o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեկնարկեց մի նախագծի քարոզարշավ, որն իրականում շրջանառությունից հանվել է»

18.02.2020 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մեկնարկեց մի նախագծի քարոզարշավ, որն իրականում շրջանառությունից հանվել է»

Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության նախկին պետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ գնահատմամբ` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բովանդակային եւ ընթացակարգային առումներով հակասահմանադրական է, իսկ նպատակի առումով` հակապետական: Ըստ նրա` սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու ընթացակարգը խախտվել է, որովհետեւ ԱԺ-ն հարցը հանրաքվեի դնելուց առաջ պետք է ստանար ՍԴ-ի դրական եզրակացությունը:

«Նրանց սխրանքը մոռացողը՝ արժեք չունի». Արմեն Պետրոսյան (ՌԵՄԲՈ)

- Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` Սահմանադրության` ԱԺ-ի կողմից փոփոխվող հոդվածները հնարավոր է հանրաքվեի դնել միայն այն դեպքում, երբ ԱԺ-ն այն չի ընդունում: Նախագիծը չընդունված համարելու համար ԱԺ պատգամավորների 2/3-ն առաջին ընթերցմամբ պետք է կողմ քվեարկեր փոփոխությունների նախագծին, իսկ երկրորդ ընթերցումից առաջ պետք է նախագիծն ուղարկեր ՍԴ: Որոշումը ստանալուց հետո, որի մեջ պետք է գրված լիներ, որ այդ փոփոխությունները չեն հակասում Սահմանադրությանը, այլ համապատասխանում են, ԱԺ-ն պետք է երկրորդ ընթերցում կազմակերպեր եւ մերժեր ընդունումը: Այդ ամենից հետո միայն հնարավոր էր հարցը դնել հանրաքվեի: Այս ընթացակարգը խախտվել է, եւ ԱԺ-ի որոշման իրավական հետեւանքը պետք է լիներ ոչ թե հանրաքվեի դնելը, այլ առաջին ընթերցումը չանցնելու հիմքով փոփոխությունների նախագիծը շրջանառությունից հանելը: Այսինքն` երեկ մեկնարկեց մի նախագծի քարոզարշավ, որը իրականում շրջանառությունից հանվել է:

Ջավախքն ապակայունացնելն անթույլատրելի է. Վահագն Չախալյան

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА