o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք չենք կարող նստել ու նայել, թե ինչպես են հայրենիքի պաշտպանության համար մեկնած երիտասարդներին վերածում դիակների. Ժաննա Ալեքսանյան

15.02.2020 12:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մենք չենք կարող նստել ու նայել, թե ինչպես են հայրենիքի պաշտպանության համար մեկնած երիտասարդներին վերածում դիակների. Ժաննա Ալեքսանյան

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ առաջարկելով շտապ հանրային քննարկում կազմակերպել՝ բանակում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է, որ սա գործնական առաջարկ է, պետք է փոխենք հիմնովին, բանակի ղեկավարությունը դա չի ուզում անել: Գրառումն ամբողջությամբ ստորեւ.

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

«Առաջարկում եմ շտապ հանրային լայն քննարկում կազմակերպել, ընդգրկելով լայն շերտերի՝ փաստաբաններ, իրավապաշտպաններ, գիտնականներ, զինվորականներ, արվեստագետներ, ...բոլոր նրանց, ովքեր առաջարկներ կանեն այս իրավիճակը փոխելու: Մենք չենք կարող նստել ու նայել, թե ինչպես են հայրենիքի պաշտպանության համար մեկնած երիտասարդներին վերածում դիակների: Սա գործնական առաջարկ է, մենք պետք է փոխենք հիմնովին, բանակի ղեկավարությունը դա չի ուզում անել, պետք է կոտրենք, դիմադրությունը մեծ է»,- ասված է գրառման մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА