o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.02.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Սահմանադրական դատարանի դատավոր ՖԵԼԻՔՍ ԹՈԽՅԱՆԸ արձանագրում է այն զարմանալի եւ վրդովեցուցիչ հանգամանքը, որ վերջին կես տարին իրենց անընդմեջ հայհոյում են, օրենքն էլ իրենց թույլ չի տալիս որեւէ ձեւով դրան պատասխանել: Բարձր դատարանի դատավորը նաեւ արձանագրեց, որ զարմանալիորեն հայհոյողներից շատերը իրենց պահում են, ինչպես կասեր ժողովուրդը, անաղուհաց քրդի շան պես. «Մեկ-մեկ ամաչում եմ որոշ լրատվամիջոցների` փրկել ենք սնանկացումիցորոշման նախագծի վրա ես էլ եմ աշխատել: Բայց ոչ ոք չի ասում, որ դա արել է ՍԴ-ն: Սեփականության իրավունքի հետ կապված Հյուսիսային պողոտայի, որոշ մարդիկ մինչեւ հիմա Հյուսիսային պողոտայի հաղթանակների հաշվին ապրում են: Մի անգամ չասեցին, որ Եվրոդատարանում հաղթել են, որովհետեւ ՍԴ-ն այդպիսի որոշում է կայացրել»: Ֆելիքս Թոխյանի խոսքով` իրենց համար ծանր է` ՍԴ դատավորների հասցեին հայոհանքներ լսելը. «Մենք էլ ընտանիք ունենք, շատ ծանր է այս վիճակը: Հեռուստացույցը միացնում ենք մեզ հայհոյում են, անջատում ենք` հայհոյում են, այսպես չի լինի: Պետք է հարգել պետական ինստիտուտը»: Իհարկե, ելք չէ հեռուստացույցի հետ մեկտեղ նաեւ համացանցն անջատել, բայց այսօր ՍԴ դատավորները պահում են երկրի իրավակարգի թիվ մեկ դիրքը: Այնպես որ, զարմանալով եւ Բարձր դատարանին մաղթելով տոկունություն, մնում է հիշեցնել երկրորդ աշխարհամարտի ամենածանր պահին Ստալինի արձակած հրամանը, որը կոչվում էր «Ոչ մի քայլ հետ»:

ԶԱՐՄԱՆՔ

Արցախի նախագահի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ արձանագրել է մի զարմանալի եւ ուշագրավ հանգամանք. «Փաշինյան-Ալիեւ բանավեճը եւս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որեւէ նորմալ, կառուցողական քայլի: Զարմացած ենք, որովհետեւ պատկերացնում էինք, որ Ալիեւը մի քիչ ավելի խորը գիտելիքներ ունի սեփական պատմության վերաբերյալ: Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է, խորհուրդ կտամ ավելի լավ նայել իրենց պատմությունը»: Այո, պարոն Բաբայանն իրավացի է, մազութային սուլթանի բռնապետի մակարդակը իրոք 3-րդ դասարանի էր: Բայց այդ դեպքում զարմանքով հանդերձ պետք է հարցադրենք` բա Նիկոլի՞ մակարդակը ինչքան է, որ անմակարդակ Ալիեւի մոտ դարձել էր կուռկուռի ձագ...

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, մեր թղթակիցն առիթ ունեցավ քաղաքական հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԻՆ հարցեր ուղղել նույն Նիկոլի հոգեվիճակի մասին: Զորօրինակ, ինչո՞ւ «ճտիկով գրչի» նկատմամբ տարօրինակ հակումը շարունակվեց նաեւ Մյունխենում, եւ ինչո՞ւ ոչ մի կերպ իր վերջը չի գտնում սելֆիի նկատմամբ Նիկոլի հակումը, որ անգամ չդիմացավ եւ Բեռլինում Բրեժնեւի եւ Խոնեկերի «խորը համբույրը» պատկերող նկարի ֆոնին սելֆի արեց: Ըստ Մադաթյանի. «Նիկոլ Փաշինյանն իր գրիչային իրավիճակը սկսեց անելանելի վիճակից, իսկ ինչ վերաբերում է սելֆի անելուն, սելֆին ինքնին պատալոգիա է»: Բայց միաժամանակ հոգեբանը մատնանշեց եւ պոզիտիվ հանգամանք. «Շատ ուրախալի է, որ Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ սելֆի չարեց»: Իսկ մենք կավելացնենք` լավ է նաեւ, որ Ալիեւին չհորդորեց լինել «դուխով»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА