o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ հայրենիքի հարցը չի կարող ֆեյսբուքով լուծվել». Շուշան Պետրոսյան (Տեսանյութ)

14.02.2020 23:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Իմ հայրենիքի հարցը չի կարող ֆեյսբուքով լուծվել». Շուշան Պետրոսյան (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ 5-րդ եւ 6-րդ գումարման պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ թերեւս ամենակոփված քաղաքական գործիչն է, որին բոլոր ժամանակներում` լինի մշակույթում, թե` քաղաքականության մեջ, քննադատել են ու քարկոծել: Երգչուհի- քաղաքական գործիչն արդեն հումորով է ընդունում դրանք, բայց, այ երբ հարցը վերաբերում է Արցախին, բանակին ու հատկապես իր ընկերներին, ձագը կորցրած առյուծի նման նետվում է «առաջնագիծ»` մոռանալով հումորն էլ, կոփվածությունն էլ: «Իրավունքի» հետ զրույցում երգչուհին բոլոր հարցերից զատ, մտահոգված շեշտեց. «Առանց հումորի, այլ կերպ ապրել չես կարող, բայց երկիրը վտանգված է»...»:

Այսօր Հանրապետության Նախագահին ուղղված չափազանց կարևոր միջնորդություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

 

ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՐՎԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

- Տիկին Պետրոսյան, որպես մշակույթի, քաղաքական գործիչ կոփված եք հանրային ճնշումներից ու վարկաբեկումներից, բայց այսօր կարծես թե համատարած է, որ մշակույթի գործիչն իրավունք չունի կարծիք հայտնելու: Օրինակ` կարծիքի ու տեսակետի համար բոյկոտեցին Նունե Եսայանի համերգը, վարկաբեկեցին Ռազմիկ Դավոյանին...

- Ամոթ բոլոր բոյկոտողներին: Խնդրում եմ, կնայե՞ք` ովքեր են Նունե Եսայանին, Ռազմիկ Դավոյանին, Ռազմիկ Ամյանին եւ ընդհանրապես բոլոր այն արտիստներին, ովքեր ունեն սեփական կարծիք, վարկաբեկողներն ու բոյկոտողները:

Արցախը Հայաստան է և վերջ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը BBC-ին (տեսանյութ)

- Դե հիմնականում Սփյուռքում բնակվող այն հայերն են, ովքեր ժամանակին մուղամի տակ էին պարում ու հեղափոխություն էին պահանջում, որ Հայաստան գային:

- Այո, Սփյուռքում երաժշտական ճաշակի խնդիրը միշտ եղել է, բայց ըմբռնումով ենք մոտեցել, որովհետեւ մարդիկ կարոտ են եղել հայ երգին, ու այն, ինչը հայալեզու է եղել, իրենց թվացել է, թե հայերեն է: Դրա համար շատ խեղվեց հայ երաժշտությունը` հատկապես Սփյուռքում եւ Միացյալ Նահանգներում, որտեղից մեզ հրահրում են ու հրովարտակներ են բաց թողնում, թե մենք ինչպես պետք է վարվենք, եւ ինչու ես պետք է այրվեմ հրապարակում, գիտե՞ք:

Ես չեմ որոշում, թե ում և երբ ձերբակալեն և ազատեն․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին

- Ոչ, ինչո՞ւ:

- Ես էլ մինչեւ հիմա դեռ չեմ պարզել, ու փառք Աստծո, որովհետեւ պատասխանը շատ ծիծաղելի է: Ինչեւէ, դա մի կողմ, ոչ միայն նրանք չվերադարձան հայրենիք, այլ մի կին ինձ գրել էր, որ իմ` Հանրապետական Շուշան Պետրոսյանիս պատճառով է իր ընտանիքը գաղթել: Հետո, երբ ես շատ տանջված, մեղքի զգացումով, թե ինչ եմ արել այս կնոջը, ախր, առաջին անգամ եմ տեսնում իրեն ու մտա իր ֆեյսբուքյան էջը, պարզվեց, որ նրանք 1983 թվականից ապրում են Գլենդելում, իսկ ես այդ ժամանակ եղել եմ 6-րդ կամ 7-րդ դասարան:

Գեոպոլիտիկ հարցադրումներին պատասխանելիս մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր. Արմեն Աշոտյանը` Նիկոլին

- Լավ, չպարզեցի՞ք, թե 83 թվականին իրեն ի՞նչ էիք արել:

- Ոչ, էլ ի՞նչ պարզեի, արդեն էական չէ, ու այդպես հարյուրավոր, հազարավոր օգտատերեր, էլ չեմ ասում 20.000-անոց ֆեյքերի բանակի մասին, որոնք ամեն մեկն ունի իր աշխատավարձը` ով որքան ֆեյք էջ է պահում, այդքան, ըստ այդմ, աշխատավարձը շատանում է:

 

«ՆԻԿՈԼՆԵՐԸ ԳԱԼՈՒ ԵՆ ԳՆԱՆ, ԱՅԴՊԵՍ Է ԱՇԽԱՐՀԻ ԿԱՐԳԸ»

Նիկոլ Փաշինյանը BBC-ի «HardTalk» հաղորդման այսօրվա հյուրն է

- Վերջերս ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեց. ատելության մթնոլորտը սաստելու համար օրենք էին մշակում:

- Իրենց ցանածը իրե՞նց է հասնում արդեն, իրենք են ցանել այդ ամենը ու հիմա ուզում են դրա դեմ օրենք ընդունե՞ն, ցավում է, հա՞, ոչինչ, թող ցավի, դեռ ավելի է ցավելու: Ինչքան երկար դիմանանք, այդքան ցավոտ է լինելու հենց իրենց համար, որովհետեւ ժողովուրդը կույր չէ, չի կարելի թերագնահատել ժողովրդին:

Նիկոլի համար մոսկովյան վայրկյանաչափը միացված է

- Լավ, իսկ ինչպե՞ս եք հաղթահարում այդ ատելության մթնոլորտը:

- Բայց ո՞ւմ հաղթահարես, մեկին, որը ինտելեկտուալ է, գիտի ոլորտը, ինչ-որ ձեռքբերում ունի, կամ այս հայոց աշխարհին, մեր հայրենիքին ինչ-որ օգուտ է տվել իր գոյությամբ, քարը ճանապարհից վերցրել` դրել է մի կողմ: Ո՞ւմ հետ վիճես կամ բանավիճես: Ճիշտ է, մեկ-մեկ արձագանքում եմ, բայց` հումորով, որովհետեւ երբ տեսնում ես նույնիսկ լատինատառ սխալ գրված քննադատությունները, կամ հիմանականում անեծքներն ու հայհոյանքները, ուրիշ բան չես կարող անել, քան` խղճալ, որովհետեւ այն խղճահարություն է առաջացնում: Նիկոլները գալու են գնան, ինչպես բոլորը անցողիկ են, այդ տեսակը ապրում է, պարզապես առաջ այդ տեսակը գիտեր իր չափը, իր տեղը, գիտեր, որ չի կարող ինքնահաստատվել` կայացած մարդկանց վատաբանելով, որովհետեւ ինքը ոչինչ չի արել: Մարդն ընտանիք է ստեղծում, իսկ օջախը սրբություն է, բա ինչպե՞ս կարելի է այդ սուրբ օջախի ֆոնին, թոռներով, զավակներով նկարով հայհոյել եւ անիծել ինչ-որ մեկին, որը իր ոլորտի գիտակն է: Իհարկե, այդ ամենն անցողիկ է նիկոլները անցնելու են գնան, այդպես է աշխարհի կարգը, բայց այդ տեսակը մնում է, որովհետեւ խնդիրը հասարակություն կրթելն է: Եղել են փորձեր, որ նույնիսկ վիրավորանքներին ուշադրություն չեմ դարձնել, այլ փորձել եմ բացատրել, որ` ախր, դուք չգիտեք, որ Արցախը մեր արժանապատվությունն է, չի կարելի այդպես: Երբ հայհոյում եք, թե արցախցին այսպես է, կամ` այնպես, մոռանո՞ւմ եք, որ մենք ունենք շիրակցի, վանաձորցի, տավուշցի, տարոնցի, կիլիկիացի... Բա մեծ Հայաստանի մասին եք խոսում, մի հատ Արցախը չեք կարողանում պահել, որը մեզ բերել է այն, ինչը դարեր շարունակ չենք կարողացել վերադարձնել: Չե՞ք մտածում` ո՞նց եք վաղը ապրելու: Ուղղակի պետք է սիրել էս երկիրը` առանց գերագնահատելու յուր անզուգական, Զառա Տուստրայի հասնող սեփական ինտելեկտի պատկերացումներով, այդ ինքնակերտված կերպարից ձերբազատվել է պետք: Ցավոք, այսօր նույն բանը կառավարությունում է, այսինքն` այդ «մենիշխանություն» հասկացության մեջ: Հիսուսն է միայն անսխալական եւ կատարյալ, նրանք պիտի հասկանան եւ մերվեն այդ ճշմարտության հետ թերեւս: Հումորից դուրս այլ կերպ պատասխանել չես կարող, բայց երկիրը վտանգված է:

Նիկոլի ունեցած տարբեր կարգավիճակներում նորություն չէ ղալաթ անելը. Աննա Մկրտչյան

 

«ԻՄ ԵՐԿՐԻՆ, ԲԱՑԻ ՊԱՏՎԻՑ ՈՒ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ, ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ ՉԵՄ ՏՎԵԼ»

- Տիկին Պետրոսյան, Ձեզ նաեւ մեղադրում էին, որ պատգամավոր եղած ժամանակ ակտիվ չէիք բարձրաձայնում մշակույթի խնդիրները:

- Օբյեկտիվ մի բան կար դրանում, հասկանում էի, թե ինչ բարդ տարածաշրջանում ենք ապրում, որը 83 տոկոս շրջափակման մեջ է, եւ բնականաբար, քանի որ տաղանդավոր ազգ ենք, արվեստը ինքնաբերաբար գնում էր առաջ, ստեղծվում էին արժեքավոր արվեստի գործեր: Հետեւել եմ միշտ մշակույթին, ինքս բարձրաձայնել եմ մշակույթին առնչվող խնդիրներ ԱԺ ամբիոնից:

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

- Բայց այսօր մշակույթը կարծես թե ընդհատակ է անցել:

- Իսկ ինչը՞ ընդհատակ չի անցել, կրթությունը, գիտությունը ընդհատակ չի՞ անցել:

- Դե, կրթություն, գիտություն, մշակույթ ամփոփվեց մի վարչության մակարդակում:

- Այո, փակվեց 96 տարվա կյանք ունեցած Կոմիտասի քառյակը, էլ չեմ ասում միջնադարյան գրականության այդ հրաշալի մարմինը, որը կարող էր ուղղակի տուրիզմի ակտիվ հոսք ապահովել Հայաստան: Աշխարհում ընդունված ձեւ է, դրա համար գրանտներ են ստանում... Այո, գրանտներ նաեւ լավ բաների համար էլ են ստանում, ոչ միայն պետականությունը քանդելու: Իրենք այդպես գալիս են` սառանչաների պես, իրենց չանչերը գցում են եւ սկսում են կործանարար պրոցեսը: Պիտի վերջնականապես ձերբազատվել դրանիցից, տեսնենքքանի՞ օրվա կյանք կունենան ֆեյքերը եւ Արեւմուտքից սնվող հուդաները:

Նիկոլից անգամ վարչապետ չեն կարողանում կերտել, ուր մնաց՝ զորավար․Արմեն Աշոտյան

- Որոշ երկրներ Մշակույթի ու Պաշտպանության նախարարությունները մի գերատեսչության տակ են մտցրել:

- Որովհետեւ երկուսն էլ շատ կարեւոր են, երկրի ապահովությունն է` տեսակը չկորցնելու եւ  պահպանելու: Լինելով մշակույթի մարդ` միշտ կարեւորել եմ մշակույթով իմ ծառայությունը բանակին, որովհետեւ ոգին գլխարկի վրա չէ, ոգին սոպրանիստի ձայնով ղժղժալը չէ, ոգին ներսում է, եւ այդ ներսը դուրս է գալիս երգի միջոցով: Ես իմ երկրին, բացի պատվից եւ ծառայելուց, ուրիշ ոչինչ չեմ արել, միշտ պատիվ եմ բերել աշխարհի լավագույն բեմերից, հակառակ նրան, որ այսօր չեմ երգում, որովհետեւ նույնիսկ «Երգ երգոցի» նման ծրագրից են ինձ հանել: Հանրային հեռուստաընկերության որեւէ նախագծում չկամ, դե մշակույթից չեմ հասկանում, երեւի վատ երգչուհի եմ: Առաջին անգամ, իմ նորանկախ պատմության մեջ, երկու տարի է, որ հունվարի 28-ին չեմ երգում իմ զինվորի համար... Այ, այդպիսի մազալու բաներ...

Մենք էլի կարող ենք հետ գլորվել, բայց այսօր շանս ունենք. Նիկոլ Փաշինյան

 

«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

- Այսպես մշակութաքանդ վիճակով դեպի ո՞ւր կհասնենք:

- Ծրագիրը երկիրը կործանելը չէ՞, իսկ մշակույթը որեւէ երկրի, հատկապես մեր ստարտեգիական զենքերից մեկն է, որովհետեւ երկիրը ճանաչում են մշակույթով, կրթությունով ու գիտությամբ, իսկ դրանք այսօր ի՞նչ վիճակում են: Հիմա կասեն` բա ձեր ժամանակ... Այդ արտահայտությունից ես արդեն չեմ դիմանում, մեր ժամանակ ավելի լավ էր` քան հիմա: Մեր ժամանակ էլ նույն խնդիրները կային, եւ բարձրաձայնում էինք, բայց հեչ պարտադիր չէ, որ սիրողական մակարդակի ֆեյսբուքյան օգտատերը իմանա` ինչ բանավեճեր են եղել, ինչ առաջարկներ են եղել, ինչ ծրագրեր են եղել:

1000 զոհ ենք տվել վիրուսին, քանզի Նիկոլը ի վիճակի չէր այլ կերպ ապահովել մարդկանց նվազագույն սոցիալական կարիքները. Արմեն Աշոտյան

- Բայց այսօր բոլոր հարցերը ֆեյսբուքյան տիրույթում է լուծվում:

- Իմ երկիրը չափազանց լուրջ երկիր եմ համարում, որպեսզի ֆեյսբուքյան լայվերով կարծիք կազմեմ եւ ծառացած խնդիրների գնահատականի չափը որոշեմ: Երբեք չեմ կարեւորել, եւ հավանաբար դա իմ սխալներից մեկն է, որովհետեւ չեմ գտել, որ Ֆեյսբուքն է այն տարածքը, որտեղ պետք է իմ հայրենիքի լինել-չլինելու հարցը լուծվի: Իմ հայրենիքի հարցը չի կարող Ֆեյսբուքով լուծվել:

​​​​​​​Մահացել է Մերուժան Տեր-Գուլանյանի հայրը

- Որպես գեղանկարչուհի` մշակույթին վերադառնալու ժամանակ չունե՞ք, թե Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները թույլ չեն տալիս:

- Մշակույթը միշտ օգնում է, եթե ունես հնարավորություն, կերպարվեստով, գրականությամբ, երաժշտությամբ պիտի զբաղվես, թե չէ` շնչահեղձ կլինես` ականատես լինելով այն տեսարաններին, ինչ կատարվում է այսօր:

- Ձեր կատարած ո՞ր երգի բառերով կնկարագրեք այսօրվա Հայաստանի իրավիճակը:

- Հոգսերդ շատ... Երազ իմ երկիր հայրենի... Վազգենի ասած տարբերակով` վերքերդ շատ, երգերդ քիչ Հայաստան...

Չինաստանի հետ մեր հարաբերությունները վերջին երկու տարիներին թերարժևորված են, ինչը Նիկոլ Փաշինյանի կառավարության ապիկարության արդյունքն է. Արմեն Աշոտյան

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Շուշան Պետրոսյանի հետ հանդիպման տեսագրությունն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА