o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դեռ նոր-նոր 18-ը բոլորած երեկվա երեխան էդ ե՞րբ հասցրեց յուրացնել և գործադրել քրեական ենթամշակույթը

16.02.2020 18:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դեռ նոր-նոր 18-ը բոլորած երեկվա երեխան էդ ե՞րբ հասցրեց յուրացնել և գործադրել քրեական ենթամշակույթը

Բանակում վերջին ամիսներին տեղի ունեցած ողբերգական դեպքերը քրեական ենթամշակույթին վերագրելը կեղծ օրակարգ է...

Անշուշտ, խաղաղ պայմաններում զինվորի մահը կամ սպանությունը կարող է կապված լինել անձի արժեհամակարգի առանձնահատկությունների հետ:

Ինչպե՞ս երեխաներին պատմել կորոնավիրուսի մասին․ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը

Բայց հերիք չի՞ էդ դեպքերը կապել քրեական ենթամշակույթի (այդպես էլ չհասկացանք՝ դա ինչ է) հետ...

Հասկացանք՝ ուզում եք արդարացնել ձեր քայլերը քրեական աշխարհի ենթադրյալ ընդվզումների դեմ...

Նախ, դեռ նոր-նոր 18-ը բոլորած երեկվա երեխան էդ ե՞րբ հասցրեց յուրացնել և գործադրել քրեական ենթամշակույթը:

Բա որ այդ զոհերը բացառապես քրեական ակունք ունեն, բա ինչու՞ նույն քանակի մահեր չեն գրանցվում (Աստված ոչ արասցե, իհարկե) հենց բուն քրեակատարողական հիմնարկներում։

Ազնվություն ունեցեք՝ խոստովանելու, որ իշխանությունն անուշադրության է մատնել բանակային կարգապահության ոլորտը:

Բյուջեի փողերն ափսոսում է:

Բա որ բանակի կարգապահության ու պաշտպանունակության վրա փող ծախսեն, բս ո՞նց հոգան սեռաշեղվածներին նվիրված ֆիլմերի հովանավորման, մետրոների կայարաններում մեյմուններին պարացնելու, անբան պաշտոնյաներին խրախուսելու, միլիոնանոց փոխադրամիջոցներ գնելու, անպտուղ շրջագայություններ կատարելու և անօրինական ու անձնավորված հանրաքվեներ կազմակերպելու ծախսերը...

Այս ամենն արդեն իսկապես զզվելի է...

Գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА