o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս իմանալ ամուսնացած է տղամարդը, թե՞ ոչ

16.02.2020 11:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչպե՞ս իմանալ ամուսնացած է տղամարդը, թե՞ ոչ

Եթե ձեր սիրած տղամարդու մատին չկա ամուսնական մատանի, դա դեռ ոչինչ չի ասում: Ինչպե՞ս իմանալ ամուսնացած է տղամարդը, թե՞ ոչ: Ուշադրություն դարձրեք այս նշաններին, ոչ բոլորն են ակնհայտ:

Անունների ծագումն ու նշանակությունը. ինչպե՞ս ընտրել ճիշտ անուն` չազդելով երեխայի ճակատագրի վրա

Նա միշտ անհասանելի է հանգստյան օրերին

Դուք այդպես էլ չե՞ք հանդիպել երկար տոների ընթացքում: Ամենայն հավանականությամբ, ձեր տղամարդն ընտանիք ունի, ում հետ անց է կացնում բոլոր հանգստյան տոները: Դա գլխավոր նշանն է, որով կարելի է որոշել, ամուսնացա՞ծ է տղամարդը, թե՞ ոչ:

Նա հաճախ չի պատասխանում զանգերին

Դուք կարծում եք, որ նա շատ աշխատանք ունի, բազմաթիվ հանդիպումների մեջ է: Սակայն իրականում ամեն ինչ ավելի պարզ է` նա չի պատասխանում, քանի որ նրա կողքին կինն է:

Դուք չեք հանդիպում հասարակական վայրերում

Ռեստորաններ, կինո և այգիներ` այս բոլորը ձեր համար չեն: Նա սիրում է հանդիպել ձեր տանը, բացատրելով դա հանգստանալու ցանկությամբ՝ բուռն աշխատանքային օրվանից հետո: Միգուցե դա ճիշտ է: Բայց, ամենայն հավանականությամբ, նա ուղղակի վախենում է, որ որևէ մեկը ձեզ միասին կտեսնի:

Նա արգելում է ձեզ տեղադրել ձեր համատեղ նկարները սոցկայքերում

Եվ ընդհանրապես նա չի սիրում նկարվել: Սելֆին հիմար աղջիկների համար է՝ ըստ նրա: Բացի այդ, նա գրանցված չէ այդ կայքերում: Իրականում նրա կինն է գրանցված, ումից և նա թաքցնում է իր հարաբերությունները:

Դուք քիչ գիտեք նրա մասին

Դուք հանդիպում եք արդեն երկու ամիս, սակայն շատ բաներ չգիտեք նրա մասին, օրինակ, տան հեռախոսահամարը, հասցեն, աշխատանքի վայրը: Այստեղ մի բան այն չէ:

Նա փորձում է խնայել

Միգուցե նա շատ գումար չունի կամ ժլա՞տ է: Իսկ միգուցե նա չի կարող ձեզ թանկանոց նվերներ առնել, քանի որ եկամտի մեծ մասը ծախսում է իր օրինական կնոջ վրա:

Դա այդքան էլ հեշտ չէ պարզել, քանի որ սիրածների հանդեպ շռայլությունը նույնպես սիրահարված, սակայն ամուսնացած տղամարդու նշաններից է:

Ամուսնացած տղամարդու հոգեբանություն

Հասկանալի է, թե ինչու է նա դավաճանում՝ կինը, ով թվում էր ամենալավ աղջիկը աշխարհում, հոգնեցրել է և հայտնվում եք դուք՝ գեղեցիկ, երիտասարդ և ամենակարևորը՝ ուրիշ: Նորույթի ազդեցությունը դավաճանության ամենատարածված պատճառներից է: Դա իրականությունից խուսափելու ձև է, հնարավորություն ամեն ինչ կրկին փորձելու, սիրահարվածության թրթիռը կրկին վերապրելու:

Ամուսնացած տղամարդու հետ հարաբերություններ

Որոշ կանանց ձեռնատու են այդպիսի հարաբերությունները: Նամանավանդ նրանց, ովքեր ամուսնացած են: Այսպիսի հարաբերություններին նաև պատրաստ են այնպիսի կանայք, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում լուրջ հարաբերություններ ունենալ: Օրինակ, դա կարող է լինել վերջին ծանր բաժանումից հետո: Վտանգը նրանում է, որ դուք կարող եք սիրահարվել և հղիանալ, իսկ նա չի ցանկանա հեռանալ կնոջից:

Ի՞նչ անել, եթե տղամարդն ամուսնացած է: Մինչ սիրավեպ սկսելը, կշռեք բոլոր դրական և բացասական կողմերը: Ավելի հավանական է, որ չարժե գնալ այդ քայլին: Մյուս կողմից, կան շատ օրինակներ, երբ դժբախտ ամուսնացած տղամարդը և իր սիրուհին կազմում են լավ ընտանիք: Սակայն դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА