o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ատելության խոսքն այսօր ՀՀ-ում հորդում է, եւ այն դուրս է եկել եւ տարածվել հենց Նիկոլ Փաշինյանի եւ «Իմ քայլը» խմբակցության կողմից.Տեսանյութ

15.02.2020 13:32 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Ատելության խոսքն այսօր ՀՀ-ում հորդում է, եւ այն դուրս է եկել եւ տարածվել հենց Նիկոլ Փաշինյանի եւ «Իմ քայլը» խմբակցության կողմից.Տեսանյութ

«Ատելության խոսքն այսօր ՀՀ-ում հորդում է, եւ այն դուրս է եկել եւ տարածվել հենց Նիկոլ Փաշինյանի եւ «Իմ քայլը» խմբակցության կողմից:
Ինչ վերաբերում է Փաշինյանի կոնկրետ ելույթին, ապա դա նրա խոսքի բնույթն է` պաթետիկ, մի փոքր անձնային որակների անցնող, վիրավորական, այլ խոսքով` իշխանությանը ոչ հարիր լեքսիկոն: Հիշեք, թե ինչեր էր ասում նա նախկինում, օրինակ` դատավորներին անվանում էր վնգստացող, հիմա էլ նախկիններին է որոշել տարբեր վիրավորական պիտակներ տալ: Նիկոլ Փաշինյանն իր ատելության խոսքով օրինակ է ծառայում նաեւ դրսի մեր բազմաթիվ հայրենակիցների համար, ովքեր այստեղ չեն, չգիտեն, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում, բայց պարապությունից ելնելով` զբաղված են Փաշինյանին գովերգելով եւ մյուսներին սեւացնելով»,-«Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով ՀՀ-ում տիրող մթնոլորտին, ասաց քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանը, հավելելով.
- Ես Ձեզ ավելին ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենար ԱԺ ամբիոնից հայհոյել, համոզված եղեք, դա եւս կաներ շատ անկաշկանդ: Այս մարդու ոճը սա է` հիստերիկ, անհավասարակշիռ: Ընդ որում, նա իր բառերի համար պատասխանատու չէ, պարզապես այդ հիստերիկ անձնավորությունը ոգեւորվում է իր իսկ ասած բառերից: Սա արդեն բավարար չափանիշ է, որպեսզի համոզված լինենք, որ նման անձնավորությունը չի կարող լինել որեւէ ղեկավար պաշտոնում: Որովհետեւ ղեկավար պաշտոն զբաղեցնելու առաջնահերթությունը սառնասրտությունն է:
Նիկոլ Փաշինյանի բառապաշարը չի ունեցել եւ ոչ մի քաղաքական գործիչ, առավել եւս` երկրի ղեկավար: Անգամ ԼՏՊ-ն, ով ինձ համար ցանկալի քաղաքական կերպար չի, երբեք նման սլենգ չի օգտագործել, սա աննախադեպ է:

Այսօր Հանրապետության Նախագահին ուղղված չափազանց կարևոր միջնորդություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Մանրամասները տեսանյությում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА