o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ներքին գործերի նախարարությունը կվերականգնվի, մնաց վանոն վերադառնա...

14.02.2020 19:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ներքին գործերի նախարարությունը կվերականգնվի, մնաց վանոն վերադառնա...

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետեւողականորեն շարունակում է Հայաստանը դարձնել այնպիսին, ինչպիսին 90-ականներին էր` ՀՀՇ-ի իշխանության օրոք: Անգամ շուտով կվերականգվի Ներքին գործերի նախարարությունը: Այս առթիվ քաղաքական կուլիսներում նույնիսկ հեգնում են, թե մնաց միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը վերադառնա ու ստանձնի ՆԳ նախարարի պաշտոնը: Անդրադառնալով ոստիկանական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ռազմավարությանը` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ասաց, որ առաջիկայում ամբողջովին փոխվելու է համակարգը, քանի որ այսօրվա գործող ոստիկանությունը համարժեք չէ հանցավորության տիրող իրավիճակին, որովհետեւ ոստիկանությունը չունի այն անհրաժեշտ գործիքակազմը, լիազորությունները, որոնք պետք են իր առջեւ դրված խնդիրները լուծելու համար:

Ինչու՞ Փաշինյանը չի հրավիրվել հանձնաժողով` բացատրելու Քառօրյա պատերազմի հրահրման` Ռուսաստանի հասցեին նախկինում իր արած հայտարարությունները. Արմեն Աշոտյան

Այս մշակված ռազմավարությունը բավականին լավ փաստաթուղթ է, մեծ ծավալի աշխատանք է կատարված, եւ այս ռազմավարության իրականացմանն ուղղված քայլերով ոստիկանությունը կգա մի այնպիսի վիճակի, որ հանցավորությանը համարժեք, տեխնիկապես զինված եւ այսօրվա ժողովրդավարական իրավակարգին համապատասխան ոստիկանություն կունենանք: Ամենակարեւորը` կբարձրանա ոստիկանության իմիջը, օրվա իշխանությանը ծառայող եւ հարկադրանք կիրառող ոստիկանության իմիջը կփոխակերպվի հասարակության հարգանքը վայելող ոստիկանի կերպարի: Ոստիկանությունում կիրականացվեն նաեւ մի շարք կառուցվածքային փոփոխություններ, կստեղծվի պարեկային ոստիկանություն, օպերատիվ կառավարման կենտրոն, որը հնարավորություն կունենա արագ արձագանքել իրավախախտումների եւ պատահարների դեպքերին, կկազմակերպվի նաեւ պարեկային ոստիկանական ուժերի եւ միջոցների տեղաբաշխումը` ըստ անհրաժեշտության: Բարեփոխումներ կիրականացվեն նաեւ քրեական ոստիկանությունում: 2014 թվականին, երբ ստեղծվել է Քննչական կոմիտեն, ոստիկանությունից վերցվել է նախաքննությանը մասնակցելու լիազորությունը, որը բավականին թուլացնում էր ոստիկանությանը: Այսօր, կարելի է ասել, նախաքննության գործընթացին ոստիկանությունը չի մասնակցում: Նախնական ռազմավարությամբ դիտարկվում է այսպես, որ ունեցվածքի, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մի մասով ոստիկանությունը պետք է ունենա քննություն իրականացնելու հնարավորություն եւ լիազորություններ` գործը բացահայտելու եւ դատարան ուղարկելու համար: Միայն պարեկային ոստիկանության մասով 1,5 - 2 տարի ուսումնասիրություններ են կատարվել, որից հետո էլ պատրաստվել է բարեփոխումների ռազմավարությունը, որը նախատեսված է իրականացնել մինչեւ տարվա վերջ: Մշակված ռազմավարության համաձայն` կստեղծվի Ներքին գործերի նախարարություն, որի նախարարը պատասխանատու կլինի վարչապետի առջեւ, նաեւ հաշվետվություն կներկայացնի խորհրդարանին:

Կորոնվիրուսի պահով, ու ոնց որ տարիքի պատճառով չպիտի գաք գործի. Կարմեն Դավթյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА