին:

Ամեն դեպքում, փորձեցինք կապ հաստատել նաեւ «Դերժավա» ընկերության հետ, որտեղից մեզ միացրին իրավաբան Արթուր Մարտիրոսյանին: Նա խնդիրը լսելուց հետո  խոստացավ պարզել եւ արագորեն կապվել մեզ հետ: Կապվեց եւ առաջարկեց գալ խմբագրություն եւ տեղում բացատրել խնդրի էությունը: Խմբագրություն հասնելուն պես, պարոն Մարտիրոսյանը փոխանակ ներկայացնի սպառողի կողմից ներկայացված խնդրի էությունը, նախ սկսեց մեզ իրավաբանական դասեր տալ եւ տողատակով մեղադրել` մրցակից ֆիրմայի պատվերը կատարելու մեջ.

- Նախեւառաջ անհրաժեշտ է մի քանի կարեւոր փաստեր նշել: «Ehrmann» ապրանքատեսակի յոգուրտները, ամսական կտրվածքով, միջինը 200-300 հազար հատ իրացվում է: Կաթնամթերքը հիմնականում ուղարկվում է Մոսկվայից: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե իմ նշած ծավալով ապրանքի մեջ մեկ կամ երկու յոգուրտը ինչ աննշան թիվ է կազմում. այնպես որ, մեկ-երկու փչացած ապրանք միանգամայն հնարավոր է: Թող սպառողը մոտենար եւ իր փչացած ապրանքը փոխարիներ մեկ այլ` պիտանի ապրանքով: Դրա իրավունքը ունի սպառողը, եւ այն պարտավոր է վերադարձնել վաճառողը:

- Բայց վերադարձնելով` այդ երկու բորբոսնած յոգուրտի խնդիրը չի լուծվում, չէ՞:

- Գիտեք, խիստ անհավանական եմ համարում այն, որ սպառողն այդ մի տարան վերցներ եւ վազեր ԶԼՄ: Մեզ համար անհասկանալի է, թե ի՞նչպես է այս տարան հայտնվել Ձեզ մոտ եւ ինչո՞ւ:

- Այսի՞նքն:

- Մենք շուկայում ունենք լուրջ կոնկուրետներ: Դա «Կամպինա» ապրանքատեսակի «Նեժնի» յոգուրտներն են: Մենք չենք բացառում մի պարզ իրողություն, որ մեր կոնկուրետները, գնելով ապրանքատեսակը, մեկ շաբաթ պահեն արեւի տակ, հետո ներկայացնեն Ձեզ` որպես նոր գնված ապրանք:

- Նախ` մեկ շաբաթ չի պահվել, ընդամենը ժամերի խնդիր է: Սուպերմարկետում տեսանկարահանվում է, առկա է նաեւ ՀԴՄ կտրոնը:

- Դա ինձ ո՞նց եք ապացուցելու (պահո, դեռ պարզվում է, որ մե՞նք են ապացուցելու: Պարո՛ն իրավաբան, գնում եք «Etalon» սուպերմարկետ ու այնտեղից պարզում- Հեղ.):

Սուպերմարկետում ՍԱՏՄ աշխատակիցները որեւէ խախտում չեն հայտնաբերվել` ապրանքատեսակը եղել է ժամկետի մեջ, պահպման պայմանները համապատասխանել են, առկա են եղել բոլոր փաստաթղթերը

- Ես Ձեզ ոչինչ չեմ պատրաստվում ապացուցել, պարո՛ն Մարտիրոսյան, մեզ համար էականը սպառողի շահերն է:

- Բայց կարող էր, չէ՞ այդ միլիոնավոր խմբաքանակի մեջ մեկ-երկուսը փչացած լինել (հիմա կոնկուրենտների դիվե՞րսիա, թե՞ կարող է նաեւ փչացած կինել, կողմնորոշվեք- Հեղ): Մեզ համար խիստ անհասկանալի է, թե ինչպես եք այդ մասին Դուք իմացել:

- Արդեն ասացի` ինչպես:

- Դե ես չեմ պատկերացնում, թույլ տվեք չհավատալ (դա արդեն Ձեր գործն է- Հեղ.):

- Այսինքն` ֆիքսենք, ինձ տողատակերով փորձում եք մեղադրել, որ ես կոնկուրետ ֆիրմայի պատվե՞րն եմ կատարում:

- Որովհետեւ սպառողի հայտարարությունն անհիմն է:

- Փաստը ներկայացնում եմ, ասում եք` անհի՞մն է, այն դեպքում, երբ ինքներդ եք ասում, որ հնարավոր է մեկ-երկու փչացած ապրանք հայտնվել այդքան ծավալի մեջ:

- Անհիմն է, թող սպառող գնար իր ապրանքը փոխեր, ինչի՞ է Ձեզ այդ մասին տեղեկացրել:

- Դա սպառողի իրավունքն է: Ձեր իրավունքն էլ այդ հարցին պարզաբանում տալը կամ չտալն է:

- Հիմա ես Ձեզ պարզունակ հարց եմ տալիս` կարո՞ղ է այդքան մեծ ծավալի արտադրատեսակի մեջ հինգ հատ փչացած ապրանք լինել: Իհարկե կարող է:

- Մեզ հետաքրում է Ձեր պարզաբանումը:

- Վաճառողն է պատասխանատու ժամկետի մեջ ապրանքի համար: Բայց խնդիրն այն է, որ Ձեր հոդվածը կարող է ստվեր գցել մեր ապրանքատեսակի վրա:

- Բայց դրանում սպառողը կամ ես մեղավո՞ր ենք:

- Մեղավոր եք այնքանով, որ ընդամենը մի սպառողի, մի տարայի համար հրապարակում եք անում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА