o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հարցի շուրջ․ ներկա են եղել մի շարք պաշտոնյաներ

19.02.2020 12:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հարցի շուրջ․ ներկա են եղել մի շարք պաշտոնյաներ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրառման հիմնահարցերի վերաբերյալ: Այս մասին հայտնումեն դատախազության լրատվական ծառայությունից։

Սա Վանո Սիրադեղյանի ոճն է ՝ 90-ականների վերադարձը. Անի Կարապետյան

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, ՀՀ դատախազության և իրավապահ մյուս մարմինների այլ ներկայացուցիչներ:

 ՀՀ-ում առկա՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու դրսևորումների, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների, դրանց տեղակայումների, գործունեության հայտնի մեխանիզմների, ինչպես նաև համանման օրենսդրական կարգավորումներ ունեցող երկրների իրավակիրառ լավագույն փորձի վերաբերյալ կատարված ուսումնասիրության և վերլուծությունների հիման վրա քննարկվել են կազմակերպված հանցավորության առավել վտանգավոր դրսևորում հանդիսացող քրեական ենթամշակույթի քրեականացված արարքների քրեաիրավական բնութագրին, այդ արարքների նախականխման, բացահայտման, քննության և մեղավոր անձանց  պատասխանատվության ենթարկելու միջոցների կիրառման իրավական մեխանիզմներին առնչվող հարցեր:

Հաշվի առնելով այս արարքների նոր քրեականացման պայմաններում համապատասխան քրեադատավարական պրակտիկայի բացակայությունը՝ հնարավորինս դետալային անդրադարձ է կատարվել նման դեպքերով անհրաժեշտ միջոցառումների շրջանակին, քննության տարբեր փուլերում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող և նախաքննության մարմինների արդյունավետ համագործակցության եղանակներին, դատավարության մասնակիցների նկատմամբ արդյունավետ պաշտպանության միջոցների շրջանակին առնչվող խնդիրներին:

Ուշադրություն է դարձվել քրեական ենթամշակույթի դեմ համակողմանի և հետևողական պայքարին այդ ենթամշակույթի կրող խմբավորումների հնարավոր հակազդեցության փորձերի կանխարգելման, չեզոքացման կառուցակարգերին:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է, որ քրեական ենթամշակույթի արհեստածին և կեղծ կանոններն ու նորմերը, դրանք մարմնավորող անձանց հեղինակություններ համարելու՝ տասնամյակներով արմատացած բարքերը ձևավորում են լրջագույն հանցածին միջավայր, հանդիսանում հանցագործություններին նպաստող հիմնական պատճառներից: Այդ իմաստով, ըստ Արթուր Դավթյանի, բոլոր հնարավոր մեխանիզմներն ու իրավաչափ ռեսուրսներն օգտագործվելու են հասարակական հարաբերություններում, մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում քրեական ենթամշակույթն իր բոլոր դրսևորումներով արմատախիլ անելու համար՝ այդ ճանապարհին ապահովելով հնարավորինս արագ, շոշափելի և առարկայական արդյունքներ:         

Շահագրգիռ քննարկման ընթացքում խնդիր է դրվել հանրային միջավայրերում, հատկապես երիտասարդության ու դեռահասների շրջանում, քրեական ենթամշակույթի ազդեցությունն ու նշանակությունը նվազեցնելու, դրա դեմ պայքարին միտված օրենսդրական և քրեաիրավական նոր կարգավորումների, վերջիններիս նպատակների, խնդիրների ու կիրարկման հետևանքների պարզաբանման նպատակով իրականացնել հանրային իրազեկման համալիր միջոցառումներ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հատուկ ուշադրություն է հրավիրել նաև քրեական հետապնդման արդյունավետության, իրավական որոշակիության սկզբունքի ապահովման համատեքստում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների, քրեական հեղինակություն հասկացության, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման ապացուցողական բազայի, միասնական չափանիշների ապահովման խնդրի վրա:

Խորհրդակցության ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ որոշվել է ապահովել խիստ մասնագիտացում, առանձնացնել այս գործերով զբաղվող կոնկրետ դատախազների և քննիչների՝ աշխատանքների պատշաճ արդյունավետությունն ապահովելու նպատակով:

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից հանցավոր նման խմբավորումների հետ հնարավոր կապերի, համագործակցության դրսևորումներն արմատախիլ անելու, նման դեպքերի հայտնաբերման դեպքում խիստ պատժողական քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА