o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա ամենաանցանկալի տարբերակը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանական թևի և «Այո՛»-ի ճակատի համար. Ռոբերտ Մարգարյան

18.02.2020 12:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սա ամենաանցանկալի տարբերակը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանական թևի և «Այո՛»-ի ճակատի համար. Ռոբերտ Մարգարյան

Այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունների ընդդիմադիր գլխավոր կուսակցություններն, այդ թվում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ... հայտարարել են, որ բոյկոտելով ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն չեն մասնակցելու քարոզարշավին, իշխանական «Այո՛»-ի դիմաց «Ո՛չ» ճակատի ձևավորման պարտավորությունն իրենց վրա են վերցրել 61 իրավապաշտպաններ: 
Սա ամենաանցանկալի տարբերակը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանական թևի և «Այո՛»-ի ճակատի համար, երեք հիմնական պատճառներով.՝ 
Ա. Քաղաքական ընդդիմադիր ճակատի բացակայության պայմաններում քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը զրկվելու է հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու միջոցով ու «Ո՛չ»-ի ճակատը որպես նախորդ այսպես կոչված «կոռումպացված ռեժիմ»-ի ներկայացուցիչ ներկայացնելով շահել ժողովրդի ձայները, ինչը հաջողությամբ արդեն երկու անգամ փորձարկվել է Երևանի ավագանու և խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Բ. «Ո՛չ»-ի ճակատը ձևավորած իրավապաշտպանների հասցեին հնչեցված ցանկացած վիրավորանք, կամ նրանց դեմ գործադրված բարոյա-հոգեբանական ցանկացած ճնշում ու ոտնձգություն համարվելու է խոսքի ազատության և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ինչն անշուշտ միջազգային ու մասնավորապես եվրոպական շրջանակների ուշադրությունից չի վրիպելու և բացասական հետևանքներ է ունենալու իշխանությունների համար:
Գ. «Ո՛չ»-ի ճակատը հանդես է գալու բացառապես իրավունքի ու օրենքի դաշտում, հակառակ կողմին նույնպես պարտադրելով պայքարը սահմանափակել նույն շրջագծում, որտեղ ինչ խոսք հանրաքվեին «Ո՛չ» ասելու համար հիմնավարումները շատ ավելի հզոր ու տրամաբանական են լինելու:

Ով տականքներ ա ման գալիս ՝ մի հատ թող իրա կող ու կուշտը նայի. Մարկոս Հարությունյան
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА