o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Աշտարակի ոստիկանները

16.02.2020 14:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Աշտարակի ոստիկանները

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Նիկողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 15-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-դանակահարության փաստով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ինչո՞ւ ոստիկանները չեն վերահսկում Աբովյան քաղաքը

Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նկատել են Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի թիվ 20 հասցեի դիմաց վիճաբանող մի խումբ դեռահասների:

Ոստիկանության ծառայողները, մոտենալով նրանց, պարզել են՝ նրանք են՝ Փարաքար գյուղի բնակիչներ, 16-ամյա Համլետ Ե.-ն, 16-ամյա Մանուկ Բ.-ն, 16-ամյա Վազիր Խ.-ն, 16-ամյա Արմեն Հ.-ն, 17-ամյա Գևորգ Մ.-ն և 16-ամյա Գարիկ Կ.-ն:

Նշված անձինք ներկայացել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ Արմեն Հ.-ն աջից գոտկային շրջանում ունի կտրած-ծակած վերք: Ոստիկանները նրան տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը:

Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել նշված անձանց և Աշտարակ քաղաքի բնակիչներ, 14-ամյա Վանիկ Ն.-ի, 15-ամյա Արմեն Տ.-ի և 14-ամյա Սարգիս Ս.-ի միջև, որի ժամանակ էլ, ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Հ.-ին դանակահարել է Արմեն Տ.-ն:

Վերջինս ներկայացվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ տեղափոխվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը՝ մասնակի կոտրված վիճակում:

Վիճաբանության մասնակիցների մի մասը սովորում է Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում, մի մասն էլ՝ Փարաքար գյուղի դպրոցում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА