o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՐԴՈՂԱՆԸ՝ ՍԻՐԻԱԿԱՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ

19.02.2020 21:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԷՐԴՈՂԱՆԸ՝ ՍԻՐԻԱԿԱՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ

Թեեւ վերջին օրերին շարունակվող ռուս-թուրքական բանակցություններին, որին Մյունխենում ընթացք տվեցին նաեւ Լավրովն ու Չավուշօղլուն, այնուամենայնիվ, Սիրիայի հետ կապված պայմանավորվածությունների կողմերը դեռ չեն հասնում: Ընդ որում, այս բանակցություններին զուգահեռ, վերլուծական գնահատականներն օրակարգ բերցին նաեւ այս հարցը՝ իսկ Մոսկվայի ինչի՞ն է պետք Սիրիայի հարցով Անկարայի հետ ինչ-որ բան պայմանավորվել:

Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 75-ի. Թուրքիայի առողջապահության նախարար

Սակայն նախ ներկայացնենք այն իրավիճակը, որը երեկվա դրությամբ տիրում էր Սիրիայում, ավելի կոնկրետ՝ Թուրքիայի անթաքույց հովանավորությամբ գործող ահաբեկչական մի շարք խմբավորումների վերջին բաստիոններից մեկը դարձած Իդլիբի տարածաշրջանում: Հարձակումը, որ այս ուղղությամբ սիրիական բանակային ուժերը նախ դանդաղ, ապա՝ գնալով արագացող տեմպերով իրականացնում են դեռ անցած դեկտեմբերից սկսած, վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում լուրջ հաջողությունների հասավ: Սիրիական բանակի նախնական խնդիրն էր Սիրիայում նշանակությամբ թիվ 1-ը հանդիսացող Հալեպ-Համա-Դամասկոս մայրուղու ամբողջական ազատագրումը: Սա նշանակում էր նաեւ՝ ազատագրել Իդլիբում գրոհայինների զբաղեցրած տարածքների մոտ կեսը: Գումարած դրան, Իդլիբի մնացած հատվածն այս դեպքում էապես կորցնում է դիմադրողականությունը: Իսկ ահա տարածաշրջանի ամբողջական ազատագրման դեպքում նախ՝ գործնականում ավարտական փուլ կմտնի նաեւ սիրիական ողջ պատերազմը: Եվ երկրորդը, Թուրքիան կկորցներ Սիրիայում իր հիմնական դիրքերը: Եվ ահա, հարձակումը միանգամայն հաջող ընթացավ, եւ այս պահին ոչ միայն լիովին ազատագրված է հիշատակված ռազմավարական մայրուղին, այլ նաեւ՝ Հալեպի ողջ հարակից գոտին, եւ վերջին օրերին Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը գործնականում դարձել է թիկունքային բնակավայր: Ընդ որում, սիրիական բանակի առաջխաղացման հետ մեկտեղ, Թուրքիայի համար գնալով ավելի էր ուրվագծվում այդ հարձակումից բխող հետեւանքները: Արդյունքում, Էրդողանը որոշեց խոշոր խմբավորումներ մտցնել Իդլիբ ու դրանով ոչ միայն սկսել արդեն բացահայտորեն օժանդակել գրոհայիններին, այլ նաեւ՝ ուղղակի բախման մեջ մտնելով սիրիական բանակի հետ: Վերջին օրերին էլ սկսվեցին սպառնալիքներ, որ կհարվածեն սիրիական զորքերին ոչ միայն Իդլիբում, այլ նաեւ՝ մյուս բոլոր հատվածներում: Այն, որ Անկարայի նման քայլը բացահայտ ագրեսիա է սուվերեն պետության նկատմամբ, հասկանալի է: Իսկ այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի անդամ պետության դեմ նման ագրեսիային ոչ մի ռեակցիա Անվտանգության խորհրդից չհետեւեց, ցույց է տալիս, թե ներկայիս համաշխարհային կառավարման համակարգն ինչ ձախողված վիճակում է: Բայց, չնայած դրան, սիրիական այդ ագրեսիան, գոնե ներկայիս դրությամբ, հենց Անկարայի համար է, որ լուրջ խնդիր է դարձել: Նախ, թուրքական զորքերը, թեեւ մշտական թարմացումներին եւ նորանոր խմբերին, սիրիական բանակի հարձակողական տեմպերի վրա որեւէ էական ազդեցություն չթողեցին: Ավելին, մի շարք դիրքերում թուրքերի պարտությունը, այդ թվում՝ ստրատեգիական իմաստով լիակատար էր: Իսկ դա մեկ բան է նշանակում. չնայած Սիրիայի հյուծված վիճակին, այնուամենայնիվ, երկարամյա պատերազմով անցած սիրիական բանակը մարտունակությամբ ոչ միայն չի զիջում, այլ նկատելիորեն գերազանցում է այդքան գովերգված թուրքական բանակին: Իհարկե, սիրիական բանակի հետ են նաեւ ռուսական ուժերը: Սակայն ռուսների աջակցությունը հիմնականում օդում է՝ ավիացիայի միջոցով, իսկ ցամաքային գործողություններում՝ մասնագիտական բնույթի: Մյուս կողմից, թուրքերն էլ գործում են մեծաքանակ գրոհային խմբավորումների հետ: Այսինքն, պետք է որ ինչ-որ հավասարակշռություն լիներ, բայց դրանից իրողությունը չի փոխվում՝ սիրիացիները շարունակում են հաջողությամբ հարձակվել: Ընդհանուր պատկերը սա է: Իսկ խորքային առումով, հասկանալի է՝ տեղի է ունենում ռուս-թուրքական բախում, այդ թվում՝ դիվանագիտական հարթությունում: Իմաստն էլ կարելի է հասկանալ. այն տեսքով, որով ավարտվում է սիրիական պատերազմը, առաջանում է նման պատկեր: Սիրիան լիովին ազատագրվում է, այդ թվում՝ օտարերկրյա ինտերվենտներից, ու այդ երկրում միակ արտաքին ռազմական ուժը մնում է ռուսական ռազմաբազան: Ասենք, Իրանը եւս կմնա փաստացի Սիրիայում ներկայացված: Գումարած դրան, բարձր մարտունակությամբ սիրիական բանակը, եւ կստացվի միանգամայն ծանրակշիռ ուժ, որը մի կողմից՝ լրջորեն կաշկանդում է Իսրայելին, մյուս կողմից՝ Թուրքիային: Եվ այն, որ այս բալանսն իր էական շտկումները կմտցնի նաեւ ողջ Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքականության վրա, դա էլ է պարզ: Թուրքիան փորձեց նման հեռանկարները կանխել ռազմական միջամտությամբ, սակայն չկարողացան, եւ հազիվ թե հետագա փորձերը հաջողության բերեն: Բանն այն է, որ էլ ավելի ուժեղացնելով իր սիրիական խմբավորումը, արդեն ռուսների հետ ուղղակի ռազմական բախման մեջ հայտնվելու ռեալ վտանգի առաջ է կանգնում: Անկարան փորձեց նման հեռանկարին նախապատրաստվել՝ ՆԱՏՕ-ից օգնություն խնդրելով: Սակայն միայն նման պատասխան ստացավ՝ հարձակումը Թուրքիայի դեմ չէ, այսինքն՝ ՆԱՏՕ-ի ընթացակարգերն այս դեպքում չեն գործում: Արդյունքում, Անկարային մնաց նորից անցնել Մոսկվայի հետ լեզու գտնելու փորձերի: Բայց այս իրավիճակում արդեն Մոսկվային պետք չէ նման հանգուցալուծումը: Քանի դեռ սիրիական ուժերի հաջող հարձակումը շարունակվում է, ապա զուգահեռաբար ամրապնդվում են մոսկովյան քաղաքական դիրքերը եւ նվազում թուրքականը: Իսկ եթե Իդլիբն ամբողջությամբ ազատագրվի, ինչի բոլոր շանսերը կան, ապա Սիրիայում որեւէ բան թուրքերին զիջելը Մոսկվայի համար կդառնա պարզապես անիմաստ: Նկատենք նաեւ, որ սիրիական պատերազմի նման հանգուցալուծումը նկատելիորեն ամրապնդում է նաեւ Թուրքիայի տարածաշրջանային հիմնական հակառակորդի՝ Իրանի դիրքերը: Ու արդյունքում, հաշվի առնելով նաեւ այն բոլոր հակասությունները, որոնք Անկարան ստեղծել է նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ, Էրդողանին, թերեւս, կմնա կամաց-կամաց հրաժարվել նաեւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական լիդերության եւ երբեմնի օսմանիզմին վերադառնալու ծրագրերից: Այդ թվում նաեւ՝ Հարավային Կովկասի ուղղությամբ գերսրված ախորժակից:

Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 30 դեպք

Ք.Ս.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА