o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ ենք ասում, որովհետեւ նիկոլահաճ մի ճղճիմ փոփոխության չենք ձգտում»

12.02.2020 21:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ոչ ենք ասում, որովհետեւ նիկոլահաճ մի ճղճիմ փոփոխության չենք ձգտում»

Արդեն հայտնի է, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին եւ կավարտվի քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Սակայն դեռ հայտնի չէ, թե իշխանության հնարած հանրաքվեի «Ոչ»-ի հասցեատերերն ովքեր են: Այս հարցում ընդդիմադիր դաշտում կոնսեսուս դեռ չկա: Իսկ ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ ասում է. «Եթե մենք առանձին-առանձին գնանք, շատ կլինենք, բայց անուժ: «Ոչ կեղծ սահմանադրական հանրաքվեին» կարգախոսն ամենալավն է թվում: Դրա շուրջ կարելի է միասնական ճակատ ստեղծել եւ շատ բաներ անել...»: Ստեղծված իրավիճակի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:

Արմեն Սարգսյանն անդրադարձել է ԱԺ-ի ՝ մեծ աղմուկ բարձրացրած օրենսդրական փաթեթին

«ԱՄՈԹԱԼԻ ԵՐԵՎՈՒՅԹ ԷՐ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԴ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏՈՐԱԳՐԵԼԸ»

– Պարոն Հայրիկյան, Ձեզ համար սպասելի՞ էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, առանց «աչք թարթելու», կստորագրի հրամանագիր` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:

– Իհարկե, տրամաբանական կլիներ սպասել, որ ՀՀ նախագահի պաշտոն ունեցողն առաջնորդվի Սահմանադրությամբ, բայց մյուս կողմից արդեն պետք է արձանագրենք, որ գիտենք, թե ինքն ով է: Արմեն Սարգսյանը «նախահեղափոխական» ուժերի օրոք իրեն լավ է զգացել, հիմա էլ  «հեղափոխականների» օրոք նույնպես ուզում իրեն լավ զգալ: Ժամանակին Սերժ Սարգսյանի սպասավորն էր, հիմա էլ` Նիկոլ Փաշինյանի: Խնդիրն այն է, որ Սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, որ ներկայացվող սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է ներդաշնակ լինի Սահմանադրության մյուս հոդվածների հետ: Իսկ դրա պատասխանը կարող է տալ ոչ թե ժամանակավորապես հավաքված ինչ-որ մասնագիտական խումբ, այլ` ի պաշտոնե պատասխանատվություն կրող անձինք: Հիմա եթե դու գործում ես սահմանադրությամբ եւ օրենքներով, ուրեմն` պետք է այդ գործընթացն ապահովեիր: Ամոթալի երեւույթ է, խայտառակություն է Արմեն Սարգսյանի կողմից այդպես հապճեպ այդ որոշումը ստորագրելը: Երեւույթը ոչ միայն ամոթալի է, այլ իր դիրքի անհամապատասխանությունը վկայող փաստ է:

– Ընդամենը շաբաթներ առաջ Արդարադատության նախարարությունը հրապարակել էր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Ձեր հայտն էլ մերժել էին: Այդ ամենն ինչի՞ համար էր, եթե պետք է այսպես հրատապ հանրաքվե անցկացնեին:

– Ինչպես ժողովուրդն է ասում` դու խփեցիք մեխին: Սա իսկապես խայտառակություն է: Ինչի՞ համար էին ստեղծում սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով, եթե դու սահմանադրական փոփոխություններին վերաբերող հենց առաջին հարցում անտեսեցիր այդ հանձնաժողովը: Սա էլ ցույց է տալիս իրենց անկազմակերպվածությունը, եւ, ինչպես ժողովրդի մի զգալի մասն է ասում նաեւ Սփյուռքում, ցույց է տալիս, որ գործ ունենք լուրջ հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնավարողի հետ: Սա ուրախությամբ չեմ ասում, այլ արձանագրում եմ փաստը: Սա ոչ միայն բարոյական մեղքի մասին է, այլ շատ առարկայական խնդիր է, երբ դու ունես ստախոս, որն ասում է` հանձնաժողով եմ ստեղծում, բայց հետո մանկապարտեզից ցածր երեխայի մակարդակով ասում է` չէ, մենք, այսինքն` պառլամենտը որոշում ընդունեց, որ հանրաքվե պետք է անցկացվի: Անգամ իշխանության ճյուղերի տարանջատման նվազագույն սկզբունքներն են արհամարհվում: «Ինքնորոշում», «հանրաքվե» բառերն ինձնից են սովորել, բայց սա չի նշանակում, որ այն կարելի է հասցնել անհեթեթության: Այսինքն` վաղը կարող է ժողովրդի ինքնորոշման իրավունքը չարաշահելով` որոշում ընդունեն գնդակահարել հրապարակում Սերժ Սարգսյանի՞ն, չէ որ սա մեր կործանումը կլինի:

«ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵՆՔ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՎ, ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԻ ՏԵՂԸ»

– Կարծում եք` սրանով հանրաքվեի գաղափարը նսեմացվո՞ւմ է:

– Ազգային ինքնորոշման գաղափարն է նսեմանում: Սահմանադրական փոփոխությունների, այսպես կոչված, մասնագիտական հանձնաժողովը միայն նրա համար չէր, որ իր կնիքը դներ: Քննարկումների ընթացքում հանրությունը պետք է իրազեկվեր, մանրամասն տեղեկաներ, նախաձեռնության հեղինակները պետք է լսեին դիմացինների դրական եւ բացասական կարծիքները: Այսինքն` հարցն ընդհանրապես` պետք է հասունանար, խմորվեր եւ պատրաստ լիներ մատուցվելու հանրաքվեին, որպես բյուրեղացած մի խնդիր: Սա է հանրաքվեի իմաստը: Երբ Հայաստանում դեռ չգիտեին` ինչ է հանրաքվեն, ինչ է ինքնորոշումը, եւ մենք դրա համար պայքարում էինք, այն ժամանակ էլ ասում էինք` պետք է հանրությանը ներկայացնել անկախության խնդիրը, ընդգծել դրա կարեւորությունը, մեր հակառակորդներն էլ իրենցը պետք է ասեն: Առաջին հանրաքվեի համար, ըստ էության, մեր ժողովրդին պետք եկավ ուղիղ 17 տարի` հարցը բարձրացնելուց հետո մինչեւ իրականություն դարձնելը: Բայց այստեղ շոուբիզնեսին յուրահատուկ լպիրշ, անպատկառների սոփեստությամբ ասում են, թե գիտեք, ժողովուրդն է ուզում: Դուք նախ ժողովրդին պետք է ներկայացնեք հարցը, թույլ տաք լսել կարծիքներ, ոչ թե ասեք` մենք ժողովրդին վստահում ենք: Ժողովրդին ուզես-չուզես պետք է վստահես, դու ո՞վ ես, որ ժողովրդի հետ ինչ-որ այլ մակարդակով խոսես: Բայց ժողովրդին խաբելն էլ մեծագույն հանցագործություն է, երբ դու չնախապատրաստած, չմատուցած հարցը ներկայացնում ես որպես քաղաքացիների փրկություն ու չարաշահում ես իշխանությունը: Ի դեպ, պետք է ամեն ինչ անենք, որ Փաշինյանը, ներողություն խնդրելով, հանգիստ նստի տեղը, որովհետեւ երբ 2018 թվականին կազմակերպեց, որ իրեն չընտրեն ու շարունակեց պաշտոնավարել, որպես վարչապետի պաշտոնակատար, եւ այդ կարգավիճակով գնաց ընտրությունների, արդեն մեծ խախտում էր: Սա իշխանության զավթում էր, այսինքն` իր վրա կա որպես ծանր բեռ այդ խարանը:

Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ եւ ստորագրել աղմկահարույց փաթեթը

– Ի վերջո, «Ոչ»-ի շուրջ ընդդիմությունը կկարողանա՞ ընդհանուր կոնսեսուս գտնել:

– Նիկոլ Փաշինյանի մեծագույն դավադրությունն այն է, որ մի իրավիճակ ստեղծեց, որ «ոչ» ասողներն ակամա ընկալվում են, որպես Հրայր Թովմասյանի պաշտպաններ: Մինչդեռ Հ. Թովմասյանին ես անձամբ համարում եմ հայ ժողովրդի մեծագույն թշնամիներից մեկը, քանի որ նա մասնակիցն է եղել բացարձակ ժողովրդավարության նախագծի պառակտմանը: Այդ նախագիծն ինձ համար չէր գրված, այլ գրված էր մեր քաղաքացիների համար: Նա այն հանձնաժողովի կազմում էր, որը իմանալով, որ այդպիսի նախագիծ կա, մեր ժողովրդին պարտադրեց այս խուժան Սահմանադրությունը: Այսինքն` նա ինձ բարեկամ չէ, բայց տեսեք` ինչ է ստացվում: Որքան էլ փորձենք այդ «ոչ»-ի շուրջ վերլուծություններ ներկայացնել, Նիկոլը եւ իր թիմակիցները պետք է ներկայացնեն, որպես Հ. Թովմասյանի պաշտպանության հարց: Դրա համար, կարծում եմ, պետք է մի այլ որակի բան գտնել եւ զուգահեռ ասել, որ մենք «ոչ» ենք ասում, որովհետեւ ոչ թե նիկոլահաճ ճղճիմ մի փոփոխության ենք ձգտում, այլ ձգտում ենք արմատական փոփոխությունների ու երկրում Նիկոլի ու բոլորիս փոխարեն ուզում ենք քաղաքացուն տեր դարձնել:

«ԴՈՒ ՔԵԶ ԻՆՉՊԵ"Ս ԿԱՐՈՂ ԵՍ ԱԶԳԸՆՏԻՐ ՀԱՄԱՐԵԼ, ԵՐԲ ՔԵԶ ՄՈՒԿՈՒՉՅԱՆՆ Է ԸՆՏՐԵԼ»

– Ո՞ր քաղաքական ուժը կարող է գլխավորել «Ոչ»-ի շտաբը:

– Ինձ համար այդքան էական չէ, բայց, բնականաբար, պետք է հիմնական առանցքում լինի ուժ, որը որոշակի ներդրում է ունեցել, այլ ոչ թե Նիկոլենց պես դուրսպրծուկներ, որոնք կարող էին խոսել, օրինակ, Սերժ Սարգսյանի Սահմանադրության մասին վատ, բայց հետո` ասեն` լավն է, պետք է օգտագործենք: Դրա համար ճանապարհ անցած ուժ պետք է լինի: Սակայն շատ ավելի կարեւոր է հիմնական հարցում համաձայնության գալ: Չգիտեմ` ինչու են «խանդիկներ» դրսեւորում, բայց դեռեւս 2014 թվականին ընտրված նախագիծը, կարող էր դրա համար հիմք հանդիսանալ, որ մենք ուզում ենք ունենալ օրինավոր Սահմանադրության եւ «ոչ» ենք ասում ոչ թե այս հանրաքվեին, այլ ոչ ենք ասում հետին կամ մասնավոր նկատառումներով սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ցանկությանը, ոչ ենք ասում` հակասահմանադրականությանը: Պետք է հաշվի առնել այն նրբությունը, որ իրենք նկատի են ունեցել: Իրենք այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ բոլորս կանգնենք փակուղու առաջ: Էլի եմ ասում` Հրայր Թովմասյանին համարում եմ, մեղմ ասած, վատ մարդ, վատ իրավաբան, վատ ազգային, պետական գործիչ, բայց նույնիսկ նրա եւ մյուսների նկատմամբ մոտեցումը պետք է լինի կա՛մ իրավական, կա՛մ հեղափոխական: Հեղափոխականի դեպքում` դու անմիջական շուտափույթ պատասխանատվություն ես կրում, բայց սրանք, բնականաբար, հեղափոխական չեն: Այստեղ խնդիրը նաեւ հոգեբանական է:

– Ի՞նչ նկատի ունեք` հոգեբանական խնդիր ասելով:

– Դատավորների վրա գրոհ հրահանգելու պահից հասկացա, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս այն հավատին արժանի չէ, որ եղել է: Նա զանգվածային միջոցառումներին արդեն ներկայանում է այնպիսի ենթադաշտով, որտեղ մարդիկ, մեկ է, պետք է լինեն: Տեսեք, Նոր տարուն գնաց, ներկայացավ ժողովրդին, թե` տեսեք, ես ժողովրդի հետ եմ, ժողովուրդն էլ ինձ հետ է: Հիմա այնպիսի մի բան է անում, որ ես եւ դուք ու բոլոր մարդիկ պետք է ասեն` ի վերջո, նախկինում տեղի ունեցած անարդարություններ պաշտպանող պետական պաշտոնյան պետք է հեռանա, եւ ինչպես ես գնամ «ոչ» ասեմ այն մարդուն, ում ղեկավարն ինքն է ասել` մենք սխալ էինք: Ու Նիկոլ Փաշինյանն ընտրեց մի այնպիսի ձեւ, որ թվա, թե զանգվածն էլի իրեն պաշտպանում է: Մինչդեռ զանգվածը կարող է նույն ալիքի վրա, ինչպես ժամանակին «ոչ» ասաց նախորդ իշխանություններին, հիմա էլ նույն ալիքի վրա «ոչ» ասի Հրայր Թովմասյանին: Ու ինքն ասի` տեսաք, ժողովուրդն ինձ է պաշտպանում: Սա էլ ողորմելի, հերթական ստորությունն է: Դու պետության առաջին դեմքն ես, վարչապետ ես ու Հրայր Թովմասյանի դեմ ես գործո՞ւմ, ծիծաղելի ես: Բա այդ դեպքում, եթե դու նախորդ ռեժիմի «մնացուկների» դեմ ես գործում, Արմեն Սարգսյան կոչվածը ինչո՞ւ է մնացել նախագահ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որին դու համարում էիր գլխավոր կեղծարար, քո ընտրություններին մասնակցեց, այդ ինչպե՞ս է, որ նա մնում է: Եվ ընդհանրապես` դու քեզ ինչպես կարող ես ազգընտիր համարել, երբ քեզ Մուկուչյանն է ընտրել: Մուկուչյանի համակարգն է հաստատել քո «ընտրված» լինելու փաստը, եւ ընտրվել ես Սերժ Սարգսյանի օրենքով, որը համարում էիր սխալ ու նրա Սահմանադրությամբ: Այնպես որ, բանական մարդկանց համար ավելի քան ակնհայտ է, որ գործ ունենք խեղկատակության հետ:

Դուք մարդկային լեզու, միտք եւ վերաբերմունք չեք հասկանում. Արմեն Աշոտյանը` քայլասերված պատգամավորներին

«Ո՛Չ ԵՍ, Ո՛Չ ԷԼ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՏԿԱԾ ՄԱՐԴ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ»

– Վարչապետ Փաշինյանը կոչով դիմել է Սփյուռքում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որպեսզի վերադառնան ապրիլի 5-ին եւ մասնակցեն հանրաքվեին: Հետաքրքիր է՝ մինչեւ այդ օրը պատրաստվո՞ւմ եք Դուք եւս վերադառնալ ԱՄՆ-ից, որպեսզի մասնակցեք:

– Ես վերադարձել եմ Հայաստան անգամ այն ժամանակ, երբ ամբողջ մի հսկա կայսրություն եղել է դեպի Աֆրիկա իմ բռնի, բացառիկ, աննախադեպ արտաքսման  կազմակերպիչը եւ դիմադրողը իմ վերադարձի: Եթե ես ուզենայի դառնալ հայության մեծամասնության ազգային հերոսներից մեկը, իհարկե, կընտրեի իրենց սիրած հերոսների Հայաստանից փախնելու ճանապարհը, բայց չեմ ուզում այդպիսին դառնալ, նման ցանկություն չունեմ, այլ ունեմ պարտականություններ: Այնպես որ, իմ չվերադառնալու մասին խոսք չկա այս պահին, իհարկե, Տիրոջ կամքով: Բայց ինչ վերաբերում է Փաշինյանի կոչին՝ ուղղված սփյուռքահայերին, ուզում եմ շեշտել՝ սփյուռքահայեր, նա ձեզ խոստացել էր ձեր իրավունքների իրականացում: Այսինքն` ինչպես աշխարհի շատ երկրներում ընդունված է, ընտրություններին մասնակցել` ապրելով արտասահմանում: ՀՀ քաղաքացիներին այդ իրավունքը տալը շատ դուր եկավ Նիկոլ Փաշինյանին, խոստացավ, բայց այստեղ էլ խաբեց: Նախապես  խոստանում էր, որ պետք է վերականգնի այդ իրավունքը, հետո` ինչ-որ հիմնավորումներ ներկայացրեց , որոնց մասին խոսում էին նաեւ ՀՀԿ-ականները: Սա իր վերջին խայտառակությունն էր, որովհետեւ Սփյուռքում ապրող ՀՀ քաղաքացիները կարող էին իրենց բնակավայրերում բացված ընտրատեղամասերում քվեարկել: Բայց նրանց Փաշինյանը կոչ է անում գալ Հայաստան՝ իր խամաճիկ, անիմաստ, նաեւ հակասահմանադրական, հակաօրինական հանարաքվեին մասնակցելու համար: Դե կարող են մի քանի հոգի գալ, առանց իր ասելու էլ գալ կամեցողը կարող էր գալ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի օրոք: Այնպես որ նոր բան չի ասում, նոր բան արած կլիներ, եթե այնտեղ, որտեղ ունենք դիվանագիտական ներկայացուցչություններ հնարավորություն տրվեր այնտեղ գրանցվել ՀՀ քաղաքացիներին եւ այնտեղից մասնակցել ընտրություններին, ինչը Հայաստանի քաղաքական պատմության ընթացքում եղել է:

– Պարոն Հայրիկյան, ստեղծված իրավիճակում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կոչ է անում արտախորհրդարանական եւ խորհրդարանական ընդդիմությանը` զուգահեռ ստեղծել նոր` ժամանակավոր կառավարություն: Եվ եթե խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների չհամաձայնեն ստանձնել, ապա առաջարկում է, որ ժամանակավոր վարչապետի պաշտոնը ստանձնեք կա՛մ Դուք, կա՛մ, օրինակ, Վազգեն Մանուկյանը: Նման պայմաններում պատրա՞ստ եք պատասխանատվություն վերցնել Ձեզ վրա:

– Ծանոթ եմ այդ հայտարարությանը: Ով իրեն քաղաքական գործիչ է համարում, նշանակում է՝ պետք է պատրաստ լինի պատասխանատվություն ստանձնել: Ես եղել եմ ազգային գործիչ՝ ընդհանրական իմաստով, ոչ թե դասական, քաղաքական շեշտադրումներով եւ  այն ժամանակվանից հետո` քաղաքական գործիչ դառնալով՝ մշտապես պատրաստ եմ ինձնից կախված առավելագույնն անել: Բայց այս պահին որպեսզի միասին կարողանանք աշխատել, պետք է համարդկայնորեն ընդունված, բայց հստակ չգիտակցված մի կարեւոր հարցում հայտարարի գանք: Դրա համար շատ ժամանակ պետք չէ: Ամեն ոք կարող է մտնել demos.am կայքէջը եւ կարդալ բացարձակ ժողովրդավարության սկզբունքները: Մեզ պետք է, որ ՀՀ քաղաքացին իսկապես լինի երկրի տերը, իսկ մյուսները լինեն ենթակա` վարչապետից ու նախագահից սկսած, թեպետ նախագահի պաշտոնն ընդհանրապես բանի պետք չէ: Նախեւառաջ պետք է մի հարցադրում կատարել՝համաձայն ե՞նք, որ երկրի տերը լինելու է քաղաքացին եւ համաձայն ե՞նք, որ այն բոլոր փոփոխությունները, որոնք կատարելու ենք, լինելու են հօգուտ քաղաքացու եւ քաղաքացու կամքով: Եվ այդ ամենից ելնելով` ընդունո՞ւմ եք, որ մարդկությանն առ այսօր հայտնի լավագույն մեխանիզմը բացարձակ ժողովրդավարության համակարգն է, որտեղ ո՛չ ես, ո՛չ էլ որեւէ մեկը չենք կարող գերակայություն ունենալ: Եթե այսպիսի մի բարձր հարցի շուրջ հոգեբանական, մտավոր, գաղափարական համաձայնություն կայանա, անկախ հավաքվելուց, մնացյալը հեշտ կլինի: Մի կարեւոր հանգամանք էլ կա. բոլորս պետք է կանգնենք եւ ասենք` ակնհայտ մեղսագործներին ու սուրբ թվացողներին, մեր անցյալում թույլ տված բոլոր սխալները դնենք մի կողմ եւ իրար ներենք՝ հանուն քաղաքացու, հանուն մեր երկրի ապագայի: Իհարկե, պատրաստ եմ աշխատել, բայց ո՛չ ես, ո՛չ էլ որեւէ մեկը մի հերթական իշխանության համար սատկած մարդ չպետք է լինենք, ոչ էլ կեղծարար ու ստախոս:  Իսկ դրա համար ընդամենը մի բան է պետք, որ միահեծանություն չլինի: Ով պատրաստ է առաջնորդել, նա պետք է իրեն զուգահեռ ունենա խորհուրդ, որի հետ աշխատի: Ոչ թե կառավարության կազմ, որտեղ լինում են քո նշանակած մարդիկ, այլ համագործակցող ուժերի դաշինք պետք է լինի: Ու այսօր այն մեզ անհրաժեշտ է: Գառնիկ Իսագուլյանից անկախ, էլի շատ մարդիկ են ասում, որ այսպիսի իրավիճակներում պետք է նման քայլերի գնալ, երբ քո երկրի, քո ազգի ճակատագիրը կախված է տարօրինակ դրսեւորումներ ունեցող անձից: Գիտեք, ստախոսությունը միայն ստախոսություն չէ, այլ նշանակում է անվստահության մթնոլորտի ստեղծում, որովհետեւ դու այլեւս այդ մարդու խոսքին չես հավատում:

Գարիկ Սարգսյա՛ն, հորդորում եմ ներողություն խնդրել. Մարիամ Հովսեփյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА