o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի

14.02.2020 16:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։

Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ տեղեկացրել են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով:

Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին որոշումը

Ավելի վաղ Վահագն Վերմիշյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է: Նույն գործով անցնում է նաև Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը: Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА