o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բարսելոնան» համագործակցում է ընկերության հետ, որը «սև PR» արշավ է իրականացնում իր իսկ թիմի ֆուտբոլիստների դեմ

17.02.2020 22:27 ՍՊՈՐՏ
«Բարսելոնան» համագործակցում է ընկերության հետ, որը «սև PR» արշավ է իրականացնում իր իսկ թիմի ֆուտբոլիստների դեմ

Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, «Բարսելոնան» համագործակցում է I3 Ventures կոչվող ընկերույթան հետ, որը սոցիալական ցանցերում սև PR արշավ է իրականացնում թիմի ներկա և նախկին ֆուտբոլիստների, ինչպես նաև այլ աշխատակիցների դեմ: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ամենի նպատակը կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի համբավը «մաքրելն» է:

Ռոնալդուն նվերներ է բաժանել այն երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնց հետ մարզվել է Մադեյրայում

Հաղորդվում է, որ ընկերությունը էջեր է ստեղծում թվիթերում ու ֆեյսբուքում և կեղծ լուրեր հրապարակում ֆուտբոլիստների մասին: Նշվում է, մասնավորապես, որ ընկերության «թեթև ձեռքով» են սկսել Մեսիի՝ պայմանագիրը երկարաձգելու, Պիկեի՝ Copa Davis-ի հետ համագործակցության, ինչպես նաև այլ տեղեկությունների մասին շրջառումները: «Բարսելոնան» այդ ընկերությանը վճարել է մեկ միլիոն եվրո:

Հաղորդվում է նաև, որ ակումբի անդամներից Վիկտոր Ֆոնտի նախաձեռնությամբ այս հարցով արդեն հետաքննություն է իրականացվում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА