o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կուզենայի հասկանալ, թե ի՞նչ կործանարար, տապալված ծրագրով է աշխատում ԱՆ նախարարի աթոռը զբաղեցնող անձը

14.02.2020 13:52 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կուզենայի հասկանալ, թե ի՞նչ կործանարար, տապալված ծրագրով է աշխատում ԱՆ նախարարի աթոռը զբաղեցնող անձը

 Հիշում եք չէ ,հեղափոխությունից հետո սորոսական նախարարը հայտարարեց որ առողջապահական համակարգում արմատախիլ է արվել կոռուպցիան ,որ այլևս չի գործելու ԽԾԲ ֆակտորը , որ միան բարելավումներ են լինելու:Հիմա կիմանաք մի պատմություն,որը նրա ասածների ճիշտ հակառակ կողմն է: 1988 թ- ից մինչև 2017թ-ի նոյեմբեր ամիսը Հրազդան Բկ- ի տնօրենն է եղել Սահակյան Ռոբերտը:Մարդ ում օրոք ԲԿ- ն միայն վերելքներ է ապրել ,ում օրոք վերանորոգվել և վերազիննվել է բժշկական կենտրոնը,ում օրոք այդ կենտրոնը ոչ մի լումա պարտք չի ունեցել: 2017 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2019 դեկտեմբեր Բկ- ի գլխավոր բժիշկը եղել է Լ. Կարապետյանը: Ուրեմն այս կինը երկու տարում հասցրել է Բկ- ի համար վաստակել մոտ 70 միլիոն պարտք :Նախկին տնօրենի 30 տարվա անքուն ,քրտաջան աշխատանքը այդ երկու տարում տապալել է:Հիմա բերեմ մեկ օրինակ`մոտ մեկ տարի ԲԿ-ի աշխատակիցների եկամտահարկը փոխանցել է Հայբիզնես բանկի Հրազդանի մասնաճյուղի կառավարչի հաշվե համարին(ըստ օդում կախված լուրերի):Ուշադրություն դարձրեք տարեթվերին ,ու հարցրեք ինքներդ. ի՞սկ ինչու Ան- ում այդ մասին իմացան այն ժամանակ ,երբ բժիշկներից մեկը դիմել էր հիպոթեկային վարկով տուն գնելու: Կամ ի՞նչու այդ մեկ տարվա ընթացքում հարկային ստուգում չէր իրականացվել:Հիմա մյուս զավեշտը :2019 թ-ի դեկտեմբերի 20- ից կենտրոնը ունի նոր տնօրն`Ա.Հախվերդյանը,ով նախկինում եղել է ոստիկանության բուժ. ծառայության ղեկավարը:Պարոն Հախվերդյանը իր հետ միասին բժշկական կենտրոն բերել է իր մտերիմին,կամ ոնց ասում են կրկին շեշտեմ ըստ օդում կախված լուրերի ավելին քան կարելի է մտերիմ ասել,վարորդին,,ով նաև նրա անձնական «թիկնապահն» է ,քանի որ ըստ ականատեսների կենտրոնում զենքով է ման գալիս:Հաջորդ զավեշտը նա է ,որ Կարենը նույնպես ունի « թիկնապահ»` Անին ,ով Կարենի կինն է: Ըստ օդում կախված լուրերի այդ կինը թևերը քշտած ( դաջվածներով վախեցնելու նուրբ արվեստը) առանց հրամանի ամեն օր այցելում է աշխատանքի և ամեն օր աշխատակիցների հետ հանդիպում և հրահանգում է ,որ ցանկացած հարցերով միայն իրեն դիմեն:Ասում են այդ կինը սպասում է մարտին երբ կլրանա ֆինանսական գծով փոխտնօրեն`Էդուարդ Սիմոնյանի ազատման վերաբերյալ ծանուցման ժամկետը:Մյուս շատ հետաքրքիր երևույթը ,որ կենտրոնի ռենտգեն սարքը չի աշխատում ,սակայն ամսեկան մոտ 1 միլիոն դրամ դրամարկղում մուտք է արվում ռենգեն հետազոտությունների դիմաց:Հետաքրքիր է ,թե ի՞նչպես է ձևակերպվում և ի՞նչու կրկին հարկային ստուգում չի արվում:Թվով ութ շտապ օգնության մեքենաները այս կարճ ժամանակահատվածում դարձել են մետաղյա ջարդոններ: Թե ինչպես կամ ի՞նչի դիմաց է նշանակվել Ա.Հախվերդյանը ,կամ մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցերը ինչ պաշտոններ են զաղեցնում ԲԿ- ում ,կամ Շենգավիթի թաղապետի եղբոր դուստրը ի՞նչ կապ ունի կենտրոնի հետ և ի՞նչ հետաքրքիր պատմություն կա նրա հետ հաջորդ գրառմանը:Կամ կամավոր պարտադիր սկզբունքով ո՞քեր են ազատվել աշխատանքից նույնպես հաջորդիվ: Հիմա կցանկանայի այսքանը մարսենք :Կուզենայի հասկանալ ,թե ի՞նչ կործանարար ,տապալված ծրագրով է աշխատում ԱՆ նախարարի աթոռը զբաղեցնող անձը :
Իսկ ոմանք ասում են # Թողեք Աշխատեն:

Մենք աշխատում ենք ՝ երաշխավորելու, որ պատվաստանյութերը կհասնեն բոլոր երկրներին. Աֆեյան

Գրում է Պարացելսուս հկ-ի նախագահ Նունե Ներսիսյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА