o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իշխանությանը պետք է թիրախ, որի դեմ պայքարելով` փորձեն իրենց գործերն առաջ տանել» (Տեսանյութ)

18.02.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Իշխանությանը պետք է թիրախ, որի դեմ պայքարելով` փորձեն իրենց գործերն առաջ տանել» (Տեսանյութ)

 Մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների անվան տակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ոչ օրվա իշխանության կողմից ընտրված ՍԴ գործող դատավորների պաշտոնավարումն ընդհատելու հարցով հանրաքվեի քարոզարշավը: Գործընթացի սահմանադրականության հետ ունեցած խնդիրների եւ քաղաքական ենթատեքստերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունք TV»-ի զրույցը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

Ավելի լավ է լուռ մնաս, քո խոսքն առոչինչ է. Արթուր Գեւորգյանը՝ Տեր-Պետրոսյանին

«Ի ՍԿԶԲԱՆԵ ՀԱԿԱՕՐԻՆԱԿԱՆ, ՀԱԿԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է»

Պարոն Սահակյան, ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ բոյկոտելու է հանրաքվեն: Իրավական եւ բարոյական առումով, կուսակցության բնորոշմամբ, հակասահմանադրական գործընթացին չմասնակցելը հասկանալի է, բայց պրակտիկ տեսանկյունից` որքանո՞վ է արդյունավետ այս ճանապարհը:

Խնդիրը պետք է դիտարկել Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին, որովհետեւ հանրաքվեն այս դեպքում ոչ իրավական գործիք է` ազատվելու ՍԴ անդամներից: Սրա հետ կապված` արդեն նշել ենք մեր տեսակետը, եւ ես` որպես իրավաբան, անձամբ մատնանշել եմ այն խնդիրները, թերությունները, մարտահրավերները, իրավական պետության սպառնալիքները, իրավունքի գերակայության ակնհայտ ոտնահարումը, որոնք առկա են: Այս խնդրի մասին, կարծում եմ, այլեւս իմաստ չունի ծավալվել, որովհետեւ սա ի սկզբանե հակաօրինական, հակաիրավական գործընթաց է: Եվ բոյկոտելն ու չմասնակցելը այդ պրոցեսին եւ քարոզարշավին միջոց է` ասելու, որ հակաօրինական, հակապետական գործընթացներին մաս չենք կազմում, չենք մասնակցում եւ որեւէ գործընթացի մեջ չկանք` ո՛չ «Ոչ»-ի, ո՛չ «Այո»-ի ճամբարում: Ըստ իս, չմասնակցելը ճիշտ էր, որովհետեւ չկա իրավական բանավեճ, իրավական գործընթաց: Երբ կա բանավեճ, կարողանում ես գտնել ոսկե միջինը, բայց այս դեպքում բանավեճ չկա, այլ` միայն ցանկություն ու վերջ:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸ` ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

Իշխանությունը առանց ՀՀԿ-ի, որեւէ մի գործընթաց չի պատկերացնում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, օրինակ, նշել է, որ ՀՀԿ-ն, միեւնույնն է, ոչ ֆորմալ առումով, «Ոչ»-ի շտաբի մեջ է: Ի՞նչ կասեք այս մասին:

Չգիտեմ` ում մասին եք խոսում: Կարող են հազարավոր ու մի տեսակետ ունենալ: Ցավում եմ, որ մինչ օրս իրենց պետք է նախկին իշխանավորներից որեւիցե մեկի ստվերը, որ այդ ստվերից սարքեն մի կերպար եւ փորձեն այդ կերպարի դեմ հերոսաբար պայքարել: Եթե հայտարարում ենք, որ այս գործընթացում չկանք, բայց ասում են` միեւնույնն է, կաք, այս տրամաբանության մեջ ի՞նչ պետք է ես ասեմ, համոզե՞նք, երդվե՞նք: Հետեւաբար, սա եւս մեկ ապացույց է, որ այս ամբողջը կեղծ է, իրենց պետք է թիրախ, որի հետ կռվելով փորձեն իրենց գործերը առաջ տանել կամ չարած գործերը փորձեն սրանով ստվերել: Նորից եմ ասում` չէի ցանկանա Սահմանադրական դատարանի թեման քաղաքական ենթատեքստի մեջ դիտարկվեր, որովհետեւ եթե օրենսդիրը, գործադիրը քաղաքական կոնտեքստի մեջ կարելի է քննարկել, ապա դատական իշխանությունը ցանկացած ժողովրդավար երկրում պետք է դիտարկել իրավական մեխանիզմներով, որոնք ամեն գնով զերծ են պահում այն քաղաքական անցուդարձից: Դատավորը չպետք է իր որոշումը կայացնի քաղաքական օրվա հրամայականին, քաղաքական կուրսին համապատասխան, այլ պետք է իր որոշումները մշտապես կայացնի` հանուն ՀՀ-ի եւ նրա օրենքների:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին, ուշադրություն հրավիրելով դատարանի կազմակերպչական բնույթի խնդիրների վրա

«ՇԱՏ ՎԱՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

Ի վերջո, ինչի՞ն է «այո» կամ «ոչ» ասելու ՀՀ քաղաքացին` ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ:

– «Այո»-ի շտաբն իր քարոզարշավը կանի` կտեսնենք: Մի խումբ իրավաբաններ էլ նախաձեռնել են «Ոչ»-ի շտաբ ստեղծել, ինչը, որպես իրավաբան, ողջունում եմ: Միգուցե, այս ճանապարհով փորձեն իրավական դիսկուրս ծավալել: Ինչ վերաբերում է հանրաքվեին մասնակցող քաղաքացուն, նա «այո» է ասելու հակաիրավական մի գործընթացի, Սահմանադրական դատարանի այն անդամներին աշխատանքից ազատելուն, որոնք այս իշխանության օրոք չեն ընտրվել: «Այո» ասելով` սկիզբ են դնելու մի գործընթացի, որ այսուհետ որեւէ քաղաքական ուժ, որը կգա իշխանության, նույն մոտիվացիայով, նույն պատճառաբանությամբ ու փաստարկներով հեռացնելու է նախորդ, այսինքն` այս իշխանության ժամանակ ընտրված ոչ միայն ՍԴ դատավորներին, այլ ողջ դատական համակարգը: Եվ եթե երկու տարին մեկ կարող է իշխանություն փոխվել, ապա պատկերացրեք, թե ինչ խառնաշփոթ կարող է տեղի ունենալ դատական համակարգում: Բազմաթիվ փաստեր, միջազգային փորձ դրվել են հենց այս սկզբունքի վրա, որ դատավորները պաշտոնավարում են մինչեւ կենսաթոշակի տարիքի հասնելը: Տարբեր երկրներում պաշտոնավարման շեմերն այնպես է սահմանված, որ դատավորները կաշկանդված չլինեն իրենց գործունեության մեջ իրենց գործատուից: Այսինքն` իրենց նշանակելն ու հանելը պայմանավորված չլինեն քաղաքական հայեցողությամբ, ամեն նման գործընթացի ժամանակ հանրաքվեներ չանցկացվեն, որովհետեւ այն ոչ միայն ծախսատար է, այլեւ շատ դեպքերում պրոֆեսիոնալ մոտեցման խնդիր կա:

Արտակարգ իրավիճակը հավիտյան չի կարող երկարացվել. Ռոբերտ Մարգարյան

Դուք խոսում եք իրավական լուրջ գործընթացներից, բայց իշխանությունները ժողովրդին ներկայացնում են, թե իր սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական բոլոր խնդիրների պատճառը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է, եւ եթե նրան ու ՍԴ մյուս անդամներին պաշտոնից հանենք, ապա ամեն բան լավ է լինելու: Որքանո՞վ սա կապ ունի իրականության հետ:

Իմ անձնական որոշումն է, որ քարոզարշավը մեկնարկելու օրվանից սկսած` Սահմանադրական դատարանի թեմայով խոսելու եմ բացառապես կարճ եւ իրավական կոնտեքստում: Ներողություն պետք է խնդրեմ, բայց այս պահին զերծ կմնամ քաղաքական գնահատականներ տալ:

ԱԺ ժամանակավո՞ր, թե՞ ժամանակավրեպ հանձնաժողովներ

«ԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ՄԻ ԿՂԶԻԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐՏԵՂ ՄԵԿ ՀՈԳՈՒ ՕՐՎԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԱՊՐՈՒՄ ԲՈԼՈՐԸ»

Այն, ինչ Դուք եք ասում, դրա մասին նախազգուշացնում էին նաեւ ԵԽԽՎ-ից, Վենետիկի հանձնաժողովից, սակայն դրանք տարակերպ մեկնաբանվեց: Ի վերջո, ավելի կո՞շտ արձագանք պետք է լիներ, էլ ի՞նչ պետք է անեին, որ իշխանությունը գիտակցեր, որ այս գործընթացը վատ հետեւանքներ է անելու:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը շնորհավորել է կանանց և աղջիկներին

Անտեսվում են միջազգային բազմաթիվ կոչեր: Իհարկե, Վենետիկի հանձնաժողովը փորձագիտական բարձր որակավորում ունեցող խումբ է, որի կարծիքը ոչ պարտադիր է: Բայց, եթե հաշվի չենք առնում միջազգային տարբեր կառույցների հորդորները, խոսքը, դառնում ենք մի կղզիացած պետություն, որտեղ ապրող մարդկանց համար մեկ հոգու կամքից կախված նշվում են օրենքներ, սահմաններ, եւ այդ մարդու օրվա տրամադրությամբ են ապրում բոլորը: Սա էլ է տարբերակ, բայց մենք պետք է որոշենք` գնում ենք ա՞յս, թե՞ քաղաքակիրթ տարբերակով:

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՎԵՐՑՆԵԼ «ՈՉ»-Ի ԴՐՈՇԱԿԸ»

Բայց օրվա իշխանության պատկերացումները բոլորովին այլ են: Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ասում է, որ «օրենքներն ու Սահամնադրությունը առ ոչինչ են, եթե ժողովուրդն է ցանկանում»:

Ցավում եմ, որ մինչեւ օրս ապրում ենք «հեղափոխական», իշխանազավթման այդ տրամադրություններով: Իհարկե, օրենքները եւ Սահմանադրությունը ժողովրդի տրամադրությունը եւ կարծիքը պետք է արտահայտեն: Դրա համար են ԱԺ պատգամավորները, որոնց պատվիրակել է ժողովուրդը, որպեսզի այնտեղ իրենց շահերը պաշտպանեն: Բայց Ձեր նշածը  ստրկատիրական հասարակարգի մտքեր են, որոնց հետ կապված` նույնիսկ վերլուծել կամ հասկանալ, անգամ սխալ կլինի մեկնաբանել: Մենք իրավական, ժողովրդավարական պետություն ենք, օրենքները գործում են ու գերակա են, եւ ԱԺ-ի կողմից ընդունած օրենքները պարտադիր են բոլորի համար` անկախ իր սոցիալական դիրքից ու պաշտոնից: Ժողովուրդը հանրաքվեի միջոցով կարող է ազգի առաջ ծառացած լրջագույն խնդրին «այո» ասել, ինչպես 90-ականներին ասաց անկախությանը: Ժողովուրդը համախմբվում է 10-15 տարին մեկ եւ սահմանադրական փոփոխություններին է ասում «այո» կամ` «ոչ», որից էլ բխում են հետագա օրենքները: Բայց ժողովուրդը չի կարող այդ օրենքներից վեր կանգնել կամ ամեն օր որոշել, թե ինչ հարաբերություններ պետք է ունենանք:

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է փոփոխությունների. Տիգրան Ավինյանի նոր որոշումը

Խորհրդարանական եւ արտախորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերը վարվեցին այնպես, ինչպես ՀՀԿ-ն: Այսինքն` համախմբված բոյկոտեցին այս հանրաքվեին: Կարելի՞ է ասել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասած «կոնսենսուս -1»-ն այսօր ինչ-որ առումով կայացել է:

Որեւէ մեկը չի ուզում մտել այս հակաիրավական գործընթացի մեջ եւ վերցնել «Ոչ»-ի դրոշակն ու գնալ առաջ: Գնալ` ի՞նչ անել, ի՞նչ ասել: Չէ որ այս ընթացքում բոլորը գրեթե միահամուռ, այդ թվում միջազգային կառույցները գոռում էին, որ ժողովուրդ, սա սխալ գործընթաց է, մի՛ գնացեք այդ ճանապարհով: Եթե, օրինակ, ընդհանուր սահմանադրական բարեփոխումների շրջանակում տեղի ունենային նմանատիպ փոփոխություններսահմանվեր, որ ՍԴ-ն ձեւավորվում է 2021 թվականից նոր կազմով եւ այլն, կլիներ ինչ-որ տեղ տրամաբանության մեջ: Բայց խնդիրը դիտարկել ընդամենը մեկ անձի պաշտոնից հեռացնելու տիրույթում, սա հակաիրավական է: Այն էլ փոփոխությամբ այն հոդվածի, որն իր ֆունկցիան կատարել է: Նորից այն հետ բերել եւ իրականացնելը կլինի ոչ ճիշտ: Նման քայլերով ամեն ինչ կարելի է փոխել, նույնիսկ կարող ենք հետ գնալ Անկախության հռչակագիրը փոխել: Սա ուղղակի անթույլատրելի է: Ինչ վերաբերում է «կոնսենսուս -1»-ին, կարծես թե, կան ուժեր, որոնք փորձում են «Այո»-ի դրոշակը վերցնել, որոնք հիմնականում նախկին ՀՀՇ-ական տիրույթն է: Ժամանակ թող անցնի, նոր ավելի ճիշտ գնահատական կարելի է տալ:

​​​​​​​Եթե Սերժ Սարգսյանին հրավիրում եք, որ ձեզ դաս տա, նորմալ եմ համարում. Դավիթ Մկրտչյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА