o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 17-23-ը 2020 թ․

18.02.2020 08:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 17-23-ը 2020 թ․

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 17-23-ը. Խոյ

Մինչև շաբաթվա վերջ առկա կլինի ավելի քան 5000 թեստ.առողջապահության փոխնախարար

Շաբաթվա սկիզբը կապված է մասնագիտական ոլորտում հաջողությունների հետ: Լսեք փորձառու գործընկերոջ խորհուրդներին, բայց ամբողջովին մի ապավինեք նրա կարծիքին: Կենցաղային խնդիրների քանակը կհասնի գագաթնակետին, փող հայթհայթեք դրանք շտկելու համար: Չորեքշաբթին և հինգշաբթին լավ ժամանակահատված է համարձակ գաղափարներ կյանքի կոչելու համար: Ֆինանսական ոլորտը կարող է տուժել չար մարդկանց ստոր գործողության պատճառով: Շաբաթվա վերջը նվիրեք ձեր զգեստապահարանի թարմացնելուն և գեղեցկության սրահ այցելելուն: Վերահսկեք զգացմունքները, որպեսզի չփչացնեք ձեր գործարար հեղինակությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 17-23-ը. Ցուլ

Երկուշաբթին և երեքշաբթին կբերեն լավ նորություններ, կարիերայի վերընթաց կարձանագրվի: Չի բացառվում շահութաբեր ներդրումներ անշարժ գույքի մեջ, երեխայի ծնունդ: Միայն թե վատ ինքնազգացողությունը կարող է մտահոգության տեղիք տալ: Մի փոքր հանգստացեք: Շաբաթվա միջնամասը մենության շրջան է: Հաղորդակցության պակասը Ցուլի համար անսովոր երևույթ է, բայց դա օգուտ կտա նրան: Ավելի շատ ուշադրություն կպահանջի նյութական ոլորտը: Հանգստյան օրերը նվիրեք ստեղծագործական նախագծերին: Ձեր տաղանդները ի ցույց դրեք հարազատներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 17-23-ը. Երկվորյակ

Շաբաթվա սկզբին կոսմետիկ ընթացակարգեր, վիրահատություններ մի պլանավորեք: Զբաղվեք առօրյա գործերով: Մի հուսահատվեք, եթե ձեզ չեն վստահում խոշոր նախագծեր: Առայժմ դուք պետք է փորձ ձեռք բերեք: Չորեքշաբթի և հինգշաբթի ցանկացած գործի նվիրվեք խանդավառությամբ: Վերանայեք ձեր սննդակարգը՝ ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքը կարգավորելու համար: Շաբաթվա վերջին տաք պահեք ձեզ, որպեսզի միջանցիկ քամիներից չմրսեք: Չեն բացառվում մեջքի, պարանոցի ցավեր: Աշխատանքը հաճույք կպատճառի: Շրջապատի մարդիկ առատաձեռն կլինեն հաճոյախոսությունների մեջ:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 17-23-ը. Խեցգետին

Երկուշաբթի և երեքշաբթի լրջորեն հոգ տարեք ձեր առողջության մասին: Ներարկումներ արեք, ամրապնդեք իմունային համակարգը, մերսման գնացեք, որպեսզի ազատվեք ոտքերի ու մեջքի ցավերից: Համագործակցեք վստահելի բժիշկների, մասնագետների հետ: Չորեքշաբթի գործուղում մի պլանավորեք: Գնումներ կատարելիս մի՛ բացեք ձեր դրամապանակն այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը չկա: Աշխատեք ռոմանտիկ հարաբերությունների վրա: Հանգստյան օրերը հիասթափություն կբերեն նրանց, ովքեր պատրաստվում են ժամադրությունների: Երեկոյան զբաղվեք հոբբիով:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 17-23-ը. Առյուծ

Ձեր կյանքում առկա յուրաքանչյուր մարդու ընդունեք որպես ուսուցիչ. Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ․

Շաբաթվա սկիզբը հաճելի հանդիպումներ կբերի հին ընկերների և ծանոթների հետ, որոնց դուք տարիներ չեք տեսել: Անձնական կյանքը կբարելավվի նրանց համար, ովքեր փորձում են ազատվել ճնշող միայնությունից: Չորեքշաբթի և հինգշաբթի ստիպված կլինեք մտածել ինքնատիրապետման մասին: Տեղը դրեք այն մտերիմներին, ովքեր իրենց շատ բան են թույլ տալիս, բայց մի վիճեք նրանց հետ: Առողջության հետ ամեն ինչ լավ կլինի: Շաբաթվա վերջին հոգ տարեք կենցաղային և ֆինանսական խնդիրների մասին: Ապավինեք միայն ձեր սեփական ուժերին:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 17-23-ը. Կույս

Երկուշաբթի և երեքշաբթի հրաժարվեք գնումներից, որպեսզի չվատթարացնեք արդեն իսկ ծանր ֆինանսական իրավիճակը: Վերականգնված բարեկամությունը կամ ռոմանտիկ հարաբերությունը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Շաբաթվա կեսին ծրագրեք կարևոր բանակցություններ: Նրանց, ովքեր գործուղման կգնան, խորհուրդ է տրվում հետևել սննդակարգին: Աշխատանքի վայրում դուք ստիպված կլինեք դիվանագիտական դիրք զբաղեցնել: Շաբաթ և կիրակի օրը ծանոթություն կբերի հետաքրքիր մարդու հետ, և այդ շփումը հաճույք կպատճառի:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 17-23-ը. Կշեռք

Շաբաթը սկսեք ինտենսիվ մարզվելով: Աշխատանքի վայրում հաջողությունը կժպտա բոլոր Կշեռքներին: Նրանց պահպանողականությունը շահեկան կլինի: Այդ նույն հատկությունը կարող է խանգարել անձնական կյանքում: Ապրեք զգացմունքներով, որպեսզի «ռոբոտ» չհամարեն: Չորեքշաբթին և հինգշաբթին այն ժամանակաշրջանն է, որն առավելապես նվիրված է ինքնատիրապետման կարողությունը կատարելագործեու համար: Վեճերը բղավելով չես լուծի։ Անձնական կյանքում նորարարության պակաս կա։ Այն ինքներդ բերեք գործընկերների հետ հարաբերություններում: Շաբաթավերջին աշխատեք հանգստանալ: Էներգիա ստացեք սիրելիների հետ շփվելուց:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 17-23-ը. Կարիճ

Երկուշաբթի և երեքշաբթի գործողություններն ուղղեք ռոմանտիկ հարաբերություններին, որոնք կարող են ավարտվել, եթե ազնիվ չլինեք զուգընկերոջդ հետ: Աշխատանքի վայրում բոլոր ծրագրերի իրականացման համար պետք է արագություն հավաքել: Շաբաթվա կեսը ուրախալի կլինի ֆինանսական իրավիճակի բարելավման առումով: Խորհուրդ է տրվում հանգստանալ՝ մասնակցելով մշակութային միջոցառմների: Աշխատավայրում պահպանեք չեզոքություն: Շաբաթ և կիրակի օրերը նվիրեք մարսողական համակարգի կարգավորմանը: Մասնագիտական ոլորտում խիստ ակտիվություն մի ցուցաբերեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 17-23-ը. Աղեղնավոր

2020թ. փետրվարին 290 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից (տեսանյութ)

Շաբաթվա սկզբին ամեն ջանք գործադրեք կանխելու համար կոպիտ սխալները ֆինանսական ոլորտում: Միայն այն Աղեղնավորները, ովքեր կլսեն իրենց ներքին ձայնին, այս ծանր ժամանակահատվածում կարող են գոյատևել առանց ծանր կորուստների: Չորեքշաբթի և հինգշաբթի պետք է սկսեք բուժել քրոնիկ հիվանդությունները: Այս օրերը հնարավորություն կտան ընկղմվել ռոմանտիկայի գիրկը, զբաղվել հոգևոր գործերով: Շաբաթվա ավարտը լավ ժամանակ է ընկերոջ հետ անկեղծ զրույցի համար: Հաջողությունը ձեզ կուղեկցի բոլոր նախաձեռնություններում:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 17-23-ը. Այծեղջյուր

Երկուշաբթի և երեքշաբթի զբաղվեք ստեղծագործական ծրագրերով և կուտակված կենցաղային խնդիրները վերացնելով: Փակեք ձեր աչքերը շրջապատող մարդկանց գռեհիկ պահվածքի վրա, հակառակ դեպքում բացասական հույզերի փոթորիկից չեք կարող խուսափել: Չորեքշաբթի օրը դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի և անձնական հրատապ խնդիրների վրա: Մի ճախրեք ամպերի մեջ: Հանգստյան օրերը նվիրեք հավակնոտ ծրագրերի իրականացմանը: Այդ հարցում ձեզ կօգնի ազդեցիկ ընկերը: Անհատական կյանքում կարող է ձանձրույթ տիրել, բայց հարաբերությունները մի կտրեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 17-23-ը. Ջրհոս

Շաբաթը սկսվում է զուգընկերոջ հետ հարաբերություններում կրքի բռնկմամբ: Հիմնականում, դուք նույնպես փոփոխություն եք ցանկանում, բայց դրանք համպատրաստից իրականացնելը վտանգավոր է: Լավ արդյունք կբերեն արյունատար համակարգի բարելավմանն ուղղված ընթացակարգերը: Չորեքշաբթի և հինգշաբթի հոգ տարեք ձեր արտաքինի և առողջության բարելավման մասին: Անձնական կյանքում չի բացառվում տհաճ անակնկալ ընտրյալից, բայց հարկավոր չէ ճանճից փիղ սարքել: Հանգստյան օրերին Ջրհոսները հեշտորեն կհաղթահարեն բարդ տեխնիկական խնդիրները:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 17-23-ը․ Ձկներ

Երկուշաբթին և երեքշաբթին շատ լավ ժամանակ են մեծ նախագծեր սկսելու համար, բայց թողեք դրանք, երբ կբախվեք առաջին իսկ դժվարությանը: Այս օրերը կարող են նվիրվել լայն ամենին, ինչը կարևոր է Ձկների համար: Շաբաթվա կեսին հնարավորություն կլինի առանց ռիսկի ուրիշներին ցույց տալ ձեր տպավորիչ ներուժը: Մտերիմների հետ շփվելիս զուսպ եղեք, որպեսզի չվիրավորեք նրանց կոշտ խոսքով: Աշխատանքի վայրում հետևեք ավելի վաղ կազմված պլանին: Շաբաթ և կիրակի օրերին վերահսկեք իրավիճակը ձեր անձնական կյանքում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА