o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չոկ» մականունով քրեական հեղինակությունն իր հանցախմբով Լենինականում մի քանի տասնյակ բնակարանային գողություններ էր կատարել

16.02.2020 19:26 ԻՐԱՎՈՒՆՔ
«Չոկ» մականունով քրեական հեղինակությունն իր հանցախմբով Լենինականում մի քանի տասնյակ բնակարանային գողություններ էր կատարել

1979-1980 թվականներին Լենինականում մեծ տարածում էին ստացել բնակարանային գողությունները: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնի դարձավ, որ բնակարանային գողությունների լենինականյան հանցախմբի պարագլուխը՝ «Չոկ» մականունով , հանցախմբի մնացած անդամները երևանցիներ են, լենինականցի է միայն ոմն Զավեն, ում «նավոդկայով» խումբը գործում էր:

ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու գործն ուղարկվել է դատախազություն
Գողություններն իրականացվում էին «վարպետորեն», առանց հետքեր թողնելու կամ թալանվող բնակարանում խառնաշփոթ ստեղծելու՝ հստակ իմանում էին փողի կամ արժեքավոր գույքի տեղն ու վերցնում էին՝ առանց որևէ ավելորդ իր տեղաշարժելու:

Ճշտվեց, թե որտեղ է հիմնականում իրացնում գողոնը այս հանցախումբը. Լենինականում նստում էին Երևանից եկող գնացքն ու հասնում  էին Թբիլիսի, որտեղ նրանց սպասում էին գողոնն իրացնողները:

Լենինականի երկաթուղային կայարանում դարանակալումներ  իրականացրին: Վերջապես հերթական դարանակալման ժամանակ նկատեցին Չոկի խմբից երկուսին, որոնք տոմսարկղից ութ տոմս էին գնում մինչև Թբիլիսի: Այնուհետև նրանք ուղղվեցին դեպի իրենց վագոնը: Գնացքի շարժումից մեկ րոպե առաջ վագոն ներխուժեց օպերատիվ խումբը, անակնկալի բերեց հանցախմբի անդամներին ու բռնեց՝ գողոնով հանդերձ:

Անհրաժեշտ օպերատիվ-քննչական աշխատանքների ավարտից հետո ՆԳ բաժնի մարզադահլիճում ցուցադրման դրվեց գողոնը: Վերջին շրջանում բնակարանային գողերի հանցախմբի կողմից տուժողներից շատերը ուրախությամբ գտան իրենց արժեքավոր գույքը:

Զարմանալիորեն դեռ «անտեր» էր մնում առգրավված գողոնի ամենաթանկարժեք մասը՝ բարձրարարժեք ոսկե զարդերը: Դրանց գողության վերաբերյալ որևէ մեկի կողմից հաղորդում չէր եղել: Մնում էր, որ հանցախմբի անդամներից որևէ մեկն իր խոստովանության մեջ մատնացույց աներ այն տունը, որտեղից հափշտակել էին արժեքավոր զարդերը:

Հանցախմբի անդամներից մեկը, իրոք, հայտնեց այն տան տեղը, որտեղից հափշտակել էին առայժմ անտերունչ ոսկե զարդերը:

Տանտերերը հրավիրվեցին ՆԳ բաժին: Տեսնելով պետի սեղանին դրված ոսկեղենը՝ տանտիրուհին ծնկները ծեծեց ու սկսեց լաց լինել՝ ասելով, թե տունը քանդվել է:

Պարզվեց՝ գողացված ոսկեղենի պատճառով այդ տանից վռնդվել էր հարսը՝ նրան էին կասկածել իրենց ընտանիքի թանկարժեք ուեցվածքը գողանալու համար:

Տուժողները պատմեցին, որ իրենց որդին սիրելով ամուսնացել էր մի համեստ, աշխատասեր աղջկա հետ, մեկ երեխա ունեին: Ապրում էին երջանիկ մինչև այն պահը, երբ հայտնաբերեցին, որ տանը եղած ամբողջ ոսկեղենը՝ ապուպապերից մնացած թանկարժեք զարդերը  անհետացել են:

Ոսկեղենի անհետացման նախորդ օրը այդ տան հարսը՝ Վարդուհին, թարսի պես գնացել էր հորանց տուն: Հայրը ծանր հիվանդ էր, քույրը ավարտում էր դպրոցը: Վարդուհին հոր տանից վերադառնալով՝ սիրտը բացել էր սկեսուրի առաջ, պատմել էր հայրական տան ծանր նյութական վիճակի մասին:

Իսկ երբ հայտնաբերել էին ոսկեղենի կորուստը, անմիջապես կասկածել էին Վարդուհուն, քանի որ տանից գողություն կատարելու մասին վկայող ոչ մի ակնառու փաստ  կարծես թե չկար՝ ոչինչ խառնված չէր, ամեն բան գտնվում էր իր տեղում, միայն՝ ոսկե զարդերն էին անհետացել:

Վարդուհուն ոչ միայն վռնդել էին տանից, այլև քաղաքացիական հայց էին ներկայացրել նրա դեմ՝ պահանջելով իրենց ոսկեղենը: Վարդուհին դատարանում ուշագնաց էր եղել, իսկ ամուսնու ընտանիքը դա համարել էր «դերասանություն»:

Տուժողները շվարեցին-մնացին ՆԳ բաժնում՝ ի՞նչ երեսով կատարվածի մասին տեղեկացնեն Վարդուհուն, ինչպե՞ս վերականգնեն որդու ընտանիքը:

Որոշվեց Վարդուհուն հրավիրել ՆԳ բաժին: Վարդուհին ներկայացավ հարազատների ուղեկցությամբ: Մտածում էր՝ իր դեմ ներկայացված հերթական բողոքի մասին է իմանալու: Բայց իմանալով, թե իրականում ինչ է պատահել, Վարդուհին սկսեց դառը հեկեկալ: Անցած օրերի ամբողջ վիրավորանքն ու ցավը այլևս զսպել չկարողացավ:

Սկեսուրը  ծնկի իջավ արտասվող հարսի առաջ, ներողություն խնդրեց, սկեսրայրը հետևեց կնոջը:

Եվ հանկարծ Վարդուհին բոլորի համար անսպասելի՝ հայտարարեց, թե ներում է սկեսուրին ու սկեսրայրին, բայց չի ներում… ամուսնուն. նա, լավ ճանաչելով  կնոջը, պարտավոր էր  հավատալ կնոջ խոսքին ու երդումներին և թույլ չտալ, որ նրա  պատիվը ոտնահարվի իր ընտանիքի կողմից…

Թանկարժեք գողոնը վերադարձվեց տերերին, բայց երջանկությունն այդ տուն չվերադարձավ. ընտանիքը չվերականգնվեց:

Գողերի հանցախումբը մի տոպրակ ոսկեղեն գողանալով՝ բացահայտել էր այդ ընտանիքում միմյանց չվստահելու ծանր իրավիճակը:

Գողերի խումբը կանգնեց դատարանի առաջ՝ կատարած բազմադրվագ հանցաշղթայի համար դատապարտվելով տևական ազատազրկման:

Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքում ԱԱԾ-ն գործողություն է իրականացրել հարուցված քրեական գործի շրջանակում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА