o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

14.02.2020 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Պարզվում է, որ Գերմանիայի ղեկավար ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ շատ վատ, հակահեղափոխական, լրիվ «սեւ» կերպար է, ով հեչ չի հարգում «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի ղեկավարին: Ոչ ավել-ոչ պակաս, նա Նիկոլի աչքն է խոթել Վենետիկի հանձնաժողովի հանգամանքը: Սակայն զարմանալիորեն իշխանությունը փորձել է դա թաքցնել քաղաքացիներից, ինչը եւ հայտնաբերել է ոչ պակաս «սեւ», չար ու նախանձ Արմեն Աշոտյանը: «Չեմ կողմնորոշվում, դուք ավելի շատ պաթոլոգիկ խաբեբանե՞ր եք թե՞ անտաղանդ վախկոտներ: Ուրեմն այսօր կայացած Մերկել-Փաշինյան հանդիպման տեսագրությունն եմ նայում Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջում, որն հեռարձակվել է հայերեն թարգմանությամբ: Հետո մտնում եմ Գերմանիայի կանցլերի պաշտոնական էջ ու լսում հանդիպման տեսագրությունն առանց թարգմանության: Ու պարզվում է ի՞նչ: Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ ԽՈՍՔ ՉԿԱ: Այդ հատվածը ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից»,- գրել է ՀՀԿ փոխնախագահը ու կից տարածել Մերկելի խոսքի տեսագրությունը: Չէ, Նիկոլն իրոք Պանիկովսկու օրն էր ընկել, նրան Մերկելի պես աղջիկները չեն սիրում:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի շոուներով էին ձերբակալել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, թե` տեսեք-տեսեք, նա 40 մլն դրամ շորթել է իր հաշվապահից: Եվ ահա նրա փաստաբանը տեղեկացրեց, որ. «Վաչագան Ղազարյանի կողմից «Յանսի» նախկին հաշվապահից 40 մլն դրամ շորթելու գործը կարճվել է «Յանս» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ կողմից նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից 40 մլն դրամ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հունվարի 22-ին կարճվել է»: Եվ, ի դեպ, սույն զարմանալի իրողությունը հաստատել է եւ ՀՔԾ-ն: Դե ինչ, ազատ եւ հպարտ քաղաքացիներ, դուք շարունակեք հավատալ Նիկոլի հեքիաթներին:

ԶԱՐՄԱՆՔ

Ուռա՜, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություն կատարելու` Կառավարության ներկայացրած օրենսդրական առաջարկը: Առաջարկվող փոփոխություններով հանրային սննդի բոլոր վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումն արգելվելու է: Դրա ջատագով ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ցնծում է, թե շատ լավ գործ է արել` մոռանալով, որ մինչեւ 2022թ., երբ դա ուժի մեջ է մտնելու, պատկերավոր ասած, կամ էշը կսատկի, կամ` իշատերը: Համենայնդեպս, իրենց իշխանությունն էլ չի լինի: Բայց գլուխը քարը ծխողներիս դժգոհության վրա, իբր ժողովրդի առողջության մասին մտածող Թորոսյանը, զարմանալիորեն, իրականացնում է հակաառողջապահական այլանդակություն, փակելով ծննդատները: Մինչդեռ միայն իր անձնական պարգեւավճարների գումարը թույլ կտար առնվազն 1-2 ծննդատուն պահել` փակելու փոխարեն:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА