o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ում եւ ինչի համար էր պետք մյունխենյան շոուն

17.02.2020 19:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ում եւ ինչի համար էր պետք մյունխենյան շոուն

Ժամանակին ողջ հայ ժողովուրդը համոզված էր, որ Արցախի հետ կապված Լեւոն Տեր-Պետրոսյանից վատ բանակցող պարզապես չի կարող լինել: Ու ահա պարզվեց` որքան ենք սխալվել, չնայած պարզապես որեւէ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ Լեւոնից հետո կարող է Նիկոլ էլ լինել:

«Այսօր ինձ համար ոչ թե քաղաքական հաշիվներ պարզելու, այլ ազգի փրկության պահ է»,- Արա Բաբլոյան

Իհարկե Մյունխենում, ինչպես Արցախի նախագահի մամուլի խոսնակ ու ներկայումս նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը դիպուկ նկատեց, Ալիեւն իրեն դրսեւորեց «պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի» մակարդակով: Նրան հրապարակավ ոչնչացնելու համար պարզապես «4-րդ դասարանի երեխայի» մակարդակ էր պետք, բայց «2-րդ դասարանցուց» ավել չտեսանք:
Սա տեսանելի մասով: Սակայն սրանից զատ կան նաեւ թերեւս էլ ավելի կարեւոր այլ հարցեր: Այդ թվում` իսկ ինչո՞ւ կողմերը գնացին այդ շոուին, ո՞ւմ նախաձեռնությամբ, երբ այդտեղ Մինսկի խմբի համանախագահները ներկա չէին եւ այլն: Թե ինչու Ալիեւը գնաց դրան, կարելի է կռահել. Փաշինյանի հնարավորությունների վրա վստահ էր: Իսկ ի՞նչը ստիպեց Փաշինյանին` գնալ էս գլխից ձախողման ենթակա այդ հանդիպմանը...

Վերջին հարցից գլուխ հանելու համար առաջ է գալիս այն, թե ո՞վ էր, ի վերջո, այդ հանդիպման կազմակերպիչը, ինչո՞ւ: Պաշտոնապես այս հանդիպման մասին առաջինը տեղեկացրեց Մյունխենի անվտանգության համաժողովի կայքը, եւ կարելի է ենթադրել, որ կազմակերպիչը համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի գրասենյակն է: Իշինգերն ունի գլոբալ ուլտրալիբերալիզմի կարկառուն ներկայացուցչի համարում եւ իր քաղաքական կարիերայի ընթացքում աչքի է ընկել մի շարք հայտնի հակամարտություններում (Բոսնիա, Հարավսլավիա, Կոսովո), այսպես ասած, նույն ուլտրալիբերալիզմի շահերն առաջ մղելու առաքելությամբ: Եվ դրա գագաթնակետը դարձավ Ուկրաինան, որտեղ Իշինգերը Կիեւին զենքի ծավալուն մատակարարումների նախաձեռնության ջատագովներից էր, ինչն էլ հանգեցրեց դոնբասյան պատերազմին: Իսկ ահա Ալիեւ-Փաշինյան հանդիպման վարողը, թեեւ ներկայացվեց, որպես «ԱՄՆ-ՌԴ» հիմնադրամի ղեկավար, սակայն այդ նույն ղեկավարը` Սելեստա Ուոլանդերը, նախկին նախագահ Օբամայի օրոք ԱՄՆ ԱԱԽ-ում Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով նախկին տնօրենն է, ով տխրահռչակ Վիկտորիա Նուլանդի հետ 2014թ.-ին բլիթներ էր բաժանում Կիեւում: Այսինքն, Իշինգերից ոչ պակաս ուլտրալիբերալ: Այսպիսով ֆիքսենք. անկախ այն բանից, թե պաշտոնապես ինչ անվան տակ են գործում, սակայն իրականությունն այն է, որ խոսքն ուլտրալիբերալիզմի, այն է` սորոսանմանների մասին է: Նաեւ չմոռանանք, Մյունխենի անվտանգության համաժողովն ու դրա նախագահ գրասենյակը, թեեւ որեւէ կապ չունեն արցախյան հարցով միակ միջազգային միջնորդ կառույցի` Մինսկի խմբի հետ, սակայն, երբ քթները մտցնում են այդ գործընթացի, դա արդեն իսկ առնվազն տարօրինակ տեսք է ստանում: Մոտավորապես այնպես, ինչպես նույն սորոսանմաններն անցած տարի Դավոսում եւս կազմակերպեցին Ալիեւ-Փաշինյան հանդիպում, որից հետո Փաշինյանը Մոսկվայում ծանր փաստի առաջ կանգնեց:
Վերադառնանք այն հարցին, թե Փաշինյանի ինչի՞ն էր պետք` գլուխը կախ ներկայանալ Ալիեւի հետ հանդիպմանը: Ասել, թե Իշինգերի եւ Ուոլանդերի «թանկ խաթեր» համար, միամտություն կլինի: Բայց ահա Իշինգերը Մերկելի ուլտրալիբերալ գործիքներից մեկի համարումն ունի: Իսկ ահա Փաշինյանը Գերմանիա էր հասել մեկ առաջնային առաքելությամբ: Ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս եվրոպական ամենատարբեր հարթակներից Փաշինյանի հասցեին մի գլուխ գնալով ծանրացող կշտամբանքներ են գալիս. է´լ Վենետիկի հանձնաժողովից, է´լ ԵԽԽՎ-ից: Թե ինչու, դա էլ է հասկանալի. Փաշինյանը եվրոպական «սրբության սրբոցներից» մեկի` Վենետիկի հանձնաժողովի վրա է արհամարհական հայացք գցել: Ու եթե պատիժը չհետեւի, ապա դա կարող է դառնալ ողջ եվրոպական ուլտրալիբերալ համակարգի հիմքի տակ դրված ական: Եթե բոլորը տեսնեն, որ կարելի է Վենետիկի հանձնաժողովի կարծիքն արհամարհել ու մնալ անպատիժ, էլ ո՞ր երկիրն իր ամեն մի նոր օրենք կուղարկի այդ հանձնաժողովին` «դաբրո» ստանալու համար: Իսկ առանց Վենետիկի հանձնաժողովի այդ կամավոր-պարտադիր «դաբրոների», վասալային երկրներին ցանկալի օրնեսդրությունը պարտադրելու ողջ մեխանիզմը կձախողվի:
Եվ ահա Փաշինյանը, ստիպված, թե առանց հաշվարկելու, մտավ այդ վտանգավոր խաղի մեջ, ու հիմա երեւի միայն Մերկելն է, որ կարող է նրան «ներում շնորհել»: Փաշինյանն ամենաճոխ ժպիտը դեմքին հանդիպեց կանցլերին, իսկ նա` ոչ այս կողմ, ոչ էլ` այն: Այսինքն, թեեւ ի պատասխան, մի լավ ժպտաց Փաշինյանին, բայց նաեւ Վենետիկի հանձնաժողովի մասին էլ չմոռացավ հիշեցնել: Ու դրանից հետո գալիս է տիկին Մերկելի ուլտրալիբերալ «գործիքը», թե` «Կարո՞ղ է ուզենաս` Ալիեւի հետ հանդիպել»: Չէ, այստեղ արդեն խնդիրը ոչ թե Իշինգերի, այլ` Մերկելի «թանկ խաթրն» է: Ու չմոռանանք, որ կար նաեւ հանդիպման փակ մասը, որի մասին այդպես էլ խոսք չեղավ, ինչպես, օրինակ, Դուշանբեի «վերելակից»: Ու Մերկելի «խաթեր համար» այդ ի՞նչ էին քննարկում` ՄԽ-ի «աչքից հեռու»...

Ամբողջական տարբերակը` «Իրավունքի» այսօրվա տպագիր համարում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА