o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱ, ԻՍԿ ՊԱՏԺՎԱԾՆԵՐ՝ ՈՉ

19.02.2020 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱ, ԻՍԿ ՊԱՏԺՎԱԾՆԵՐ՝ ՈՉ

«Իրավունք» թերթը նախորդ հրապարակման մեջ գրել էր, որ թեթին հասած հավաստի աղբյուրները փաստում են, որ ի հայտ են եկել անձինք, ովքեր մուտք են գործում տարբեր ԱՊՊԱ ընկերությունների բազաներ եւ գտնում քաղաքացիների, որոնց ԱՊՊԱ-ների ժամկետները մոտ օրերս լրանում է՝ նոր պայմանագիր առաջարկելով նրանց, անգամ այն հաճախորդներին, որոնք արդեն իսկ հասցրել են ԱՊՊԱ գործակալություններում կնքել եկող տարվա պայմանագիրը: Սա նշանակում է, որ ավտոսեփականատերերի անձնական տվյալները հայտնվել են չգիտես ում ձեռքին: Եվ սա այն դեպքում, երբ պետության երաշխավորությամբ է, որ քաղաքացիներն իրենց տվյալները տրամադրում են ապահովագրող մասնավոր ընկերություններին:

Այս վիրուսը չի հարցնում` դու իշխանամետ ես, թե ընդդիմադիր. Վահան Բաբայան

 

«ԱՌԱՆՑ ԱՆՁԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ, ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԸՆԹԱՑՔ ՏԱԼ»

Այսպիսով, ինչպե՞ս է Ապահովագրողների բյուրոն պաշտպանում անձնական տվյալներ, եւ ի՞նչ եղանակով են դրանք հայտնվում այլ անձանց մոտ, արդյոք այս կերպ չի՞ խախտվում պետական երաշխիքը: Թեմայի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում փորձել ենք պարզաբանում ստանալ անձամբ Ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն ՎԱՀԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ, ով անդրադարձավ հնչեցրած ահազանգին.

Վահագ Ռաշի համար 2020-ը սկսվել է ընտանեկան եւ ստեղծագործական նորություններով (Տեսանյութ)

- Նախ նշեմ, որ այնպես չէ, որ այդ մարդիկ նոր են հայտնվել, եւ այնպես չէ, որ դա նոր երեւույթ է: Նմանատիպ խնդիրներ եղել են նաեւ նախորդ տարիներին: Տվյալ դեպքում խոսքը անձանց հեռախոսահամարների մասին է, որով տեղեկացնում են ԱՊՊԱ պայմանագրի ավարտի կամ վերակնքման անհրաժեշտության մասին: Տեսեք, արդեն երկու տարի է, ինչ ԱՊՊԱ պայմանագրեր հնարավոր է կնքել նաեւ առցանց: Այդ դեպքում լինում է ուղիղ կապ ապահովագրական ընկերության հետ` առանց միջնորդի. մուտքագրելով տվյալները, րոպեների ընթացքում ստանում եք Ձեր էլեկտրոնային էջին ԱՊՊԱ պայմանագրի վկայագիրը, ընդ որում՝ հինգ տոկոս ցածր ապահովագրավճարով: ԱՊՊԱ պայմանագիր կարելի է կնքել նաեւ այցելելով ԱՊՊԱ գրասենյակ, եւ երրորդ տարբերակը` միջնորդավորված ապահովագրական գործակալների միջոցով: Դեռեւս ամենամեծ պայմանագրերի կնքման մասնաբաժինը ունեն ԱՊՊԱ գործակալները, որոնք աշխատում են տարբեր ապահովագրական ընկերությունների հետ: Եվ երբեմն այս երեւույթը կարող է դառնալ անառողջ մրցակցության տարր: Չնայած նրան, որ անձնական տվյալը ապահովագրական գաղտնիք է: Տվյալ գործակալը կամ պայմանագիր կնքող անձը ապահովագրական գաղտնիք կրող է, եւ այդ տվյալները այլ ընկերության համար օգտագործել, պարզապես իրավունք չունի: Այս կետը ամրագրված է թե՛ օրենքով եւ թե՛ ԱՊՊԱ բյուրոյի կանոններով: Օրենքից դուրս բոլոր այլ երեւույթները անօրինական են, եւ մենք` Ձեզ հետ միասին, պետք պայքարենք այդ երեւույթների դեմ եւ հասկանանք, թե որտեղից են եղել աղբյուրները: Բազմաթիվ դեպքերում մարդիկ բողոքել են նախորդ տարիներին, բայց երբ հարցը հասել է իրավապահ մարմիններին, եւ մեզ անհրաժեշտ էր այդ անձի աջակցությունը, որ ինքը բողոքում է, որ համաձայն չէ, որ իր անձնական տվյալները որեւէ մեկն օգտագործի, վերջում պարզապես տվյալ անձը հետ է կանգնել: Սա թերեւս միակ դեպքն է, որ առանց անձի համագործակցության, մենք չենք կարող ընթացք տալ իրավապահ համակարգում: Այ՛ո, համաձայն եմ, այդ զանգերը իրոք նյարդայնացնող են, բայց, փաստորեն այնքան լուրջ չէ, որ դրա հետեւից գնան:

Ինչպես հասարակության մեջ կանխել կոնֆլիկտները. նոր հետազոտություն

 

«ՄԱՐԴԻԿ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԱՅԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒՑ»

- Պարոն Ավետիսյան, Դուք նշեցիք, որ հիմնականում հեռախոսահամարների միջոցով են զանգահարում այլ հաճախորդների, սակայն ունենք դեպքեր, երբ զանգահարել են տան հեռախոսահամարին, անգամ բնակարան են այցելել: Այսինքն, թեեւ Դուք նշեցիք, որ, այո, օրենքով կարգավորված է վերոնշյալ խնդիրը, սակայն օրնակները շատ են, որ որոշ անձինք, այնուամենայնիվ, շրջանցում են օրենքը եւ հանցագործության դիմում: Կա՞ն կոնկրետ օրինակներ, երբ նման անձիք պատասխանատվության են ենթարկվել:

«Ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել». Գոռ Սուջյանը հերքում է ԿԳՍՄ նախարարին

- Նախորդ տարիներին եղել են բազմաթիվ բողոքներ, պատրաստված են եղել բազմաթիվ փաթեթներ, մնում էր միայն, որ տվյալ անձինք լիազոր են մեզ, եւ մենք ընթացք տայինք ահազանգին: Բայց բոլոր դեպքերում անխտիր, մարդիկ վերջին պահին հրաժարվել են այդ հայտարարությունը ստորագրելուց: Որեւէ նման դեպքով իրավապահ մարմիններին հաղորդում չի եղել, քանի որ վերջին պահին հրաժարվել են բոլոր բողոքողները` առանց բացառության: Եվ եթե կան նմանատիպ մարդիկ, ովքեր պատրաստ են համագործակցելով մեզ հետ` հասնել աղբյուրի բացահայտմանը, մենք, հավատացեք, պատրաստ ենք: Այդ թվում, մեր քաղաքացիների փոխարեն կատարել բոլոր փաստաթղթային մասը եւ դիմել իրավապահ մարմիններին: Ավելին ասեմ` մենք պարբերաբար քննարկում ենք ԱՊՊԱ վկայագրից հեռախոսահամար հանելու գաղափարը: Բայց վստահ եմ, որ հեռախոսահամարը հանելու պարագայում էլ մենք կունենանք նմանատիպ խնդիր: Ի վերջո պետք է հասկանանք, թե ինչպես են զարտուղի ճանապարհներով ԱՊՊԱ գործակալները անձնական տվյալներին տիրապետում: Սա երեւույթ է, որի դեմ պետք է պայքարել, եւ որի դեմ բյուրոն միայնակ չի կարող պայքարել: Համենայնդեպս, այս պահին համատարած տվյալների արտահոսք չկա, բայց, այո, նման ահազանգեր մենք եւս ունեցել ենք:

Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի խոչնդոտի ֆիլմի ընթացքը

- Դուք ասում եք, որ քաղաքացիները ահազանգում են, բայց կես ճանապարհից հետ են կանգնում: Բայց մարդիկ էլ դա բացատրում են հետեւյալ կերպ` մենք պետությանն ենք վստահել անձնական տվյալները, եւ եթե պետությանը վստահված անձնական տվյալները հասանելի են դառնում այլ անձանց, ուրեմն թող պետությունն էլ հետամուտ լինի:

- Հասկանում եմ, բայց այստեղ իրավական հարց կա, այդ մարդը պետք է հայտնի, որ իր անձնական տվյալները անօրինական ճանապարհով հասանելի են դարձել այլ անձանց, որ մենք էլ դիմենք իրավապահներին, որպեսզի պարզենք, թե ում է պատկանում այդ հեռախոսահամարը, ով է տվել նրանց տվյալ հեռախոսահամարը, իրավասո՞ւ է արդյոք տվյալ անձը՝ այդ հեռախոսահամարին զանգահահարել: Մենք ընդամենը ասում ենք, որ բողոքարկեք, հայտարարեք, որ Ձեր տվյալները օգտագործվել են ապօրինի, ապա  լիազորեք մեզ, որպեսզի մենք Ձեր անունից պահանջ ներկայացնենք իրավապահ մարմիններին: Իհարկե, եթե պետությունը ստեղծել է Բյուրո՝ որպես կարգավորող մարմին, ապա այն պարտավոր է իր կարգավորումներն այնպես անել, որ մարդիկ լինեն պաշտպանված: Ավելին ասեմ, անգամ Բյուրոյի աշխատակիցներից որեւէ մեկը չունի մասսայական տվյալներ` արտահանելու տեխնիկական հնարավորություն:

«Մեցցո Պրոդաքշն»-ը ներողություն է խնդրել Վահան Արծրունուց

- Բայց, պարոն Ավետիսյան, եկեք ֆիքսենք, որ ամեն դեպքում խախտվում է պետական երաշխիքը: Մնացածն արդեն Բյուրոյի խնդիրն է: Ի վերջո, որ կա տվյալների արտահոսք, ակնհայտ է նաեւ Բյուրոյի համար, անկախ նրանից՝ քաղաքացիներն ինչ-որ դիմում կստորագրեն, թե՝ ոչ:

- Ես համաձայն եմ: Գուցե օրենսդրություն էլ պետք է ինչ-որ կերպ փոփոխել, որովհետեւ այստեղ փաստի հաստատման հարցն է կարեւոր: Բայց դա առանց քաղաքացիների լիազորության, մենք չենք կարող իրականացնել: Հիմա մենք շրջանառելու ենք փաստաթուղթ, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր կդիմեն իրավապահ մարմիններին՝ տվյալ խնդրի առնչությամբ եւ քննության ընթացքում կհասատվի տվյալ փաստը, ապա տվյալ զարտուղի ճանապարհով անձնական տվյալ օգտագործողը, բացի քրեական պատասխանատվությունից, որոշակի գումարային փոխհատուցում եւս պարտավոր լինի տրամադրել այն անձին, ում տվյալներն օգտագործել է:

​​​​​​​«Փրկության գինը» թանկ է նստել Արամ Ավետիսյանի վրա (Տեսանյութ)

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА