o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ «ՎԱՐՏԻՔԱՅԻՆ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

14.02.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻ «ՎԱՐՏԻՔԱՅԻՆ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«2020 թվականին մեր բանակում 12 զինվոր է զոհվել: Նրանք չեն զոհվել հակառակորդի կրակոցից: Չպարզված հանգամանքներ են նշվում նախարարության հաղորդագրություններում: Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարները լուռ են, նախագահը լուռ է, Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները լուռ են, վարչապետը խոսում է, բայց այս թեմայով լուռ է: Հիմա ազգովի ինչ ենք քննարկո՞ւմ, Սահմանադրական դատարանի 7 դատավորներին պաշտոնազուրկ անելու հանրաքվեն: Իսկ դա հաստատ մի զինվորի կյանքի չափ արժեք չունի»:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ԳՈՒՅՔԵՐՆ» ՈՒ «ԱԲՐԱՆՔՆԵՐԸ»

 

«ՏՂԱ ԼԻՆԵԼՈՒ» ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ԲԱՆԱ՞Կ ՆԵՐՄՈՒԾՎԵՑ

Ինչ եք կարծում, ումի՞ց ենք մեջբերում արել նախաբանում: «Սեւերի՞ց», քայլասերվածների ասած` «ռոբասերժականների՞ց», կամ ծայրահեղ դեպքում ՀՅԴ գործչի՞ց: Ահա եւ սխալվեցիք, մեջբերում արել ենք Հետաքննող լրագրողների ասոցացիայի ղեկավար Էդիկ Բաղդասարյանից, ով Սորոսից լավ էլ գրանտներ է ստանում, իսկ ԱՄՆ դեսպանատանը, պատկերավոր ասած, զգում է իրեն գրեթե որպես սեփական տանը: Այսինքն` ասողը միանգամայն «սպիտակ» է, բայց քանի որ կենսագրությունում մարտական էջեր կան, ընդվզել է երկրում տիրող աբսուրդի դեմ: Իսկ Նիկոլը բանակային մահացության խնդիրը հանգեցրել է ոչ ավել-ոչ պակաս, այսպես ասած, «քրեական ենթամշակույթին», որը, ըստ ֆյուրերիկի, տղա երեխաները սովորում են բակում ու փողոցում եւ հետո բերում բանակ: Ու որպես դրա վառ դրսեւորում ներկայացրել է այն, որ զինվորները նեղվում են այն հանգամանքից, որ վարտիքները լվացվում են ընդհանուր մեծ լվացքի մեքենայի մեջ: Դե, իհարկե, բանակից թռած «ժողվարչապետի» մտքով չի անցնում այն հասարակ միտքը, որ տղաները պարզապես մաքրակենցաղ են, այլ ոչ թե առաջնորդվում են ինչ-որ ֆանտաստիկ «գողական պանյատներով»: Իսկ ընդհանրապես, եթե վարտիքների հարցը համարում է «քրեական ենթամշակույթ», ապա ավելի լավ է ԱԺ-ում դնի մեծ լվացքի մեքենա, եւ պատգամավորների ներքնազգեստը թող լվացվի այդ տարբերակով: Իսկ ով ընդվզեց` թող համարվի «քրեական ենթամշակույթի» կրող: Բնական է, որ նորմալ մարդիկ, մեղմ ասած, չեն ողջունում Նիկոլի այդ խաղերը: Այսպես, ըստ լեգենդար հետախույզ Գեւորգ Գեւորգյանի. «Իսկ դու` Նիկոլ, չսովորեցիր էլի, վիշտ հարգել, ցավակցել: Դու նույնիսկ մարդկային ողբերգությունն ես սեփական շահիդ ծառայեցնում` դեռեւս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, առանց իրավական քննության, ընդամենը մամուլում շրջանառվող խոսակցությունների հիմքով հայտարարում ես, որ պատճառը քրեական ենթամշակույթի մեջ է: Դու հասկանո՞ւմ ես ինչ ես խոսում, դու ի՞նչ գիտես ինչ է եղել, դու հասկանո՞ւմ ես, որ էդ տղերքը ընտանիքներ ունեն, դու հասկանո՞ւմ ես, որ բանակը «Հայկական ժամանակդ» չի, դու հասկանո՞ւմ ես, որ զինվորի կորուստը կրկնակի վիշտ է: Պոե՛տ, ԲԱՆԱԿԻ հարցերով քեզ մի քիչ լուրջ պահի»: Բայց ընդհանուր առմամբ, բանակի անունը լսելուն պես Նիկոլը անհապաղ հիշում է վարտիքները դեռեւս 2018-ի իշխանազավթումից անմիջապես հետո: Նա սկսել էր այն դարակազմիկ մտքից, թե զինվորները «մայկա, տրուսիկ չունեն» եւ դա հռչակել էր բանակի թիվ մեկ պրոբլեմ: Հիմա էլ զինվորների ավելի հաճախ դարձած մահերը բխեցնում է նրանից, իբր զինվորները «գողական գնալով», չեն ուզում օգտվել այնպիսի բարիքից, ինչպիսին է վարտիքները ընդհանուր լվացքի մեքենայի մեջ խառը լվալն է: Իսկ ընդհանրապես, խեղճ ոստիկաններին ստիպում են առաջնահերթ պայքարել «քրեական ենթամշակույթը» կրողների դեմ` դա համարելով հանցագործ բռնելուց կարեւոր: Եվ այդ պայքար կոչեցյալը նման է ավելի շուտ ոչ թե իրական քրեական բարքերի դեմ պայքարի, այլ տպավորություն է ստեղծվում, որ իրականում պայքարում են արժանապատվություն ունեցող տղերքի, ընդհանրապես տղամարդկային վարքագծի դեմ: Առավել եւս, որ ինչ-որ շատ հաճախ Նիկոլի մոտ դա ուղիղ տեքստով կամ ենթատեքստով կապակցվում է ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության հետ...

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԻՍ ԽՑԿՈՒՄ ՏՈՏԱԼ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՐԻՑԱ

Հետեւաբար, մեղմ ասած, բանակում «քրեական ենթամշակույթի» դեմ նիկոլական պայքարից լավ բան սպասել չի կարելի, դա վերածվելու է ընդդեմ տղամարդու եւ ռազմիկի չափանիշների պայքարի: Ի դեպ, բանակի վարկաբեկմանը լծված է քայլասերվածների ամբողջ քարոզչամեքենան, եւ բանը հասավ այդ արգահատելի գործը Հ1-ով անելուն, ինչն արձանագրեցին Գլխավոր շտաբը եւ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը: Իսկ ինչո՞ւ է քայլասերվածների վարչախումբը զբաղվում դրանով` բավականին պարզ պատճառով: Բանակը թիվ 1 երաշխիքն է, որ Արցախը հուսալիորեն պաշտպանված լինի, ու նաեւ կարող է եւ չհնազանդվել Արցախի հարցի լուծման հակազգային տարբերակներին: Թերեւս Նիկոլը լավ է սերտել Լեւոնի դասը, ում հենց արցախյան անընդունելի տարբերակի համար սպարապետ Վազգենն էր ուղարկել «գրողի ծոցը»: Ի դեպ, պատճառներից մեկը Հրայր Թովմասյանի եւ ՍԴ ներկայիս կազմի դեմ պայքարելով նույնպես վերաբերում է արցախյան հարցին, ինչի վերաբերյալ դեռ անցյալ տարի Հրայր Թովմասյանը պարզ արտահայտվել էր

ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔԸ` ՈՐՊԵՍ ՎԵՐՋԻՆ ՀՈ՞ՒՅՍ

Կուսակցությունները մեկը մյուսի հետեւից ընդունում են հայտարարություններ, հակասահմանադրական հանրաքվեն բոյկոտելու վերաբերյալ, եւ հենց այդպիսի որոշումը պաշտոնապես արդեն ընդունել է ՀՅԴ-ն: Ըստ ամենայնի, ամբողջ ընդդիմադիր դաշտը դրան է գալու` հավանաբար դա զուգակցելով նաեւ ընտրատեղամասերի խիստ հսկողությամբ եւ փողոցային ակցիաների հետ: Ու այն, որ ռեալ ընդդիմադիր «Ոչ»-ի շտաբ չի ձեւավորվում, ակնհայտորեն անհանգստացնում է քայլասերվածներին: Բնակաբար, հարց է ծագում` իսկ ինչո՞ւ այս երկու տարվա ընթացքում նրանք չազատվեցին Մուկուչյանից, ում անձամբ Նիկոլը հրապարակավ որակում էր հմուտ ընտրակեղծարար: Բացի այդ, չեն ձերբազատվել եւ «հին ռեժիմի» այնպիսի կադրից, ինչպիսին է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դրա վերաբերյալ ամենայն անկեղծությամբ խոստովանություն է կատարել իշխանական պատգամավոր Հայկ Գեւորգյանը. «Հրայր Թովմասյանը չի ընդունել խաղի կանոնները, իսկ Արթուր Դավթյանն ու Մուկուչյանը չեն առճակատվել»: Այսինքն` իշխանության ճյուղերի տարանջատումը` հեչ, նիկոլական «խաղի կանոնները»` մեջ: Եվ ցանկացած չզոմբիացված քաղաքացու համար ակնհայտ է, որ Նիկոլին պետք են Մուկուչյանի հենց «նկարչական» որակները: Քանզի այն պայմաններում, երբ քաղաքացիների մեծ մասը ընդհանրապես չգիտեն, թե ինչի համար է Սահմանադրական դատարանը, ՍԴ յոթ դատավորներից ազատվելու համար պատճառ չունեն գալ ընտրատեղամաս: 2018-ի արտահերթ ընտրություններին, երբ էյֆորիան հասել էր գագաթնակետին, նույն Նիկոլը ստացավ ընդամենը 850 հազար քվե: Եվ պարզ է, որ վարկանիշի վիթխարի անկման պայմաններում 650 հազար «Այո» ստանալը անհնարին է առանց կեղծիքի: Կարծում եք ինչի՞ համար է Նիկոլն արտաբերել այն տխմար կոչը, թե` արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներ, տոմս գնեք եւ եկեք քվեարկելու: Պարզ է, որ եկողներ գրեթե չեն լինի, սակայն երբ մարդիկ կհայտնաբերեն, որ մասսայաբար «քվեարկում» են երկրից բացակայող ընտրողները, կասվի, թե լսել են Նիկոլի կոչը, եկել են երկիր եւ քվեարկել են: Ի դեպ, նաեւ տեղեկատվության արտահոսք կա, որ քայլասերվածներն ուզում են փոխել Ընտրական օրենսգիրքը եւ վերացնել վերահսկողական այն երաշխիքը, որն ընդունվել էր ՀՀԿ-ի օրոք` ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը: Նաեւ տեսախցիկների հարցով կասկածելի բաներ կան` Մուկուչյանի պնդումը, որ չեն հասցնի բոլոր ընտրատեղամասերը կահավորել տեսախցիկներով: Հիմա «վատ եւ ընտրակեղծարար» ՀՀԿ-ի օրոք հասցնում էին, իսկ «Նոր Հայաստանում» չե՞ն հասցնում, երբ մինչեւ ապրիլ այդքան ժամանակ կա: Թե՞ չեն ուզում, որ վերահսկողության այդ մեխանիզմը լինի: Եվ այդպիսի «շուստրիությունները» բազում են, բայց նման է, որ 650 հազար քվե ստանալու համար ուզած, թե չուզած, դիմելու են հարեւան մազութային սուլթանատում կիրառված բացահայտ բարբարոս մեթոդներին, որոնցից ՀՀ քաղաքացիները արդեն շատ վաղուց հետ են սովորել: Ահա այսպիսի պատկեր, սակայն այդ ջանքերը Նիկոլին չեն փրկի: Եթե կեղծիքով հաղթեց հանրաքվեն, կլինի ընդվզման մեծ ալիք: Իսկ եթե պարտվեց, ապա մնում է միայն «հայդե Փարիզ» անհապաղ տարբերակը: Լավ տարբերակներ քայլասերված վարչախմբի համար պարզապես չկան:

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА