o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

112-ամյա ճապոնացին պաշտոնապես ճանաչվել է Երկրի ամենատարեց տղամարդը

16.02.2020 21:26 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
112-ամյա ճապոնացին պաշտոնապես ճանաչվել է Երկրի ամենատարեց տղամարդը

Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի 112-ամյա բնակիչ Տիտեցու Վատանաբեն փետրվարի 12-ին պաշտոնապես Երկրի ամենատարեց տղամարդն է ճանաչվել Գիննեսի ռեկորդների գրքի վարկածով: Այդ մասին հայտնել է «Կիոդո» գործակալությունը։

Միխայիլ Բաղդասարովը սնանկ է ճանաչվել․ «Ժողովուրդ»

Նշվում է, որ համապատասխան հավաստագիրը 1907 թվականի մարտի 5-ին ծնված Վատանաբեին հանձնել են կազմակերպության ներկայացուցիչները: Մոլորակի ամենատարեց տղամարդու տիտղոսի նախկին տերը նույնպես Ճապոնիայի բնակիչ էր:

Իսկ Ճապոնիայի ամենատարեց կինը՝ Ֆուկուոկա պրեֆեկտուրայի՝ Կանե Տանակա անունով 116-ամյա բնակչուհին, նույնպես մոլորակի ամենածեր մարդու տիտղոսն է կրում Գիննեսի ռեկորդների գրքի վարկածով: Անցյալ տարի 100-ից բարձր տարիքի մարդկանց թիվը Ճապոնիայում առաջին անգամ գերազանցել է 70 հազարի նշագիծը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА