o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստի ոտքերը, ինչպես բազմիցս ապացուցել եմ, կարճ են. Արմեն Աշոտյան

15.02.2020 15:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ստի ոտքերը, ինչպես բազմիցս ապացուցել եմ, կարճ են. Արմեն Աշոտյան

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ, ինչի մասին նա տեղեկացրել է իր ՖԲ էջում:

Կան տեսակետներ, որ անգամ մարտի մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թողեց փախավ. Արմեն Բադալյան

Ցավոք, տեսագրությունը ընդհատված է արարողակարգային մասով, և մեզ այս պահին հասանելի չէ, թե հակասահմանադրական հանրաքվեի մասին ինչ ստեր  է խոսում վարչապետը, մասնավորապես, արդյո՞ք բարձրաձայնվել է Բուքիքիոյի կոռումպացված լինելու մասին մեղադրանքը և այլն:

Սակայն անգամ այդ տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԵԽ գլխավոր քարտուղարը բարձրաձայնում, որ իրենք մտահոգություններ ունեն կապված այդ հանրաքվեի հետ:

"Աշխարհի ամենաթափանցիկ" կառավարության գործելաոճին արդեն սովոր ենք՝ նրանք կտրում, ընդհատում, հանում են իրենց համար անհաճո հատվածներն ու նյութերը անգամ միջազգային հանդիպումներից:

Բայց ստի ոտքերը, ինչպես բազմիցս ապացուցել եմ, կարճ են: Մերկելի ականջը կանչի...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА