o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

9 բան, որոնք կատարյալ կինն անում է ամեն օր

16.02.2020 16:29 ԱԽ ԿԱՆԱՅՔ
9 բան, որոնք կատարյալ կինն անում է ամեն օր

Ի՞նչ է նշանակում՝ կատարյալ լինել: Դա նշանակում է՝ լինել լիարժեք ու ինքնաբավ մարդ: Դա նշանակում է՝ երջանիկ լինել, վայելել կյանքը, լինել քո սեփական անձի լավագույն տարբերակը: Եվ ահա թե ինչը դրանում կօգնի:

Կենդանակերպի 4 կանացի նշան, որոնք ունակ չեն սիրախաղի

1. Վաղ արթնացիր

Որքան շուտ արթնանաս, այնքան լավ: Եթե դու շատ գործեր ունես, զարթուցիչդ դիր ավելի վաղ ժամի վրա, քան մտածում ես, որ պետք է: Դա ոչ միայն քեզ կօգնի կիսաքնած չլինել ու աչքերի տակ պարկեր չունենալ, այլև ընդհանուր առմամբ պատրաստ լինել նոր օրվան:
Դու կարող ես հասցնել անել տնային գործերդ, ինչ-որ վարժություններ, մարզանք, օգտակար նախաճաշ պատրաստել ու պարզապես շունչ քաշել ծանր աշխատանքային օրվանից առաջ, չվազել անմիջապես աշխատանքի կամ այլ տեղ: Դա կարևոր է, որ լինես կատարյալ ու կազմակերպված կին:

2. Առողջ նախաճաշ պատրաստիր

Դա սնունդ ընդունելու ամենակարևոր ժամն է: Դու ոչ միայն չպետք է այն բաց թողնես, այլև պետք է առավել առողջ ու հագեցած դարձես:
Քո նախաճաշ օրվա քո վառելիքն է: Համոզվիր, որ դու ինքդ քեզ լիցքավորում ես օգտակար նյութերով, և դա քեզ ու քո ուղեղին կօգնի գլուխ հանել գործերից:

3. Ասա դրական բաներ հայելու մեջ քո արտացոլանքին

Դա բարդ է, քանի որ կանանց մեծ մասը սովոր է իր անձի հանդեպ քննադատական վերաբերմունք ունենալ: Բայց եթե դու իսկապես ուզում ես կատարյալ լինել, նայիր հայելու մեջ ու ինքդ քեզ գոնե 3 հաճոյախոսություն արա:
Ինչ արտաքին էլ որ դու ունենաս, ցանկացած դրական արտահայտություն կարող է օգնել օրը լավ սկսել: Եվ դա կփոխի քո մտքերի ուղղությունը բացասականից դեպի դրական:

4. Իմացիր քո թերությունների մասին, բայց սովորիր սիրել դրանք

Նույնիսկ, եթե դու կատարյալ կին ես, դու էլ քո թերություններն ունես: Էությունն այն է, որ ինքդ քեզ ամբողջական ու լիարժեք զգաս: Դա նշանակում է՝ սիրել քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս իրականում:
Կատարյալ կինը գիտի, որ ինքը 100 տոկոսով կատարյալ չէ յուրաքանչյուր ասպեկտում, բայց նա ընդունում ու սիրում է իր բոլոր թերությունները:

5. Ժպտա անծանոթներին

Ե՞րբ ես դու վերջին անգամ դա արել: Իսկ ե՞րբ ես ինչ-որ մեկին հաճոյախոսություններ արել: Եվ գիտե՞ս ինչ: Կատարյալ կանայք անում են դա, քանի որ միշտ չէ, որ շրջապատի նկատմամբ պոզիտիվ ու բարեհաճ լինելը դժվար է, բայց դրանից դու ինքդ քեզ զգում ես՝ որպես լավագույն անձնավորություն: Միայն մեկ այլ մարդու փողոցում ժպտալով՝ դու կարող ես փոխել ոչ միայն քո կյանքը, այլև նրանը:

6. Ֆիզիկապես ակտիվ եղիր

Կատարելագործիր ինքդ քեզ: Սպորտով զբաղվիր: Թեկուզ ինչ-որ վարժություններ արա կանոնավոր կերպով: Զբաղվիր ինչ-որ ֆիզիկական ակտիվությամբ: Դա ոչ միայն քեզ կօգնի ինքդ քեզ առողջ զգալ, այլև կարգուկանոնի կսովորեցնի:

7. Կարողացիր ուրախանալ ուրիշների փոխարեն

Սովորաբար մարդիկ միայն նախանձում են, երբ ուրիշների մոտ ինչ-որ լավ բան է տեղի ունենում, և հատկապես, եթե իրենց մոտ ամեն բան վատ է: Բայց կատարյալ կանայք երբեք դա չեն անում:

Կարողացիր ուրախանալ ուրիշների համար: Կարողացիր մոռանալ քո մասին ու գնահատել ուրիշների ձեռքբերումներն ու հաջողությունները:

8. Ուրիշներին քեզնից վեր դասիր

Անշահախնդրությունն այն է, ինչին պետք է ձգտեն բոլորը: Եթե դու ուրիշների երջանկությունը, զգացմունքներն ու բարեկեցությունը քոնից բարձր ես դասում, դու կատարյալ ես դառնում: Խոսքը նրա մասին չէ, որ դու ինչ-որ բան պետք է անես ի վնաս քեզ, բայց բարեգործությունը միշտ էլ բարձրացնում է մարդուն:

9. Միշտ կատարելագործվելու տեղ թող

Կատարյալ կանայք գիտեն, որ իրենք միշտ կատարելագործվելու տեղ ունեն: Նրանք կարող են դառնալ ավելի բարի, պոզիտիվ, ակտիվ: Նրանք երբեք այդ գործընթացում կանգ չեն առնում ու ձգտում են կատարյալ լինել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА