o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԷԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍԻՐԵԼԻՆ ՉԷ՞

19.02.2020 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԷԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍԻՐԵԼԻՆ ՉԷ՞

Արցախյան թեկնածուներից ոմանք անգամ արդեն իսկ չեն բացառում, որ ընտրությունները կուղեկցվեն նախընտրական բախումներով ու խժդժություններով: Իսկ ահա Արցախի մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով իրեն դեռ ամիսներ առաջ համարում էր ֆավորիտ թեկնածու եւ Փաշինյանի ներկայացուցիչ, այս օրերին ընկել է մտորումների մեջ: Ըստ աղբյուրի. «Արայիկը մտածում էր, որ հայաստանյան իշխանությունները, այսպես ասած, «ստավկան» իր վրա են դնելու: Բայց ինչքանով մոտենում է ընտրական գործընթացը, այնքան հասկանում է, որ ՀՀ իշխանությունները, այսպես ասած «զադնի» են դրել իր մասով: Ու հիմա Արայիկն ու իր շրջապատը որոշել այլ ավելի ազդեցիկ ուժեր համախմբել իրենց շուրջ, որպեսզի կարողանան, այսպես ասած, պատվով դուրս գալ»:

Արցախի նոր ԱԺ-ում ներկայացված կլինեն 5 ուժեր. առաջին տեղում Արայիկ Հարությունյանի գլխավորած ուժն է, երկրորդում` Սամվել Բաբայանի

Ի դեպ, վերջերս «Իրավունքը» ենթադրություն ներկայացնելու առիթ ունեցել էր, որ Փաշինյանի ամենահավանական թեկնածուն Մասիս Մայիլյանն է: Եվ ահա, մեր աղբյուրի հիշատակված տեղեկատվությունն անուղղակիորեն այս մասին է խոսում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА