o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹԵՓԱՎԱՃԱՌԸ (Մի բանաստեղծի)». ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

12.02.2020 15:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
«ԹԵՓԱՎԱՃԱՌԸ (Մի բանաստեղծի)». ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Չարենցի խախալի ծակից
Վեր ընկած մի ոսպ է գտել,
Խառնելով սեփական թեփին,
Եկել ու շուկա է մտել։

Եվ հաճախ զայրույթի ճիչով,
Հաճախ էլ ժպիտով բարի,
Ծախում է բրնձի գնով
Իր թեփը երեսուն տարի։

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատարը Համո Սահյան է ասմունքում

Մարդիկ է գտել նա անգամ,
Որ այդ թեժ բազարի բովում
Մուշտարի կանչելով անվերջ
Իր թեփն են եռանդով գովում։

Գովում են և այսպես ահա
Համբավը բախկալ մի քեռու
Անցել է բազարից-բազար,
Գնացել, հասել է հեռու։

Ծախում է թեփը մեր քեռին,
Եվ դու էլ կորած ես անդարձ,
Թե կողքով անտարբեր անցնես
Եվ թեփին թեփ ասես հանկարծ։

Ծախում է, և հոգին սակայն
Ուտում է որդը նախանձի,
Որ ուրիշ բաներ են ծախում
Բազարում իր թեփից բացի։

Ծախում է, և չենք իմանում
Թե երբ է դուրս գալու հակից
Այն ոսպը, որ ընկավ մի օր
Չարենցի խախալի ծակից։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА