o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

12.02.2020 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, Չինաստանի ժողովուրդը թոքաբորբ է, սակայն քանի որ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ում խրտվիլակն օրերս տեղադրել էին Գյումրի-Վանաձոր ճանապարհին, հանկարծ որոշեց ինքն իրեն փորձել հեղափոխական պոեզիայի ժանրում, զարմանքով տեղեկացանք, որ Հայաստանի ժողովուրդն էլ բորբ է: Հիմա հասկացա՞ք, թե ինչու կորոնավիրուսը Հայաստան չի գալիս` քանի որ չինական թոքաբորբը անելիք չունի այնտեղ, ուր բորբ ժողովուրդ կա: Դե, իհարկե, Նիկոլը, որպես ժողովուրդ, նկատի ունի բացառապես իրեն հիացողներին, որոնց մասին զարմանալի դիպուկությամբ արտահայտվել է փաստաբան Երվանդ Վարոսյանը. «Վատը գիտե՞ք որն է: Եթե անգամ զանգվածներին ստիպես ընթերցել օրինակ Բուլգակովի «Շան սիրտը», ապա գերակշիռ մասը Շարիկովին կընկալի որպես ստեղծագործության ամենադրական կերպար ու ընդօրինակման առարկա»: Այսինքն` Նիկոլի ամբողջ հույսը շարիկովներն են:

ԶԱՐՄԱՆՔ

Օրեր առաջ հայտարարվել էր, որ ՀՀԿ-ն բացում է հանրային ընդունարան քաղաքացիների համար, որը, սակայն, ֆինանսական օգնություն չի տրամադրում եւ բարեգործությամբ չի զբաղվում: Իսկ թե օնչ զարմանալի բաներ են ասում այդտեղ դիմած քաղաքացիները, համառոտակի ներկայացնում է «Առաջինը` Հայաստան» նախաձեռնության հիմնադիր, ՀՀԿ անդամ ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ. «Մեզ դիմող քաղաքացիները դժգոհում են, որ դիմումներ են հասցեագրում տարբեր մարմիններ, որտեղից, սակայն, օրենքով սահմանված կարգով իրենց դիմումներին ընթացք չի տրվում, դիմումատուների հետ անգամ հետադարձ կապը չի պահպանվում: Հանրապետական կուսակցությանը դիմած քաղաքացիները պատմում են, որ` խաբվել ենք` հավատալով Նիկոլ Փաշինյանին, մտածել ենք, որ բերել ենք փոփոխություններ, բայց բերել ենք ավելի վատին»: Դե, ինչպես հայտնի է, երկրորդ անգամ հնարավոր է խաբել միայն հիմարին, բայց ոչ ժողովրդին:

ԶԱՐՄԱՆՔ

Մի զարմանալի բան էլ հնչեցրեց դատարանում ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` անդրադարձավ Մարտի 1-ի վերաբերյալ WikiLeaks-ի վերահրապարակումներին. «Ինձ մոտ տպավորություն է, որ ԱՄՆ դեսպանատունը շատ ավելի ինֆորմացիա ուներ մեր ներքաղաքական իրադարձությունների մասին, քան` մեր ազգային անվտանգության ծառայությունը»: Իսկ այդ զարմանալի հարցադրման պատճառը հետեւյալն էր. «Ամբողջ քրեական գործում ընդամենը երկու նյութ, երկու նամակ կա Ազգային անվտանգության ծառայությունից: Հնարավո՞ր է հավատալ, որ այդ ժամանակ մեր ամենից կայացած կառույցներից մեկը որեւէ վերաբերմունք, նյութ չունի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ»: Եվ իրոք, երեւի թե պետք է Սասուն Խաչատրյան լինել, որպեսզի քրգործի վիճակն այդպիսին լինի:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА