o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հերթական վեճն Արարատի մարզպետարանում

18.02.2020 10:58 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հերթական վեճն Արարատի մարզպետարանում

Արարատի մարզպետարանում կրկին կրքոտ վեճ է տեղի ունեցել: Ըստ հավաստի աղբյուրների, այս անգամ թեժ վիճաբանությանը ականատես են եղել մարզպետարանի աշխատակիցները եւ այդ պահին մարզպետարան այցելած քաղաքացիները: Թեժ վիճաբանությունը, որը տեղի ունեցել "Արտաշատ Իրավապաշտպան" ՀԿ նախագահ Արուս Հովհաննիսյանի եւ մարզպետարանի առողջապահության վարչության ղեկավար Սուսաննա Կտրակյանի միջեւ, շատ արագ էլ վերածվել է բարձր աղմուկի: Բանն այն է, որը ՀԿ նախագահը, ըստ աղբյուրի, բարեգործական առողջապահական ծրագրեր է իրականցրել (բժշկական սկրինինգներ մասնագետ-բժիշկների մասնակցությամբ, գյուղական համայնքներում ), սակայն կազմակերպության ղեկավարը տարաձայնություն ունի կոկորդիլասեր մարզպետ Գարիկ Սարգսյանի` «կրկին փորձիր» տարբերակով աշխատակազմի ղեկավար նշանակված Լիլիթ Միրզախանյանի եւ մարզպետարանի որոշ չինովնիկների հետ: Արդյունքում, հերթական բժշկական  ակցիան, որը պետք է տեղի ունենար գյուղական համայնքներից մեկում, ձախողվեց, քանի որ Հովհաննիսյանի եւ Կտրակյանի ջրերը մեկ առվով չեն հոսում: Կտրակյանն առաջարկել է ՀԿ-ին` ինքնուրույն գործունեությամբ չզբաղվել, այլ` գործել մարզպետարանի թեւի տակ, որի արդյունքում հկ-ի արածները կվերագրվեն մարպեըարանին: Բայց ՀԿ նախագահը հրաժարվել է` ասելով, որ իրենք անկախ են եւ մարզպետարանի ուղղորդված թելադրանքները իրենց համար չեն:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.Armenia First

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА