o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դե՞մ ես երեխաների պղծմանն ու Ստամբուլյան կոնվենցիային՝ մերժի՛ր հանրաքվեն»

12.02.2020 13:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Դե՞մ ես երեխաների պղծմանն ու Ստամբուլյան կոնվենցիային՝ մերժի՛ր հանրաքվեն»

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ ներկայացրել է, թե ինչ ապագա են փորձում նախապատրաստել մեր երեխաների համար` ընդգծելով ուշագրավ փաստեր:

​​​​​​​Ազգային ժողովի էն խալի լվացողները որտե՞ղ են, մեկդ ասեք, որ գործ կա...

«2019 թվականի նոյեմբերի 7-ին կառավարությունը հավանություն է տվել «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացմանը։ Կոնվենցիան երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելու քողի ներքո իրականում ուղղված է երեխաների շրջանում պղծությունների ու այլասերումների անարգել տարածմանն ու քարոզին։ Կոնվենցիայի երկրորդ հոդվածում նշվում է, որ կարող են լինել նաեւ միասեռական երեխաներ։ Այսինքն` կոնվենցիայի վավերացումով պետությունը պարտավորվում է ապահովել երեխայի կողմից իր սեռական կողմնորոշումը ընտրելու իրավունքը։ Ավելին, կոնվենցիան պարտադրում է դպրոցական ծրագրերում ներառել սեռական դաստիարակության նյութեր, երեխաների մոտ սեռական հարաբերությունների նկատմամբ վաղ տարիքից հետաքրքրություն առաջացնելու համար։ Հաշվի առնելով կրթական ոլորտ պղծությունների քարոզ ներմուծելու կառավարության քաղաքականությունը, ապա պարզ է, որ այդ սեռական դաստիարակության ծրագրերը մշակելու են միասեռականներն ու իրենց իրավունքների պաշտպանները։ Մանրամասները դիտե՛ք տեսանյութում, իսկ կոնվենցիայի հայերեն թարգմանությունը կարդացե՛ք այստեղ.

2020 թվականի փետրվարի 11-ին ՀՀ արդարադատության նախարարությունը վերոգրյալ կոնվենցիան ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ սահմանադրականությունը ստուգելու նպատակով։ Սակայն ՍԴ-ն մերժեց կոնվենցիայի քննարկումը տեքստի մեջ բազմաթիվ սխալների և թերությունների պատճառով։ 
Օրակարգում է նաեւ պղծվածների ու այլասերվածների լայն իրավունքներն ամրագրող ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը։ Այդ իսկ պատճառով իշխանությունը փորձում է ապրլի 5-ին նշանակված հանրաքվեյով ազատվել ՍԴ դատավորների ներկայիս անդամներից, նշանակել իրենց ցանկալի մարդկանց, ինչը հնարավորություն կտա անարգել ընդունել եւ վավերացնել միասեռականության համատարած քարոզի եւ մարմնով ու մտքով այլասերված անձանց լայն իրավունքներ տվող օրենքներ եւ միջազգային պայմանագրեր։ Դե՞մ ես երեխաների պղծմանն ու Ստամբուլյան կոնվենցիային՝ մերժի՛ր հանրաքվեն», - շեշտել է Հ. Այվազյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА