o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «Իմ տեսակը Վիտալի Բալասանյանի տեսակն է». Շուշան Պետրոսյան (տեսանյութ)

14.02.2020 17:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
 «Իմ տեսակը Վիտալի Բալասանյանի տեսակն է». Շուշան Պետրոսյան (տեսանյութ)

«Ակնհայտ է չէ՞, որ այս երկրում կատարվող յուրաքանչյուր խնդիր պտտվում է Արցախի շուրջ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ 5-րդ եւ 6-րդ գումարման պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` անդրադառնալով մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին: Իսկ թե ում է սատարելու Շ. Պետրոսյանը, թեպետ սկզբում չցանկացավ անուններ տալ, բայց «Իրավունքին» հաջողվեց անուններ պարզել:

Գեւորգ Պետրոսյան․Բավական է՝ ուշադիր լինել Փաշինյանի խոսքին, ու կհասկանաք, որ սա լավ մտածված ծուղակ է

– Ունեմ իմ նախընտրելի թեկնածուն, բայց չեմ ուզում բարձրաձայնել: Եթե հետեւեք իմ օնլայն տիրույթում հավանություն տված նշաններին, ակնհայտ է, պարզապես այս պահին այդ մասին չեմ խոսել: Բոլորին էլ լավ գիտեմ, գիտեմ բոլոր պատմական էտապներով, ձեռքբերումներով, հերոսական անցյալով եւ ոչ հերոսական ներկայով: Իմ տեսակը մարտիկի տեսակն է` Վիտալի Բալասանյանի տեսակն է... Դուք ինձ ստիպեցիք ասել այդ բանը... Այո, Արցախում այլ կերպ լինել չես կարող, պիտի լինես մարտիկ, իհարկե պիտի լինես դիվանագետ, շատ ինտելեկտուալ, պլաստիկ, այն, ինչ ես միշտ տեսել եմ Բակո Սահակիչի մեջ եւ իմ հարգանքն իրեն: Բայց այն, ինչ տեսնում եմ այսօր, այդ բոլոր թեկնածուների մեջ ունեմ իմ նախընտրած թեկնածուն, որին էլ կսատարեմ միանշանակ այնքանով, որքանով իրավունք ունեմ:

– Տիկին Պետրոսյան, այդպես էլ անհայտ մնաց, թե Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի  արտաքին գործերի նախարարները, ի վերջո, ի՞նչ պայմանավորվեցին: Չե՞ք կարծում, որ Արցախի գլխին վտանգ է սպառնում:

– Գիտեք, Արցախի գլխին միշտ կա կախված այդ վտանգը, բայց այն ավելի հասկանալի է ինձ համար, երբ հակառակորդն է, հակառակ դեպքում, երբ այդ վտանգները ստեղծում ենք մենք` հայերս, դա ոչ ավելին է` քան հուդայություն:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА