o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր փոփոխություն՝ Հարկային օրենսգրքում. Ինչ խստացումներ են նախատեսվում. «Ժամանակ»

18.02.2020 10:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նոր փոփոխություն՝ Հարկային օրենսգրքում. Ինչ խստացումներ են նախատեսվում. «Ժամանակ»

«Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում, որտեղ նախատեսվում են խստացումներ բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման համար գանձվող վճարների առումով: Առաջարկվում է փոփոխություն կատարել նաև ՀՀ-ում գրանցված և շահագործվող մեքենաների համար գանձվող բնապահպանական հարկի հաշվարկման մեթոդաբանությունում:

Արայիկ Հարությունյանը երկրորդ փուլ կգնա ԱԺԿ-ի և ՀՅԴ-ի հետ դաշինքով. «Ժամանակ»

Եթե այժմ բնապահպանական հարկը հաշվարկվում է ըստ մեքենայի ձիաուժի, ապա փոփոխությունների ընդունումից հետո այն հաշվարկվելու է ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի: Համեմատության համար ասենք, որ գործող օրենսգրքով 51-80 ձիաուժ ունեցող մեքենաների համար գանձվում է բնապահպանական հարկ 20 դրամ յուրաքանչյուր ձիաուժի համար, առաջարկվող փոփոխության համաձայն մինչև 1,2 աշխատանքային ծավալով շարժիչով մեքենայի սեփականատերը կվճարի 500 դրամ յուրաքանչյուր լիտրի համար»: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА