o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեղեկացրեք ձեր շրջապատի մարդկանց այս ստահակների պիղծ գործերի մասին. Նարեկ Մալյան

16.02.2020 21:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեղեկացրեք ձեր շրջապատի մարդկանց այս ստահակների պիղծ գործերի մասին. Նարեկ Մալյան

Կիրակնօրյա գրառում.
Վերջին ամիսներին իմ բոլոր կապի միջոցները գերծանրաբեռնված են: Մարդիկ ոգևորված գրում, զանգում են, իրենց առաջարկներն են ներկայացնում ինձ, փորձում են անպայման անձամբ հանդիպել, իրենց առաջարկները փոխանցել: Կյանքս անդառնալիորեն փոխվել է: Օրը չի հերիքում բոլոր ցանկացողների հետ գոնե մի քանի րոպեով շփվելու համար: Շատ կարևոր գործնական հանդիպումներ տուժում են այս խելահեղ ռիթմից: Փողոցով քայլելը դարձել է անծանոթ մարդկանց հետ համբուրվելու և գրկախառնվելու մարաթոն: 500 մետր ճանապարհը քայլելով անցնում եմ 1 ժամից ավելի: Բոլոր ցանկացողներին ձեռքով բարևելու ընդհանուր ժամանակահատվածը ահռելի է (Րաֆֆի Հովհաննիսյանի ականջը կանչի):
Այդ պատճառով առաջին հերթին ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընկերներից ու հարազատներից ում վերջին ամիսներին ժամանակ չեմ ունենում նորմալ տեսնել: Ընտանիքիս սկսել եմ կարոտել))) Տղաներիս հետ թեկուզ փոքրիկ շփումը դարձել է իրադարձություն: 
Ժողովուրդ ջան, դուք շատ եք, իսկ ես մենակ: Խնդրում եմ մտնել իմ դրության մեջ: Բոլորի աջակցությունը կարևոր է և բացառիկ: 
Առայժմ միայն մեկ խնդրանք հանձնարարություն ունեմ ձեզ: 
Որևէ պարագայում մի խուսափեք խոսելուց և ձեր կարծիքը արտահայտելուց: Սրանք խայտառակ վախկոտներ են: Սարսափում են ուղիղ ասված խոսքից: Երբ այս ստախոսների աչքերի մեջ նայելով ասում ես այն ամենը ինչ մտածում ես վախից փախնում են: Սրանք կյանքով մեկ փախած են` բանակից, իրենց շենքի բակից, ԲՈՒՀ-ից... Սրանք ընկերներ չունեն:
Գերագույն հաճույք է նայել թե ոնց են ճողոպրում քեզանից, երբ նրանց աչքերի մեջ նայելով ասում ես «սորոսի վաստակ»:
Տեղեկացրեք ձեր շրջապատի մարդկանց այս ստահակների պիղծ գործերի մասին: Դուք տեղեկատվական զինվորներ եք, ովքեր պետք է պահպանեն Հայաստանի մանուկներին ու թույլ չտան քաղաքական առևտրի արդյունքում պղծել էրեխեքին:
Վստահ եմ պայմանավորվեցինք...
Ի գործ, ամեն հնարավոր վայրում` տաքսիում, աշխատավայրում, վերելակում, բակում, հարսանիքում, թաղումում խոսում և տեղեկացնում ենք մարդկանց:
Ի գործ...

Ընտրական գործընթացը կավարտվի, անուններ կտամ. Արցախի ԿԸՀ նախագահը` դիտորդների մասին. «Հրապարակ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА