o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՐԶԵԼ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

14.02.2020 22:00 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՐԶԵԼ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

- Հարգելի բժիշկ, արդեն 2 տարի է ամուսնացած եմ, բայց հղիանալ չի ստացվում: Հետազոտվել եմ տարբեր մասնագետների մոտ, եւ ամեն ինչ ապարդյուն է: Ի դեպ, ամուսինս կտրականապես հրաժարվում է ստուգվել: Միգուցե պետք է դիմել արտամարմնային բեղմնավորման մեթոդին: Եվ ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ անպտղության պատճառը պարզելու համար:

Սա օրինականացված կատարյալ բռնություն է երեխաների նկատմամբ. Վրեժ Շահրամանյան

Հարցին պատասխանում է գինեկոլոգ ԱՐՄԻՆԵ ՍԱՅԱԴՅԱՆԸ

- Հարգելի նամակագիր, նախ, պետք է ասեմ, որ ցանկացած պարագայում անպտղության կապակցությամբ պետք է հետազոտվի ե՛ւ կինը, ե՛ւ տղամարդը: Ըստ համաշխարհային վիճակագրության տվյալների, անպտղության դեպքերի 30-40% պայմանավորված է կանացի գործոններով, 30% -ը՝ տղամարդկային գործոններով, 20% դեպքերում անպտղության պատճառը համակցված է, իսկ մնացած 10-20% դեպքերում, երբ չի հաջողվում հայտնաբերել որեւէ պատճառ, անպտղությունը համարվում է անհայտ ծագման: Այսպիսով, անպտղությունը դա զույգի խնդիրն է, այլ ոչ թե անհատական կնոջ կամ տղամարդու:

​​​​​​​Պարզվում է՝ միայն սերը բավարար չէ. մահացել է ամերիկահայ բժիշկ Նուբար Ջանոյանը

Հղիության կայացման համար անհրաժեշտ է վերարտադրողական պրոցեսի յուրաքանչյուր էտապի ճիշտ իրականացումը: Այդ էտապներն են՝

ձվարաններից հասուն ձվաբջջի անջատումը (ձվազատումը),

ձվաբջջի կլանումը արգանդափողի ֆիմբրաների կողմից,

սերմի անցումը արգանդի պարանոցով եւ արգանդով մինչեւ ֆալոպյան փող, որտեղ կատարվում է ձվաբջջի հետ հանդիպումը եւ բեղմնավորումը,

բեղմնավորված ձվաբջջի տեղափոխումը արգանդի խոռոչ,

​​​​​​​Հիպոկրատի երդում տված բժիշկը կո՞ղմ է դիմացինի քիթը ջարդելուն

արգանդի խոռոչում բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիան եւ աճը:

Վերը նշված էտապներից յուրաքանչյուրում ցանկացած խանգարում կարող է բերել անպտղության: Հետեւաբար, անպտղության պատճառը պարզելու համար պետք է անցնել համալիր հետազոություն՝ ըստ բժշկի ցուցումների:

Այսօր անպտղության բուժման համար կիրառվող մեթոդները բազմազան են՝ կոնսերվատիվ, վիրահատական եւ կախված են անպտղության պատճառից: Անխոս, այս խնդրի լուծման մեջ անփոխարինելի է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների դերը: Վերջիններիս կիրառումը թույլ է տալիս բավականին մեծ հաջողությամբ հաղթահարել անպտղությունը, բոլոր այն դեպքերում, որոնք նախկինում համարվում էին անբուժելի: Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին են պատկանում արհեստական սերմնավորումը, արտամարմնային բեղմնավորումն իր տարատեսակներով: Սակայն, բուժման յուրաքանչյուր մեթոդ ունի իր ցուցումները: Բժիշկը պետք է ցուցաբերի անհատական մոտեցում յուրաքանչյուր զույգին եւ միայն լիարժեք հետազոտություններ իրականացնելուց հետո հնարավոր է պարզել անպտղության պատճառը եւ ընտրել տվյալ զույգի համար առավել արդյունավետ բուժման մթոդը: Անպտղության պատճառի ճիշտ եւ ժամանակին ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է:

Սեռական այլասերման վիրուսը դանդաղորեն, բայց հաստատուն տեմպերով առաջ է ընթանում. սեքսոպաթոլոգ

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА