o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԸ ՍՈՒՏ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՆԱԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ

19.02.2020 22:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԸ ՍՈՒՏ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՆԱԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Երեւի շատերն են հիշում, թե ինչ մեծ աղմուկով փոխվեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության  կենտրոնի տնօրենը: Հատկապես տպավորվեց նախարար կոչված Թորոսյանի փախուստը մամլո ասուլիսից: Սակայն այդ հիվանդանոցի խնդիրները  ղեկավարի փոփոխությամբ ոչ թե լուծվեցին, այլ` շատացան: Հիվանդանոցի նախասրահում մեծ-մեծ տառերով գրված է, որ ներկայիս  նիկոլական կառավարության այսինչ հրամանով սահմանված է, որ բուժումը լինելու է համաֆինանսավորմամբ: Այսինքն` 50 տոկոս վճարում է հիվանդը, 50 տոկոս վճարում է պետությունը: Սակայն նման բան չկա: 100 տոկոսով շարունակում է վճարել հիվանդը: Բժիշկները ասում են, թե ոչ մի դեղ իրենց չի տրամադրվում, եւ հիվանդները իրենք պետք է դրանք ձեռք բերեն: Սակայն  մեր աղբյուրները նշում են, որ խնդիրը  կապված է նախարարության հետ: Բանն  այն է, որ մինչ այժմ նախարարությունը  տենդեր չի հայտարարել, հետեւապես եւ անվճար դեղեր չեն գնվել եւ չեն փոխանցվել հիվանդանոցին: Մի խոսքով, ինչպես միշտ Նիկոլը սուտ դուրս եկավ: Մենք փորձեցինք Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանից պարզաբանում ստանալ, թե ինչու են գրում մի բան, բայց առաջնորդվում այլ կերպ: Տնօրենի հետ մեզ կապվել չհաջողվեց: Պարոն Մանուկյանի օգնականը, ով ներկայացավ Գոհար անունով, մեր հարցից նախ զարմացավ, ապա խոստացավ պարզաբանումներ ներկայացնել ավելի ուշ, քանի որ տնօրենը խորհրդակցության է: Բայց մինչ աշխատանքային օրվա ավարտը, մեզ այդպես էլ որեւէ պարզաբանում չներկայացվեց: Իսկ Առողջապահության նախարարությունից, ինչպես միշտ` քար լռություն: Արդեն որերերոդ անգամն է, որ ամենատարբեր հարցերով փորձում ենք պարզաբանում ստանալ նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից, սակայն նրա հեռախոսը, որպես կանոն, լռում է: Սա արդեն քարացած դոգմա է դարձել, երբ խոսնակը, որը վճարվում է հենց մամուլի հարցերին պատասխանելու համար, մեղմ ասած արհամարհում է զանգերը: Չնայած ի՞նչ պատասխանի. նախարարությունում «ՉՊ»-ները բազում են, ո՞ր մեկի տակից դուրս գաս:

Ամերիկացի բժիշկները տեսանյութով ցույց են տվել՝ ինչպես է կորոնավիրուսն ազդում թոքերի վրա. Daily Mail

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА