o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գալոյանի արտագրություններն անգամ ծանոթ-բարեկամները չկարողացան կոծկել

14.02.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գալոյանի արտագրություններն անգամ ծանոթ-բարեկամները չկարողացան կոծկել

ՀԱԿ կարկառուն դեմքերից Զոյա Թադեւոսյանի դստեր շուրջ աղմուկը չի դադարում: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ի լուր ամենքի հայտարարել էր, թե հաշվի առնելով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դեմ առկա մեղադրանքները, թե նրա դոկտորական ատենախոսության մեջ առկա են խնդիրներ, որոնց մի մասը հրապարակավ ընդունել է նաեւ ռեկտորի պաշտոնակատարը, որոշում էին կայացրել, որ նա թողնի պաշտոնը: Իսկ դրան հաջորդեց այն, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի աթոռին արագ տեղավորվեց Զ. Թադեւոսյանի աղջիկը` Դիանա Գալոյանը: Սակայն սրանով ՀՊՏՀ-ում առկա խնդիրները չվերջացան: Ավելին` Դ. Գալոյանին էլ սկսեցին մեղադրել արտագրություններ կատարելու մեջ, ու ստեղծվեց նրա արտագրությունները քննող հանձնաժողով: «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունն ուշագրավ ինֆոգրաֆիկա էր հրապարակել` ներկայացնելով, թե ովքեր են ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դ. Գալոյանի արտագրությունները քննող հանձնաժողովի անդամները, որտեղ տեղ էին գտել նրա մտերիմներն ու բարեկամները` սեփական գիտական ղեկավարը, երկարամյա անմիջական եւ հավատարիմ ենթական, գրքի համահեղինակը, հոր մտերիմ ընկերը եւ այլք: Այս թեման չէինք հիշի, եթե ԿԳՄՍ-ն վերջապես չներկայացներ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի գիտական աշխատանքների եզրակացությունը: Ըստ այդմ, պարզվում է` Գալոյանն իրեն է վերագրել այլ հեղինակի եզրակացությունները, առկա են մի շարք արտագրություններ: Ըստ էության, նույնիսկ ԿԳՄՍ նախարարության ծանոթ-բարեկամներով ձեւավորված հանձնաժողովն անզոր է եղել ամբողջությամբ կոծկել Դ. Գալոյանի դոկտորականի արտագրությունները: Այդուհանդերձ, վերջում հանգել էին նրան, թե նրա ատենախոսությունը բավարարում է ՀՀ գիտական աստիճանավորման կանոնակարգի պահանջներին: Մինչդեռ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահորեն հայտարարում էր. «Ցանկացած ոք, ռեկտորի պաշտոնում ով կլինի, եթե նրա մոտ արտագրությունների դեպքեր բացահայտվեն, ապա նա կլքի պաշտոնը»: Իսկ «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունը հիշեցնում է. «Այսքան պարզունակ արտագրություններով հանդերձ` Դ. Գալոյանը դեռեւս հոկտեմբերին ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, թե «սկզբնաղբյուրների վերաբերյալ առկա են բոլոր հղումները», եւ նույնիսկ համարձակվեց զրպարտություն անվանել մեր հրապարակած անառարկելի փաստերը: Այժմ, քանի որ նույնիսկ իր ընկեր-բարեկամների կազմով հանձնաժողովն է հերքել «բոլոր հղումների» առկայության մասին հայտարարությունը, նշանակում է` կա երկու տարբերակ. կա՛մ Դ. Գալոյանը գիտակցաբար ստում էր, կա՛մ տեղյակ չէր իր սեփական ատենախոսությունից: Ինքնե՛րդ որոշեք, թե որ տարբերակն է ավելի զարհուրելի կրթական հաստատության ղեկավարի համար»:

​​​​​​​ՊՆ նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա. Վիտալի Բալասանյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА