o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դեպի Եվրատեսիլին» ժողովուրդն ընտրեց Վլադիմիրին, Հ1-ը՝ Աթենա Մանուկյանին

16.02.2020 00:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Դեպի Եվրատեսիլին» ժողովուրդն ընտրեց Վլադիմիրին, Հ1-ը՝ Աթենա Մանուկյանին

«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի երգչուհի ԱԹԵՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին մասնակցող 12 մասնակիցներից ամենաշատը նա միավոր վաստակեց, ինչը թերեւս ամենեւին էլ նորություն չէր: Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ «Իրավունքը» գրել էր, որ արդեն իսկ «վերեւներում» որոշում է կայացվել՝ այսպես ասած, «առաջ բրդել» ԱԹԵՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ թեկնածությունը` իր «Շղթաներ քեզ վրա» երգով: Չնայած նույնիսկ եփած հավի համար ակնհայտ էր, որ Աթենայի համար լրջորեն աշխատում են որոշակի շրջանակներ՝ հաշվի առնելով, թե նրա երգի յութուբյան դիտումները, թե մինչեւ մրցութային օրը իրականացված փիառ քայլերը: Ըստ էության, Հանրային հեռուստաընկերությունն արդեն իսկ բոլորի փոխարեն՝ որոշել էր, թե ում է ուղարկելու «Եվրատեսիլ»: 

«Հայփոստի» անունից կեղծ մրցույթ ա ֆռում, մարդկանց բանկային քարտի տվյալ ա հավաքում, չհավատաք»․ Սամվել Մարտիրոսյան

Այդուհանդերձ, նշենք, որ sms քվեարկության արդյունքում՝ ժողովուրդն ընտրել էր ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ՝ նրան տալով ամենաշատ ձայները՝ շուրջ 60 միավոր, մինչդեռ Աթենա Մանուկյանը ստացել էր 50 միավոր: Ա. Մանուկյանին հաջողվեց առաջատար դարձնել միջազգային եւ ազգային ժյուրիի տված ձայների միջոցով, այսինքն՝ ժողովրդի ձայնն այս անգամ էլ որոշիչ չէր:

Այսպիսով՝ միջազգային, ազգային ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում հաղթեց Աթենա Մանուկյանը՝ 168 միավորով, երկրորդ տեղում էր ԷՌՆԱ ԹԱՄԱԶՅԱՆԸ՝ 120 միավորով, ընդամենը երկու միավոր զիջելով երրորդ տեղում հայտնվեց Վլադիմիր Արզումանյանը՝ 118 միավորով, իսկ չորորդ տեղում՝ ՄԻՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ 108 միավորով:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2020»-ին Հայաստանը ներկայացնող Աթենա Մանուկյանը եկել է Հունաստանից: Աթենան դեռ մանուկ հասակում մի անգամ արդեն իսկ փորձել է հանդես գալ եվրատեսիլյան բեմում, բայց ոչ թե Հայաստանը ներկայացնելու համար, այլ Հունաստանը, բայց անգամ նախընտրական փուլը չէր հաղթահարել: Դա հեռավոր 2008 թվականն էր՝ «Մանկական Եվրատեսիլի» ժամանակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА