o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արդա՞ր, երբ երգի մրցույթում հաղթում է Չերգը, էլ ի՞նչ ասես». Գուժ Դուրգարյանը՝ «Դեպի Եվրատեսիլի» մասին

16.02.2020 01:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Արդա՞ր, երբ երգի մրցույթում հաղթում է Չերգը, էլ ի՞նչ ասես». Գուժ Դուրգարյանը՝ «Դեպի Եվրատեսիլի» մասին

Կայացավ «Դեպի Եվրատեսիլ» երգի մրցույթը եւ միջազգային, ազգային ժյուրիի ու sms քվեարկության արդյունքում հայտնի դարձավ, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին ներկակայացնելու է Հունաստանից եկած երգչուհի ԱԹԵՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Մրցույթի արդյունքների ու տեղի ունեցած մրցակցության մասին էլ «Իրավունքը» զրուցեց երգիչ, երգահան, գործիքավորող ԳՈՒԺ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻ հետ: Նախեւառաջ հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ էր այս անգամ արդար ընտրությունը:

Սորոսականների մատը խառն է. Բելլա Լալայան

Ըստ նրա, մրցույթի այսպիսի արդյունքները սպասելի էր. «Ճիշտն ասած, մի տեսակ նախապես զգացվում էր, թե շեշտն ում վրա է դրված, դրա համար չզարմացա: Արդա՞ր, երբ երգի մրցույթում հաղթում է Չերգը, էլ ի՞նչ ասես»:

Իրականում ովքեր էին ֆավորիտները եւ ո՞ւմ կցանկանար Գ. Դուրգարյանը տեսնել եվրատեսիլյան բեմում, երգահանն այսպես արձագանքեց. «Ինձ համար կար երկու համար ընդամենը՝ Դավիթը (Tokionine) եւ Վլադիմիր Արզումանյանը, մյուսներին նախկինում ընդհանրապես ծանոթ չէի: Որպես ձայն՝ շատ հավանեցի Միրիամ Բաղդասարյանին, բայց ափսոս երգի ընտրությունն անհաջող էր: Նա շատ ավելի լավ երգերի է արժանի: Մնացած մասնակիցները ոչ մի տպավորություն չթողեցին: Ընդհանուր շատ թույլ էր…»:

Ի վերջո, արժե՞ գնալ Եվրատեսիլ, թե բոյկոտել, երբ երգի մրցույթում թե «Դեպի Եվրատեսիլում», թե «Եվրատեսիլում», սովորաբար, «Չերգն» է հաղթում, երգահանն ընդգծեց. «Եթե այս ձեւով պետք է գնալ, այսինքն՝ 150 հազար դոլար ծախսել, որպեսզի ներկայացնես չգիտեմ ինչ, իհարկե՝ ոչ: Չնայած՝ այսօր ամբողջ աշխարհն է նույն վիճակում: Իսկ «Եվրատեսիլն» առավել եւս արդեն վաղուց էլ երաժշտության հետ կապ չունի: Այնպես որ, երեւի մեր ընտրությունը համապատասխան է մրցույթին:  Թեպետ այն, որ հաղթողը չի կարողանում երգել, բոլորի համար ակնհայտ էր, բայց Հայաստանը ներկայացնող մասնակիցը, երբ չի կարողանում հայերեն խոսել, ամոթ է: Ուղղակի, ափսոսում եմ այդ 150 հազարը…»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА