o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԾ ԹԱԼԱՆ՝ ՁՎԻ ԳՆԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՏԱԿ

12.02.2020 22:33 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՄԵԾ ԹԱԼԱՆ՝ ՁՎԻ ԳՆԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՏԱԿ

Հայտնի է, որ վերջին տաս օրերի ընթացքում հայկական շուկայում ձվի գինը էականորեն նվազել է, այսօր ձու կարելի է գնել մոտ 20-30 դրամով: Այն դեպքում, երբ ընդամենը շաբաթներ առաջ ձվի գինը տատանվում էր 50-70-ի սահմաններում:

Հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին. Կարեն Կարապետյան

Ձու արտադրող ընկերությունները ձվի գնի նվազեցումը պատճառաբանում են գերարտադրությամբ` արտադրվել է ավելին, քան բնակչության պահանջարկն է: Առաջին հայացքից՝ շատ լավ է սպառողների համար: Սակայն ձվի փոքր արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները ահազանգում են: Վերջիններս խմբագրություն են դիմել` պնդելով, որ այսկերպ խոշոր արտադրողները փորձում են մրցակցությունից դուրս մղել փոքր արտադրություններին, քանի որ ստեղծված իրավիճակում իրենց համար ձվի ինքնարժեքից ցածր գին է գոյանում: «Հիմա էլ Նոր Հայաստանում կարող ենք գործ ունենալ ձվի մոնոպոլիայի հետ: Ասում են, թե գյուղացու կողքին են, բա կառավարությունը, վարչապետը չի՞ տեսնում, որ որոշ ձու արտադրող խոշոր ընկերություններ ուզում են նման խորամանկ քայլով դուրս մղել շուկայից փոքր արտադրողներին»,- վրդովված նկատեց Արագածոտնի մարզի բնակիչներից մեկը: Արդյոք պատկան մարմիններին չի՞ անհանգստացնում ստեղծված իրավիճակը, փորձեցինք հետաքրքրվել ՏՄՊՊՀ-ից, որտեղից մեզ պատասխանեցին, որ արդեն իսկ սկսել է լայնածավալ ուսումնասիրություն ձվի շուկայում: Եվ, որ արդյունքները լինելուն պես կտեղեկացնեն մեզ: Դե այդ դեպքում ՏՄՊՊՀ-ին հուշենք. ուսումնասիրեք, տեղական արտադրանքի՞, թե՞ ձվի հսկայածավալ ներկրումների հաշվին է գների նման գերցածր մակարդակը: Այսպես, մեր աղբյուրի տեղեկացմամբ, եթե ժամանակին ձվի ներկրման գործընթացը վերահսկողության տակ էր, եւ ներկրման թույլտվություններ լինում էին միայն հատուկ պահանջարկների ¥Ամանոր, Զատիկ եւ այլն¤ բավարարման համար, ապա ինչպես մյուս բոլոր, այս ուղղությամբ եւս անարխիա է: «Արդյունքում, ներկրված ձուն շատ դեպքերում տեղականի անվան տակ բառացիորեն գրոհում է վաճառակետերը, ստեղծում լիակատար հակամրցակցային միջավայր: Այո՛, շատ ճիշտ է խմբագրությանը դիմած քաղաքացին. էժան ներկրումների հնարավորություն չունեցող մանր արտադրողներն առնվազն 50 տոկոսով ավել ինքնարժեք ունեն, քան այն գները, որով այսօր վաճառակետերում ձուն վաճառվում է: Իհարկե, փոքր արտադրողներն ունեն «տնական ձու» կոչված առավելությունը: Բայց այս հարցում եւս խոշորների կեղծարարությունը կա, այս առավելությունը եւս գործնականում չեզոքացված է: Այսինքն, շատ վաճառակետերում այսօր «տնական ձու» կոչվածը, որը, ի դեպ, ամենեւին էլ տնական չէ, այլ՝ էլի ներկրված, վաճառվում է մոտ 50 դրամով, մինչդեռ իրական «տնական ձու» արտադրողը լավագույն դեպքում այդ գնով կարող է վաճառակետին ձուն առաջարկել: Այսինքն, փոքր արտադրողներին որեւէ շանս չեն թողել՝ մրցակցությանը դիմանալու համար»,- պատմեց ոլորտից քաջատեղյակ մեր միանգամայն արժանահավատ աղբյուրը: Թե այս ամենն ուր է տանելու, դժվար չէ կռահել. ձվի արտադրությունն արագ տեմպերով գնում է խորը մոնոպոլիզացիայի, որի արդյունքում փոքր արտադրողին պարզապես մնում է առհասարակ հրաժարվել թռչնաբուծությունից: Այն պարզ պատճառով, որ փոքր արտադրողի համար, էլի ներկրման պատճառով, թռչնի մսի արտադրությունը արդեն իսկ անեկամտաբեր էր եւ կարողանում էր ինչ-որ կերպ դիմանալ ձվի արտադրության եկամուտների հաշվին: Հիմա դա էլ են խլում, այսինքն՝ ողջ թռչնաբուծությունն է գնում ամբողջական մոնոպոլիզացիայի ճանապարհով: Կկարողանա՞ ՏՄՊՊՀ-ն այս իրավիճակի դեմն առնել: Անկեղծ ասած՝ կասկածում ենք: Եթե անգամ շատ ցանկանան, մեկ է, նման ուսումնասիրությունները եւ դրանց գործնական հետեւանքները բավականին երկար են տեւում: Միգուցե վերջում կպարզեն եւ մի քանիսին էլ կտուգանեն: Սակայն մինչ այդ փոքր արտադրողները կդիմանա՞ն. հազիվ թե: Դե իսկ մեծերը հաճույքով այդ տուգանքները կմուծեն. դրանք կոպեկներ են՝ համեմատած այն շահույթների հետ, որը պատրաստվում են գրպանել:

ՏՄՊՊՀ-Ն ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՏԻ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԳՈՐԾԸ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА