o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայը երբեք չի լինի ազգային փոքրամասնություն իր իսկ հողում

16.02.2020 15:25 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայը երբեք չի լինի ազգային փոքրամասնություն իր իսկ հողում

Տևական ժամանակ է ,ինչ այսօրվա իշխանավորները խոսում են ,որ կրթական համակարգից պետք է հանվի հայոց պատմությունը:Ու գիտեք ի՞նչու,որպեսզի նման դեբատներից հետո կարողանան ծափահարող ու գովերգող հանդիսատես գտնեն: Ու այդ հանդիսատեսը պետք է որոշի Արցախի ապագան: Բայց հիմա դա չէ հարցը ,փորձեմ մի փոքր պատմել Արցախի մասին ու եթե այդ ծափահարողներից մեկն էլ հասկանա կլինի մի մեծ գործ:Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Ներկայումս Հանրապետության վերահսկողության տակ է գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանը և հարակից տարածքները։ Արցախն արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ ամբողջ արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում: Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը: Իսկ ահա ադրբեջանական առաջին պետական միավորումը՝ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ Անդրկովկասյան սեյմի փլուզման հետևանքով։

Ինչպե՞ս երեխաներին պատմել կորոնավիրուսի մասին․ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը

1813 թվականին Արցախը միացվեց Ռուսական կայսրությանը, իսկ Ղարաբաղի խանությունը, որպես այդպիսին, դուրս մղվեց պատմության ասպարեզից։ 1917 թվականին Լեռնային Ղարաբաղն անցավ Հայոց ազգային խորհրդին և կարճ ժամանակ անց միավորվեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության կազմի մեջ։ Նորաստեղծ Ադրբեջանն այս տարածքների նկատմամբ հավակնություններ ուներ հենց այս ժամանակներից ի վեր, ինչի պատճառով 1918-1920 թվականներին Ղարաբաղում ընթանում են զինված բախումներ։ 1920 թվականին տարածքը խորհրդայնացվում է, իսկ 1923 թվականին միավորվում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող ԼՂԻՄ-ի մեջ։ 1988 թվականի փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը դիմումով ներկայացավ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ի Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը լուծելու համար: Ադրբեջանական ԽՍՀ-ի հերագույն խորհուրդը մերժեց արցախցիներին և սկսվեց Արցախյան շարժումը, որը վերաճեց ազգային պայքարի: Դրան հաջորդած Արցախյան պատերազմում հայերը տարան վճռական հաղթանակ՝ ազատագրելով ոչ միայն ԼՂԻՄ-ի նախկին տարածքը: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվում է Արցախի անկախության հռչակագիրը։Այո Արցախը անկախ է ,Արցախը մերն է, Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն է ,և չկա մեկ այլ վայր ,որտեղ հայերը պետք է հաստատվեն և հռչակեն ,որպես հայկական հանրապետություն:Արցախը և Հայաստանը մեկ միավոր է և չկան օկուպացված հողեր :Այդ հողերը մերն է ,մեր զինորների արյունով հետ գրավված ,և բացի անվտանգությունից ,կա նաև տարածքների հարց և որ ամենակարևորն է`հայը երբեք չի լինի ազգային փոքրամասնություն ,իր իսկ հողում:

Հ.Գ. ։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն ասել է Արցախը «հսկայական միջնաբերդ» է ,առանց որի անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը:

Գրում է Պարացելսուս հկ-ի նախագահ Նունե Ավանեսյանը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА