o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը ավտոճանապարհներին

17.02.2020 21:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը ավտոճանապարհներին

Փետրվարի 17-ի ժամը 19:53-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն բեռնատարների համար և տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ամերիկյան ավիակրի վրա կորոնավիրուսի բռնկում է․ իրավիճակը վատանում է

Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային, Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ (բուք), Վայք-Ջերմուկ ավտոճանապարհները, Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածները:

Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան, Արմավիրի մարզում, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Հրազդան քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի և Կոտայքի մարզերում առկա է մառախուղ:  

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА