o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴՊՐՈՑՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑ ՈՒ ՍՏՈՒԳԱՐՔ, ԲԱՅՑ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

18.02.2020 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԴՊՐՈՑՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑ ՈՒ ՍՏՈՒԳԱՐՔ, ԲԱՅՑ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Եթե վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հորդորում էր դպրոցը հեռու պահել քաղաքական թոհուբոհից եւ շեշտում, որ կրթական գործընթացը բացառապես ապաքաղաքական է, ապա ապրիլի 5-ին նախատեսված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ բացառությամբ մեկի` ՍԴ գործող դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեի հետ կապված, տրամադրվածությունը բոլորովին այլ է: Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում կիրակի օրով տարօրինակ ակտիվություն էր: Անձնագրի եւ սոցիալական քարտի պատճեններով մարդիկ ներսուդուրս էին անում: Ընդ որում` տպավորություն էր, որ յուրաքանչյուր խումբ ունի իր ղեկավարը եւ ցուցակը: Կրթական հաստատությունում կիրակի օրով նման եռուզեռն առնվազն հուշում էր, որ այդ ամենն ուսումնական պրոցեսի հետ կապ չունի: Իսկ եթե հանրաքվեի քարոզարշավին ընդառաջ արդեն իսկ կոորդինացվում են մարդկանց, այն էլ դպրոցների պատերի ներսում, սա առնվազն խայտառակություն կարելի է որակել: Այս ամենը չհերքեց նաեւ հենց ինքը` նախարար Ա. Հարությունյանը` նշելով հետեւյալը. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական հանձնաժողովի անդամների դասընթաց ու ստուգարք է իրականացնում»:

​​​​​​​Անչափահաս երեխաների համար սահմանաված փոխհատուցումը ուղղակի ցինիզմ է. ՀՀ նախկին վարչապետ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА