o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՃ ՈՒ ԿՌԻՎԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

19.02.2020 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՃ ՈՒ ԿՌԻՎԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Արարատի մարզպետարանում կրկին կրքոտ վեճ է տեղի ունեցել: Ըստ հավաստի աղբյուրների` այս անգամ թեժ վիճաբանությանը ականատես են եղել մարզպետարանի աշխատակիցները եւ այդ պահին մարզպետարան այցելած քաղաքացիները: Թեժ վիճաբանությունը, որը տեղի ունեցել «Արտաշատ Իրավապաշտպան» ՀԿ նախագահ Արուս Հովհաննիսյանի եւ մարզպետարանի առողջապահության վարչության ղեկավար Սուսաննա Կտրակյանի միջեւ, շատ արագ էլ վերածվել է բարձր աղմուկի: Բանն այն է, որը ՀԿ նախագահը, ըստ աղբյուրի, բարեգործական առողջապահական ծրագրեր է իրականացրել (բժշկական սկրինինգներ մասնագետ-բժիշկների մասնակցությամբ, գյուղական համայնքներում), սակայն կազմակերպության ղեկավարը տարաձայնություն ունի կոկորդիլասեր մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ «կրկին փորձիր» տարբերակով աշխատակազմի ղեկավար նշանակված Լիլիթ Միրզախանյանի եւ մարզպետարանի որոշ չինովնիկների հետ: Արդյունքում, հերթական բժշկական  ակցիան, որը պետք է տեղի ունենար գյուղական համայնքներից մեկում, ձախողվեց, քանի որ Հովհաննիսյանի եւ Կտրակյանի ջրերը մեկ առվով չեն հոսում: Կտրակյանն առաջարկել է ՀԿ-ին՝ ինքնուրույն գործունեությամբ չզբաղվել, այլ գործել մարզպետարանի թեւի տակ, որի արդյունքում ՀԿ-ի արածները կվերագրվեն մարզպետարանին: Բայց ՀԿ նախագահը հրաժարվել է՝ ասելով, որ իրենք անկախ, են, եւ մարզպետարանի ուղղորդված թելադրանքները իրենց համար չեն:

Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը․ մարզպետ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА