o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետք է տեսնել, թե սա արդյոք բուն բանակի դրվածքի՞ց է, թե՞ հասարակության մեջ առկա դաստիարակչական վիճակից

15.02.2020 19:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պետք է տեսնել, թե սա արդյոք բուն բանակի դրվածքի՞ց է, թե՞ հասարակության մեջ առկա դաստիարակչական վիճակից

Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Վերջին օրերին բանակում ողբերգական դեպքերն իմ խորին համոզմամբ շատ լուրջ ահազանգ է, այսպիսի բան բանակում չի եղել։

Մենք պետք է շատ կտրուկ և համարձակ քայլեր ձեռնարկենք, բայց նախ պետք է համապարփակ ուսումնասիրել իրավիճակը, թե ի՛նչն է պատճառը, ո՛վ է մեղավոր, կա՞ն թերություններ բանակում՝ սկսած ամենաստորին օղակից մինչև ամենավերինը։

Պարետի սահմանափակումները վերաբերո՞ւմ են արդյոք կուսակցությունների գործունեությանը եւս

Պետք է տեսնել, թե սա արդյոք բուն բանակի դրվածքի՞ց է, թե՞ հասարակության մեջ առկա բարոյահոգեբանական, դաստիարակչական վիճակից։ Համապարփակ ծրագիր պետք է լինի, որ իմանանք, թե ո՛րն է պատճառը։ Ամենակարևորը՝ պետք է շատ պրոֆեսիոնալ մոտենալ այս խնդրին և զերծ մնալ սպեկուլյացիաներից, այդ թվում՝ վհուկների որսից կամ քավության նոխազների փնտրտուքից։

Որովհետև շատ հեշտ է և պոպուլիստական է՝ հանեք այս մեկին, նստեցնենք այն մեկին։ Բայց ամեն ինչից առաջ պետք է պարզել, թե ո՛րն է այս ամենի պատճառը, և եթե պետք է ինչ-որ մեկը գործից ազատվի և պատիժ կրի, դա պետք է արվի։

Բայց դա պետք է լինի լուրջ ուսումնասիրություն և վերլուծություն անելուց հետո։

Քավության նոխազների որսը կնշանակի, որ նպատակը ոչ թե այդ երևույթի դեմ պայքարն է, այլ ինչ-ինչ հարցեր լուծելը։ Հիմա ես տեսնում եմ, որ կան առանձին սադրիչներ, որոնք կարծես թե սպասում են նման բաների, որ խառնեն իրավիճակը։ Մենք պետք է լուրջ քայլեր անենք՝ պարզելու, թե որո՛նք են այս երևույթի պատճառները։

Ամեն ինչի դեմ էլ հնարավոր է պայքարե։ Եթե համապարփակ ձևով ես պայքարում, այդ պայքարն իրականացնողները մաքուր ու բանիմաց մարդիկ են, ցանկացած երևույթ կարելի է արմատախիլ անել։

Խոր վերլուծությունները պետք է անել ոչ միայն բանակում, այլև ԱԱԾ-ում, դատախազությունում, տարբեր պետական համակարգերում։ Պետք է պարզել, թե որտեղի՛ց են գալիս այս երևույթի հիմքերը»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА