o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ BiZiMDiR!»

18.02.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ BiZiMDiR!»

Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հրապարակային «դեբատը» ընդամենը մեկ բառով կարելի է բնութագրել` խայտառակություն խայտառակությանց: Ցանկացած նորմալ հայ մարդ դա դիտելիս ամոթից գետինն էր մտնում: Այն այնքան խայտառակ էր, որ անգամ, մեղմ ասած, ոչ բարի պտուղ Դանիել Իոաննիսյանի կողմից բավականին խիստ քննադատվեց: Եվ քննադատողների մեջ այդ երիտասարդը ամենեւին էլ ոչ միակն է նիկոլասորոսական թիմում:

ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ. ՊՈՊՈՒԼԻԶՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՇՎԻՆ

Թե ինչպիսի վնաս հասցրեց մեր ազգային շահին Նիկոլը իր այդ ամոթալի «Կիսաբաց լուսամուտներով»` թերեւս միայն փորձագետները գնահատեն, թե որն է վերականգնելի, իսկ որը` անդառնալի: Իսկ քաղաքացիներին ակնհայտ դարձավ, որ այդպիսի ղեկավար ունենալը անթույլատրելի է եւ հույժ վտանգավոր ազգի ու պետության համար: Ծանրամարտիկ Արթուր Ալեքսանյանը վկայում է. «Իմ հակառակորդ ադրբեջանցի մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը»: Իսկ Մյունխենում ճիշտ հակառակն էր` Ալիեւը վստահաբար առաջ էր տանում «Qarabag bizimdir» («Ղարաբաղը մերն է») բանաձեւը: Նիկոլի` իր վատ անգլերենով խցկվելն այնտեղ, ուր անգամ խոսքի փոքրիկ երանգը նշանակություն ունի, ամբողջ խղճուկ կեցվածքը անթույլատրելի բաներ էին երկրի շահի տեսակետից: Իսկ թե ինչ վնաս է հասցրել` համառոտակի բնութագրեց գեներալ Վիտալի Բալասանյանը` նշելով, որ բանակցությունները ետ են շպրտվել մինչեւ 1997-ի մակարդակ: Այսինքն` մինչեւ ԼՏՊ-ի թրքասիրական պարտվողական տարբերակի մակարդակ: Իսկ ամենախոշոր կորուստը շեշտել է ԵՊՀ ուսանողության հետ աշխատանքի կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը` մատնանշելով, որ ազատագրված շրջանները. «Որտեղ կարելի է շուրջ մեկ միլիոն մարդ ապրեցնել: Այլ կերպ ասած` ոչ թե պատմական կամ աշխարհագրական, այլ կենսատարածքի հարց լուծվեց»: Եվ Նիկոլի 2 օր շարունակ կրկնված թեզը. «Թե «չկան տարածքներ, կա անվտանգություն», ի՞նչ է ակնարկում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ հակամարտության կարգավորման «տարածքներ անկախության դիմաց» մոդելը չեղարկվել է, եւ գործի է դրված «տարածքներ անվտանգության դիմաց» կամ ինչպես ավելի ընդունված է ասել` «տարածքներ խաղաղության դիմաց մոդելը»:

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

Այսինքն` խոսքը պարզ դավաճանության մասին է: Բայց խայտառակությունը նաեւ դաս է` որ անթույլատրելի է բուհերից հանել Հայոց պատմության պարտադիր ուսուցումը, որպեսզի ապագայում չունենանք Նիկոլի չափ չնչին պատմական գիտելիքներ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներ: Մյուս դասն այն է, որ հարկ է հանդես գալ բացառապես հայոց լեզվով` միջազգային հարթակներ տանելով պրոֆեսիոնալ թարգմանչի: Եվ վերջապես, ամենակարեւորը, որ չի կարելի  կենսական ազգային հարցերը պետության ղեկավարի մակարդակով քննարկել հեռուստաշոուի ձեւաչափով: Նախորդ ղեկավարներից եւ ոչ մեկի պարագայում դա պատկերացնել հնարավոր չէր: Ի դեպ, Վահագն Վարագյանը նաեւ շատ կարեւոր պահ շեշտեց, թե ինչ մոդելի է անցել Նիկոլը. «Սա հենց այն մոդելն էր, ինչից նախորդ իշխանությունը հրաժարվել էր` արդյունքում ստանալով ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում, իսկ վերջում` պետական հեղաշրջում»:

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆՈՒՆ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ

Այդ «դեբատ» կոչեցյալին Նիկոլը զոհաբերեց ամեն ինչ, վասն պոպուլիզմի: Որպեսզի նրա մեծ ու փոքր քարոզիչները, այդ թվում եւ Ստյոպիկ Սաֆարյանը ամբողջ օրը հրճվանքով ծլվլան, որ` տեսեք, Ալիեւին փռեց ասֆալտին եւ զարկեց պատերին, անգլերենով  ինչ լավ հիշատակեց Տիգրան Մեծին եւ այլ թագավորներին...

Անշուշտ, զոմբիացած ֆանատների համար դա լրացուցիչ խթան է, որ ուրախ եւ զվարթ վազեն ընտրատեղամասեր եւ իրենց «Այո» քվեով փորեն սահմանադրական կարգի, օրինականության եւ ժողովրդավարության գերեզմանը: Իսկ մտածող քաղաքացիների մոտ դա հակառակ արդյունքն է առաջացրել` ուժեղացնելով ձգտումը ժամ առաջ ձերբազատվելու այդ ֆյուրերիկից եւ նրա քայլասերված ոհմակներից: Արդեն շատ-շատերը, այդ թվում եւ նախորդ նախագահներին չսիրողները, հիշում են, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք թշնամի պետության ներկայացուցիչները չէին կարող այդպես լկտիանալ ու առավել եւս ծիծաղել Հայաստանի ղեկավարի վրա: Իսկ հիմա անցնենք Նիկոլին մերժողներին: Մերժող են ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները, անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը բոյկոտող հայտարարությամբ հանդես եկավ: Մերժող են եւ, նույնպես բոյկոտի տեսքով, Քոչարյանի կողմնակիցներին ներկայացնող կառույցները: Զորօրինակ` «Այլընտրանք» ՀԿ-ն, մերժող է նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք կազմակերպող «Կամք» նախաձեռնությունը: Արդեն փաստ է, որ «Ոչ»-ի շտաբ գլխավորելու համար որեւէ կուսակցություն չի դիմել ԿԸՀ, իսկ «Այո»-ի պաշտպաններն են միայն «Իմ քայլը», գումարած ՀԱԿ-ը` իր հավելվածներ Արամ Զ. Սարգսյանով եւ Ստյոպիկ Դեմիրճյանով: Փոխարենը «Ոչ»-ի շտաբ քաղաքացիական նախաձեռնության կարգով ձեւավորում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` մի քանի տասնյակ իրավաբաններով հանդերձ: Դա, ըստ էության, բոյկոտն ուժեղացնող նախաձեռնություն է, քանզի ոչ ոք չի կարող նրանց ցուցումներ տալ, որ, օրինակ, «Ոչ»-ը չի կարելի քարոզել բոյկոտի տեսքով: Դա նաեւ տեղամասային հսկողության մեխանիզմներ է տալիս, գումարած դրան` հանրաքվեի արդյունքները նաեւ ՍԴ-ում բողոքարկելու հնարավորություն: Ի դեպ, բոլորն էլ, ըստ էության, նաեւ գիտակցում են, որ մեծ թվով քաղաքացիներ վարչական ռեսուրսի միջոցով են քշվելու ընտրատեղամասեր: ՀՅԴ-ն ներկայացնող Արծվիկ Մինասյանը մասնավորապես շեշտում է. «Մենք քաջ գիտակցում ենք, որ կան բազմահազար քաղաքացիներ, որոնք պարտադրված մասնակցելու են, դրանք թե՛ հանձնաժողովի անդամներ են, թե՛ հանրային ծառայողներ են, թե՛ մանկավարժներ են: Բոլորը, ըստ իրենց տրված ցուցմանը, պիտի գնան եւ մասնակցեն այդ միջոցառմանը: Այս մարդկանց մենք խնդրում եւ հորդորում ենք կա՛մ «ոչ» քվեարկեք, կա՛մ անվավեր դարձրեք քվեաթերթիկները»: Նույնը ասում է նաեւ «Այլընտրանք» ՀԿ-ն. «Այն բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր հետեւում են մեզ, դիմում են մեզ տարբեր հանրային հարցերով, կոչ ենք անում մերժել հանրաքվեն: Եթե ոչ ոք չի ստիպում ձեզ գնալ հանրաքվեի, ապա մերժեք այն` պարզապես չմասնակցելով: Եթե պետական աշխատանքի կամ այլ պատճառով իշխանական ռեժիմից ձեզ պարտադրում են գնալ, ապա գնացեք եւ քվեարկեք «ոչ» կամ դարձրեք քվեաթերթիկն անվավեր»:

«ԵՐԿԻՐ-ՊԱՐԵՏԱՏՈՒՆ»... ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ

Ի դեպ, անվավեր դարձնելու պահով` կարող է պատահել, որ մարդկանց ստիպեն հեռախոսով լուսանկարել սեփական քվեաթերթիկը: Այդ դեպքում քաղաքացին կարող է նկարել «Այո» նշումով քվեաթերթիկը, իսկ հետո խզբզելով այն դարձնել անվավեր: Մեծագույն «քցող» Նիկոլին «քցելը» մազաչափ իսկ ամոթալի բան չէ...

Իսկ ընդհանուր առմամբ, Նիկոլն իր քայլասերվածներով հանդերձ, ձգտելու է ամեն կերպ սրել ատելության քարոզչությունը` ամենուրեք փնտրելով «հին իշխանությունների» դավերը, սակայն կուսակցությունների կողմից բոյկոտը էապես թուլացնում է այդ քարոզչության դիրքերը: Ընդդիմությունը, բնականաբար, ձգտելու է ամեն կերպ իջեցնել ատելության մակարդակը, եւ, ի դեպ, բացառապես ապակուսակցական Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությունն իր կարեւոր նպատակներից մեկը համարում է հենց ատելության «գրադուսը» իջեցնելը, իսկ Մելիքյանի պես բացառիկ բարեկիրթ մարդուն գործնականում անհնարին է ներքաշել թշնամական հակամարտության դաշտ: Ինչ վերաբերում է ուղեղը թափած ֆանատներին, ապա նրանց, թերեւս, այլեւս ոչինչ չի կարող օգնել: Բայց նրանց ֆանատությունն էլ է կեղծ` այդ կոնտինգենտը միայն սոցցանցերում է առյուծ կտրում, իսկ դրսում կուռկուռի ձագ է: Ճիշտ ու ճիշտ իրենց Նիկոլի պես, ով ներսում կատու է ճղում, իսկ Ալիեւին տեսնելուն պես դառնում ահավոր խղճուկ: Իր հռչակած «միկրոհեղափոխության» պես իր խիզախությունն էլ է միկրո...

ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՄԲ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА